«Հրապարակ». 20 միլիոն դրամը՝ ուր, 300 հազարը՝ ուր

«Հրապարակ». 20 միլիոն դրամը՝ ուր, 300 հազարը՝ ուր

Wed, 19 Aug 2026 13:15:13 +0400


ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը որոշել է հայ հանրությանը զարմացնել իր մտքի փայլատակումներով: Նա պարբերաբար ինչ-որ մանիպուլյատիվ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հնչեցնում ամբիոնից: Օրինակ, վերջերս հայտարարել էր, որ Հայ առաքելական եկեղեցին պետությանը հարկեր չի վճարում, այն դեպքում, երբ եկեղեցին միլիոնավոր հարկեր է վճարում պետությանը, ինչը հրապարակված է բաց աղբյուրներում: Իրեն չարենցագետ հռչակած պատգամավորն օրեր առաջ էլ հայտարարել է, որ մեկ աշակերտի համար պետությունը 20 միլիոն դրամ է ծախսում, ինչն ահռելի գումար է անգամ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ արեւմտյան առաջադեմ պետությունների համար, որտեղ նշված թվից մի քանի անգամ քիչ են ծախսում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի նման աղքատ երկրում 20 միլիոն դրամ են հատկացնում մեկ աշակերտի համար: Մեր տեղեկություններով, ՀՀ պետբյուջեով մեկ աշակերտի վրա ծախսվում է ընդամենը մոտ 300 հազար դրամ գումար:

Իսկ ինչ-որ հրաշքով պատգամավորի աթոռին հայտնված տիկինն ասում է. «Ոսկեպարի եկեղեցի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր փրկած ընդդիմությունը հիմա էլ փրկում է փակվող 229 դպրոցները: Առաջարկում եմ՝ սեպտեմբերի 1-ին գնանք այդ փակված դպրոցները, ռիլեր անենք, տեսնենք` ոնց է փակված: Կգա սեպտեմբերի 1-ը, կտեսնենք»: Ապա ՔՊ-ական պատգամավորը որոշեց «անկեղծ լինել». «Հայաստանում, Երեւանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ: Ժողովուրդ, եթե էդ 20 միլիոնը տանք էդ երեխայի ծնողին, իրենց գյուղի դպրոց կտանի՞: Օպտիմալ ա պետք ծախսել էդ գումարը; Մենք 20 միլիոնի արդյունք չենք ունենում այն դպրոցներում, որտեղ մեկ երեխայի վրա ծախսում ենք այդքան գումար»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է, որ Թագուհի Ղազարյանի ասած 20 միլիոնը` մեկ աշակերտին ուղղված, վերաբերում է բացառապես այն դպրոցներին, որտեղ 2-3 աշակերտ է սովորում: Կրթության փորձագետը կարծում է, որ իշխանական պատգամավորի հայտարարության տողատակերում փոքր դպրոցները լուծարելու եւ այլ դպրոցների միավորելու հարցն էր. «20 միլիոն դրամ` մեկ աշակերտի համար, հատկացվում է միայն այն դեպքում, երբ դպրոցում սովորում է 2-3 աշակերտ: Մեզանում այդպիսի դպրոցներ կան` քիչ, բայց կան: Նման դպրոցներում էլ` անկախ աշակերտաքանակից, հարկավոր են ուսուցիչներ բոլոր առարկաներից անխտիր: Չի կարող պետությունն ասել` այդ դպրոցում սովորում է երկու երեխա, ուրեմն մաթեմատիկայի կամ անգլերենի ուսուցիչ հարկավոր չէ: Ուստի 50 հոգանոց դպրոցն էլ, 2 հոգանոց դպրոցն էլ ունենում են նույն քանակությամբ ուսուցիչներ: Երբ աշակերտների թիվը փոքր է, ծախսը մեծանում է: Ես հիշում եմ, որ մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում կար մի դպրոց, որտեղ սովորում էր երկու աշակերտ: Այդ դպրոցը 30 միլիոն գումար էր ստանում: Այնպես որ, Թագուհի Ղազարյանի ասածը չի վերաբերում բոլոր դպրոցներին, խոսքը շատ քիչ դպրոցների մասին է: Նրա ասածն այն էր, որ այդ 20 միլիոնը տալու փոխարեն ավելի լավ կլինի փակել այդ դպրոցները, այդ 2-3 աշակերտին տանել այլ դպրոց եւ այդ գումարները ծախսել խելամիտ ձեւով»: Խաչատրյանը նշեց, որ մնացյալ դպրոցներում, որտեղ աշակերտաքանակը նորմալ է, աշակերտի համար տրամադրվում է մոտ 300 հազար դրամ գումար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արեգա Հովսեփյան, Դավիթ Ղազինյան, Արեգնազ Մանուկյան ում մասին է այսօր գրել հայկական մամուլը

Արեգա Հովսեփյան, Դավիթ Ղազինյան, Արեգնազ Մանուկյան ում մասին է այսօր գրել հայկական մամուլը Wed, 19…

10 րոպե ago

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է

Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է Wed, 19 Aug 2026 23:00:44 +0400 ՆԳ նախարարությունը շարունակում…

18 րոպե ago

Գերիների փոխանակում են կատարել

Գերիների փոխանակում են կատարել Wed, 19 Aug 2026 22:30:44 +0400 Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակություն…

48 րոպե ago

Դատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին

Դատապարտված 266 անձ ներկայացվել է բաժին Wed, 19 Aug 2026 22:15:48 +0400 ՆԳՆ ոստիկանության ծառայողները…

1 ժամ ago

Արջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առեւանգել

Արջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առեւանգել Wed, 19 Aug 2026 22:00:53 +0400…

1 ժամ ago

ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի

ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Wed, 19 Aug 2026 21:45:32 +0400 Զինված ուժերում…

2 ժամ ago