«Հրապարակ». 2018-ին ծնված հույսերն ի դերեւ եղան՝ ձեռնարկությունը 25-ին սնանկ է ճանաչվել

«Հրապարակ». 2018-ին ծնված հույսերն ի դերեւ եղան՝ ձեռնարկությունը 25-ին սնանկ է ճանաչվել

Thu, 20 Aug 2026 11:15:53 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ իր իշխանության օրոք Հայաստանը զարգանում է տեսանելի ու շոշափելի տեմպերով։ Սակայն իրականությունն այլ է, անցած ավելի քան 8 տարում տնտեսության մեջ խոշոր ծրագրեր չեն իրականացվել։ Ավելին, նախկինում հաջողություններ ունեցած շատ ձեռնարկություններ են փակվել։ Փաշինյանի հայրենի Իջեւան քաղաքում գտնվող քարի վերամշակման «Քարարտ» ձեռնարկությունը դրանցից է։ Միջինից մեծ այդ ձեռնարկությունը տեւական ժամանակ է՝ չի գործում։
Իջեւան քաղաքի հյուսիսային սահմանին, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Քարարտ» գործարանը 2003 թվականից շահագործում է Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի տարածքում գտնվող ֆելզիտի հանքավայրը։

2005թ. սեպտեմբերի 16-ին Իջեւանում շահագործման հանձնվեց քարի վերամշակման գործարանը: Այն ժամանակ հայտարարվեց, որ կատարվել է 5 միլիոն դոլարի ներդրում: Հետագայում կառուցվեցին նոր մասնաշենքեր, ձեռնարկությունը հագեցվեց իտալական արտադրության վերամշակող սարքավորումներով: «Քարարտը» 3 հանքավայր էր շահագործում` Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի տարածքում 3 հա ֆելզիտային տուֆի, Նոյեմբերյան քաղաքում` 2 հա ցելոլիտային տուֆի եւ Իջեւանի Աճարկուտ գյուղում` ավազաքարային կրաքարի հանքերը: Հանքավայրերում եւ գործարանում աշխատում էր 85 մարդ, աշխատանքային եռուն սեզոնին աշխատողների թիվը հասնում էր 100-ի: Ընկերությունը զբաղվում էր բնական քարերի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ: Որքանո՞վ էր նպատակահարմար գործարանը կառուցել Իջեւան քաղաքում՝ Զորականի ֆելզիտի հանքավայրից 75 կմ եւ երկաթուղային Այրում կայարանից մոտ 85 կմ հեռավորությամբ, գործարանն ամենից շատ ֆելզիտի վերամշակումից էր արտադրանք թողարկում: Պատրաստի արտադրանքն արտերկիր էր առաքվում Այրում կայարանից: Չէ՞ որ տնտեսապես շահավետ է վերամշակող գործարանը կառուցել հումքին ու տրանսպորտային ուղիներին մոտ:

«Քարարտի» սեփականատերն էր Արթուր Բաղրյանը, որին աշխատողները ռուսական ձեւով Արթուր Իվանիչ էին կոչում: Դաշտային Ղարաբաղի շրջաններից մեկում ծնված լինելով` նա խորհրդային շրջանում եղել է պետական անվտանգության ծառայության պաշտոնյա: 2018 թվականի գարնանը Արթուր Բաղրյանը զանգահարել էր ինձ եւ Նոյեմբերյանում հանդիպելով՝ հայտնեց, որ նախկինում նախագահ Սերժ Սարգսյանի կամոք «Քարարտ» ընկերության բաժնետեր էր դարձել նաեւ Արցախից մի բարձր պաշտոնյա, ինքը, հավատալով, որ 2018-ին Հայաստանում իսկապես հեղափոխություն է եղել, իր ստեղծած ձեռնարկության մեջ ապօրինաբար փայ մտնելու առթիվ բողոքի նամակ էր ուղարկել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այս հարցը լուծվի։ Հայտնի չէ՝ այդ նամակը որեւէ արդյունք ունեցա՞վ։

Բայց դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգից տեղեկացա, որ ՀՀ սնանկության դատարանի 2025թ. օգոստոսի 8-ի որոշմամբ «Եվրոտրակ» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Քարարտ» ՓԲԸ-ի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ եւ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Վարազդատ Հարությունյանը: Նույն դատարանի 2025թ. սեպտեմբերի 3-ի վճռով էլ պարտապանը ճանաչվել է սնանկ, եւ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սնանկության դատարանի 2025թ․ սեպտեմբերի 11-ի որոշմամբ Վարազդատ Հարությունյանը նշանակվել է սնանկության գործով կառավարիչ։

Երեւանում այժմ շինարարական բում է, շինանյութերի, այդ թվում՝ «Քարարտում» արտադրվող երեսպատման ֆելզիտե սալիկների մեծ պահանջարկ կա, ինչո՞ւ պետք է Զորականում 3 հեկտար ֆելզիտի հանք ունեցող, իտալական արտադրության վերամշակող սարքավորումներով հագեցած ձեռնարկությունը սնանկանար։ Դրա պատճառը սխալ տնտեսավարո՞ւմն էր, թե՞ սնանկացման գործընթացով ձեռնարկությունը դառնալու է այս իշխանությանը մոտ կանգնած մարդկանց սեփականությունը, ժամանակը ցույց կտա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին Wed, 21 Oct 2026 23:53:44 +0400 Վերջին…

1 ժամ ago

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում

Որ ֆիլմն է գրավել առաջին տեղը համաշխարհային կինովարձույթում Wed, 21 Oct 2026 23:45:50 +0400 Street…

2 ժամ ago

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը

Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը Wed, 21 Oct 2026 23:37:18…

2 ժամ ago

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա Wed, 21 Oct 2026 23:30:42 +0400 Թուրքական Ստամբուլ քաղաքում,…

2 ժամ ago

«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը

«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամներ, TRIPP համաձայնագրի քննարկում, Իրան–ԱՄՆ լարվածություն․ Օրվա թոփ լուրերը Wed, 21 Oct…

2 ժամ ago

Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են

Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են Wed, 21 Oct…

2 ժամ ago