«Հրապարակ». Փոխհատուցումներ վճարելու խոստումները մնացին անկատար

«Հրապարակ». Փոխհատուցումներ վճարելու խոստումները մնացին անկատար

Thu, 20 Aug 2026 10:45:44 +0400


2026 թվականի հունիսին Շիրակի մարզում եւ հատկապես Գյումրիում տեղացած կարկուտն աննախադեպ վնաս էր պատճառել բնակչությանը: Առաջին անգամ Գյումրիում կարկուտ տեղաց հունիսի 10-11-ի գիշերը, երբ տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկուտի պատճառով սառցաշերտի բարձրությունը որոշ փողոցներում հասել էր մինչեւ 1,5 մետրի՝ կաթվածահար անելով երթեւեկությունը: Երկրորդ ուժգին աղետը գրանցվեց հունիսի 19-ի երեկոյան, երբ քաղաքում տեղացել էր հավկիթի եւ խնձորի մեծության ՝ ավելի քան 4 սմ տրամագծով խոշոր կարկուտ: Ամենամեծ հարվածը ստացել էին Գյումրու Անի եւ Մուշ թաղամասերը: Կարկտահատիկները ջարդուփշուր էին արել տասնյակից ավելի մեքենաների դիմապակիները, հետեւի ապակիներն ու վնասել թիթեղները: Կոտրվել էին բազմաբնակարան շենքերի պատուհաններ, փողոցային լուսավորության հենասյուներ եւ տանիքներ: Կարկուտի հետեւանքով Մուշ թաղամասի վարդերի ջերմոցային տնտեսությունը եւ հարակից գյուղերի, օրինակ՝ Հայկավանի հացահատիկի դաշտերն ու արեւային կայաններն էին վնասվել: Անգամ քաղաքացիներն էին վնասվածքներ ստացել:

«Վարդերի աշխարհ» ջերմոցային տնտեսություն անունով ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացնում էր, թե ջերմատունը կարկուտի հետեւանքով ինչպիսի վնաս է կրել։ «Հունիսի 19-ին տեղացած կարկուտը ցանցի վերածեց 6000 քմ մակերեսով մեր երկշերտ պոլիէթիլենը, ինչը միլիոնների վնաս է պատճառել ջերմոցին։ Հիմա հորդառատ անձրեւը ողողում է ողջ բուսականությունը, փտեցնում վարդերը եւ զրոյի հավասարեցնում մեր ամիսների աշխատանքն ու ներդրումները, մինչդեռ ԵԱՏՄ շուկան փակ է աճեցնողներիս համար, եւ վարդի գինը՝ ինքնարժեքից էժան։ Կառավարությունն էլ արդեն երկու ամիս է՝ աղետից տուժածներիս փոխհատուցում է տրամադրում։ Մնում է աղոթել, որ ձմռանն էլ գազը չթանկանա, այլապես ջերմոցը կփակվի: Ահա մեր երկրի պատասխանը՝ Գյումրի քաղաքին տասնյակ հազարավոր տնկիներ նվիրած ու մշտապես բարիք ստեղծող մեր ջերմոցին»,- գրել էր օգտատերը։

Տեղացած կարկուտից հետո Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի կողմից ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, որոնք իրականացրել են վնասների հաշվառում՝ բնակիչներին հետագայում աջակցություն տրամադրելու նպատակով: Աղետից անցել է 2 ամիս, սակայն բնակչությունը դեռ որեւէ փոխհատուցում չի ստացել: Հարցում էինք ուղարկել Շիրակի մարզպետարան՝ ճշտելու, թե տեղացած կարկուտի հետեւանքով որքան վնաս է կրել մարզը, ինչ քայլեր են ձեռնարկվել մարզպետարանի կողմից, վնասի փոխհատուցում եղե՞լ է, թե՞ ոչ: Քանի՞ ջերմատուն է վնասվել, դրանց եւս փոխհատուցում տրվե՞լ է մարզպետարանի կողմից։
Շիրակի մարզպետարանից մեզ փոխանցեցին. «Տվյալները հավաքագրվել են համայնքային հանձնաժողովների կողմից (հանձնաժողովների ձեւավորումը կառավարության 1582 որոշումով 2011 թվականի համաձայն), ակտերը եկել են մարզպետարան, մենք էլ ուղարկել ենք կառավարություն։ Այս պահին կառավարությունում քննարկումներ են գնում հետագա քայլերի մասով։ Փոխհատուցում, ամեն դեպքում, դեռ չի եղել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը մեկնել Իտալիա

Ինչու է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը մեկնել Իտալիա Thu, 22 Oct 2026 17:30:22 +0400 Պոլսահայ…

3 րոպե ago

Գրանցվել է Շամոնդա վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը

Գրանցվել է Շամոնդա վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը Thu, 22 Oct 2026 17:23:06 +0400 Ֆրանսիայում…

10 րոպե ago

Միլենա Պետրոսյանի ամուսնու քույրը հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը

Միլենա Պետրոսյանի ամուսնու քույրը հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը Thu, 22 Oct 2026 17:20:56 +0400…

12 րոպե ago

Պրոֆեսորը. բոլորը նորից խոսում են Մխիթարյանից

Պրոֆեսորը. բոլորը նորից խոսում են Մխիթարյանից Thu, 22 Oct 2026 17:15:28 +0400 Հենրիխ Մխիթարյանը հերթական…

18 րոպե ago

ՌԴ-ն վերահսկում է մեր տարածքի մոտ 18-19%-ը․ Զելենսկին զիջումների՞ է գնում

ՌԴ-ն վերահսկում է մեր տարածքի մոտ 18-19%-ը․ Զելենսկին զիջումների՞ է գնում Thu, 22 Oct 2026…

32 րոպե ago

Դիմել են ՄԻԵԴ՝ ՀՀ քաղաքացիները ընտրական իրավունքը վերականգնելու համար

Դիմել են ՄԻԵԴ՝ ՀՀ քաղաքացիները ընտրական իրավունքը վերականգնելու համար Thu, 22 Oct 2026 16:53:19 +0400…

40 րոպե ago