«Հրապարակ»․ Հիմնանորոգված փողոցի հենապատը եւ սալիկապատված մայթը քանդվել են (լուսանկարներ եւ տեսանյութ)

«Հրապարակ»․ Հիմնանորոգված փողոցի հենապատը եւ սալիկապատված մայթը քանդվել են (լուսանկարներ եւ տեսանյութ)

Thu, 20 Aug 2026 08:45:10 +0400


Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքն օգոստոսի 15-ին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Տավուշ կատարած այցի մասին․ «Նախարարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ղեկավար կազմի հետ շրջել է մարզի համայնքներում եւ ծանոթացել պետական բյուջեի, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին: Նախ դիտարկել է Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատման եւ մայթերի հիմնանորոգման աշխատանքները․․․»։

Դիլիջանի Գետափնյա փողոցի եւ մայթերի հիմնանորոգման ծրագրի ավարտը հետաձգվել է մինչեւ 2027 թվականի հունիսի 30-ը։ Շուրջ 1 միլիարդ դրամ արժեքով սուբվենցիոն այդ ծրագրի աշխատանքները նախագծից մեծ շեղումներով են արվել։ Աղստեւ գետի հունը մաքրելու, այնտեղից մեծ քանակությամբ ավազ հանելու հետեւանքով Գետափնյա փողոցի հենապատի հիմքը բացվել է, հենապատի մի մասը քանդվել է, այն նորոգել են՝ խաթարելով հենապատի ընդհանուր տեսքը։ Մեծ հատվածում մայթի սալիկապատված հատվածը քանդվել է, քանդված տեղում երեւում է, որ պոկված սալիկների տակ ցեմենտ չի եղել, այլ՝ ավազ։ Նախարար Խուդաթյանը, մարզպետ Հ․ Ղալումյանը տեսե՞լ են հիմնանորոգված Գետափնյա փողոցի մայթի քանդված հատվածը։ Մարզպետարանի հաղորդագրության մեջ այդ մասին բառ չկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չենք ուզում վախեցնել, բայց լրջագույն, ծանր շրջան ենք մտնում

Չենք ուզում վախեցնել, բայց լրջագույն, ծանր շրջան ենք մտնում Sun, 25 Oct 2026 22:30:24 +0400…

18 րոպե ago

Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հաղթել է

Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հաղթել է Sun, 25 Oct 2026 22:27:19 +0400 Արտաշատի 12/56 տեղամասում, որը…

21 րոպե ago

ԿԸՀ-ն թվեր է ներկայացրել

ԿԸՀ-ն թվեր է ներկայացրել Sun, 25 Oct 2026 22:24:43 +0400 Հրազդան 26/13 255 մասնակից ՔՊ-217…

23 րոպե ago

Բա պետք է «մերկացնեինք իրենց»․ մենք ոչ մի կանոն չենք խախտել․ Գևորգյան

Բա պետք է «մերկացնեինք իրենց»․ մենք ոչ մի կանոն չենք խախտել․ Գևորգյան Sun, 25 Oct…

31 րոպե ago

Պատկերը՝ Գեղարքունիքում․ որ ուժը որքան ձայն է ստացել

Պատկերը՝ Գեղարքունիքում․ որ ուժը որքան ձայն է ստացել Sun, 25 Oct 2026 22:15:46 +0400 Գեղարքունիքի…

32 րոպե ago

Ինչպիսին է եղել մասնակցությունը ընտրություններին

Ինչպիսին է եղել մասնակցությունը ընտրություններին Sun, 25 Oct 2026 22:09:59 +0400 ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները…

38 րոպե ago