«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Thu, 20 Aug 2026 08:00:35 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ 2026 թվականի մայիսի 22-ին՝ վերջին զանգի օրը, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել։ Դպրոցի աշխատակիցների եւ գյուղի երկու բնակիչների միջեւ վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի եւ ծեծկռտուքի, ինչի հետեւանքով միջադեպին միջամտել են իրավապահները։ Վերջին զանգի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը գնացել են Տիգրանաշենի Պարույր Սեւակի անվան դպրոց։ Ըստ իրավապահների՝ նրանք դպրոցի ուսուցչանոցում վիճաբանել են տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել, ապա մտել միջոցառման անցկացման սենյակ, շարունակել վիճաբանությունն ու վնասել դասասենյակի գույքը։

Վիճաբանության ընթացքում կանայք նաեւ ծեծել են դպրոցի տնօրենի անչափահաս դստերը՝ Մարինա Արզումանյանին։ Պատճառն այն է եղել, որ աղջիկը փորձել է պաշտպանել մորը, Աիդա Կարապետյանը ապտակել է նրան, իսկ Հռիփսիմե Արզումանյանը հարվածներ է հասցրել։ Մարինա Արզումանյանը մարմնի տարբեր հատվածներում լուրջ վնասվածքներ է ստացել։

Դեպքից հետո Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը ձերբակալվել են։ Հետագայում Հռիփսիմե Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, իսկ Աիդա Կարապետյանի նկատմամբ՝ տնային կալանքը։

«Հրապարակ»-ը տեղի ունեցածի վերաբերյալ փորձեց զրուցել դպրոցի տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ։ Տնօրենը հրաժարվեց հեռախոսով դեպքի մասին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ այցելենք գյուղ եւ տեղում զրուցենք։ Ի դեպ, Տիգրանաշենի դպրոցն այս տարի փակվող դպրոցների թվում է։ Տիգրանաշենի դպրոցական տարիքի երեխաներն այս սեպտեմբերի 1-ին գնալու են Պարույր Սեւակ գյուղի դպրոցը։ Տիգրանաշենն ադրբեջանական անկլավի անվան տակ ծրագրում են հանձնել Ադրբեջանին․ իշխանությունը ո՛չ հաստատում է այս տեղեկությունը, ո՛չ հերքում՝ հայտարարելով, որ այդ հարցերը լուծվելու են սահմանազատման շրջանակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան

Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Sun, 04 Oct 2026 16:00:55 +0400…

2 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Sun, 04 Oct 2026 15:45:24 +0400 Ներկայացնում ենք…

18 րոպե ago

Քննարկում են դեսպանատները մայրաքաղաքից տարհանելու հարցը

Քննարկում են դեսպանատները մայրաքաղաքից տարհանելու հարցը Sun, 04 Oct 2026 15:31:57 +0400 Արեւմտյան ճամբարի երկրները…

31 րոպե ago

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու Sun, 04 Oct 2026 15:27:10 +0400 ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՄ…

36 րոպե ago

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Sun,…

48 րոպե ago

Կենդանակերպի երկու նշանի հոկտեմբերը խոստանում է կարիերայի աճ եւ ֆինանսական հաջողություն

Կենդանակերպի երկու նշանի հոկտեմբերը խոստանում է կարիերայի աճ եւ ֆինանսական հաջողություն Sun, 04 Oct 2026…

1 ժամ ago