«Հրապարակ». Առաջ հաստիքները լրացնում էր ԱԱԾ կադրերի վարչությունը, հիմա համացանցում հայտարարություններ են տարածում

«Հրապարակ». Առաջ հաստիքները լրացնում էր ԱԱԾ կադրերի վարչությունը, հիմա համացանցում հայտարարություններ են տարածում

Wed, 19 Aug 2026 12:15:28 +0400


Ազգային անվտանգության ծառայությունը վերջին շրջանում պարբերաբար թափուր հաստիքների համար հայտարարություններ է տարածում եւ քաղաքացիներին հրավիրում է աշխատանքի: Վերջին հայտարարության մեջ ասվում է, որ ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մասնավորապես տվյալների բազաների կառավարման եւ Oracle տեխնոլոգիաների ոլորտի փորձառու մասնագետների, Java ծրագրավորման փորձառու մասնագետների, ինչպես նաեւ ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների:

Ազգային անվտանգության ծառայությունը միշտ ՀՀ ամենաառանցքային եւ կարեւոր կառույցներից է եղել: Չենք հիշում, որ առաջներում այս կառույցը նման քանակի թափուր հաստիքներ ունենար եւ նման պարբերականությամբ աշխատանքի հրավիրեր մարդկանց: ԱԱԾ համակարգում մշտապես աշխատել են մարդիկ, ովքեր երկար ճանապարհ են անցել: Առաջ ԱԱԾ-ում աշխատանքի ընդունվող անձանց մանրակրկիտ ստուգում էին, անգամ նրանց ընտանիքի անդամների կենսագրությունն էին պարտադիր դիտարկում, ստուգում, որ ԱԱԾ աշխատանքի ընդունվող անձի ծնողները, քույր-եղբայրը դատվածություն չունենան, արտերկրում մոտ հարազատներ չունենան եւ այլն: Այստեղ աշխատանքի ընդունվելու համար միշտ մեծ մրցույթներ էին լինում, ամեն մեկին չէին ընդունում, եւ թափուր հաստիք էլ հազվադեպ էր առաջանում` բարձր աշխատավարձերի եւ «պրեստիժ» աշխատանքի պատճառով:

Բայց հիմա այնքան է ամեն բան փոխվել, որ փողոցից ամեն մի կասկածելի մարդ կարող է այս հայտարարություններով դիմել աշխատանքի համար եւ ընդունվել մեր պետական անվտանգության հարցերով զբաղվող այս կառույցում աշխատելու` դրանից բխող հետեւանքներով: ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` իր ղեկավարման տարիներին ինչպես էին ԱԱԾ կադրերը համալրվում, եւ արդյո՞ք նման հայտարարություններ տարածվում էին, այն էլ՝ նման հաճախականությամբ: Մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին՝ Համբարձումյանն ասաց. «Պարբերականության մասին չեմ կարող ասել, քանի որ ես այժմ դրանց չեմ հետեւում, սակայն եթե հայտարարություններ են արվում, դա նշանակում է, որ կադրերը չեն համալրվում: Իմ ղեկավարման ժամանակ հիշում եմ նման մի քանի դեպք: Երբ ԱԱԾ-ի քննչականն էի ղեկավարում` Գեորգի Կուտոյանի ժամանակ, մեզ պետք էին լավ քննիչներ, թեպետ ակադեմիայում լավ կադրեր ունեինք, ովքեր կարող էին աշխատել, սակայն կարիք կար, մենք էլ գնացինք այդ քայլին»:

Միքայել Համբարձումյանը չի մտաբերում, թե նման հայտարարություններ իր ղեկավարման շրջանում ինչ պարբերականությամբ էին տարածվում, սակայն ասում է. «Եթե հայտարարություն են տարածում, ուրեմն կա մասնագետների կարիք: Խոսքը, հավանաբար, IT ոլորտի կադրերի մասին է այժմ, հավանաբար, ունեն նման մասնագետների պակաս, այն ժամանակ ունեինք կադրեր, ռեսուրսը բավարարում էր, իսկ մասնագետներ գտնում էինք ԱԱԾ կադրերի վարչության միջոցով: Այն ուներ իր կադրային քաղաքականությունը: Իրենք գտնում էին մասնագետներին, իրենք ստուգումներ էին անում, եթե չափանիշներին համապատասխանում էին, օրինակ՝ եթե անձը վտանգ չէր ներկայացնում եւ խնդրահարույց չէր, ընդունվում էր աշխատանքի: Բայց հիմա էլ պետք չէ ամեն ինչի մեջ վատ բան տեսնել, գուցե ուղղակի կադրեր են պետք, գուցե ոլորտն ավելի ծանրաբեռնված է, եւ անելիքներն ավելի շատ են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր Fri, 11 Sep 2026 03:00:15…

3 ժամ ago

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը Fri, 11 Sep 2026 02:30:28 +0400 Օտտավան…

3 ժամ ago

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Fri, 11 Sep 2026 01:30:15 +0400…

4 ժամ ago

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները Fri, 11 Sep 2026 01:00:32 +0400 Եմենի…

5 ժամ ago

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով»

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով» Thu, 10 Sep 2026 23:45:59 +0400 Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը գրել…

6 ժամ ago

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400 Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը…

6 ժամ ago