Կառավարության մոտից մարդ են բերման ենթարկել․ ինչ է տեղի ունեցել

Կառավարության մոտից մարդ են բերման ենթարկել․ ինչ է տեղի ունեցել

Thu, 20 Aug 2026 11:51:31 +0400


Երևանի Վարդաշենի հանրակացարանի 68ա և 66/1 շենքերի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 20-ին, բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։

Բնակիչների հիմնական պահանջը կապված է շենքերի վթարային վիճակի հետ։ Նրանք իշխանություններից պահանջում են անհապաղ կազմակերպել իրենց տարհանումը՝ հաշվի առնելով շենքերի բնակության համար վտանգավոր վիճակը։

Բողոքի մասնակիցները միաժամանակ պահանջում են ապահովել իրենց բնակարաններով՝ մինչև խնդրի վերջնական լուծումը։

Բնակիչները պնդում են, որ ստեղծված իրավիճակը անհապաղ միջամտության կարիք ունի և ակնկալում են, որ համապատասխան պետական կառույցները քայլեր կձեռնարկեն իրենց և ընտանիքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Ակցիայի ընթացքում նաև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների ու ոստիկանության ներկայացուցիչների միջև։ Կա նաև բերման ենթարկված։
Համացանցում շրջանառվող տեսանյութերում երևում է, որ բերման ենթարկված քաղաքացին ապտակում է ոստիկաններից մեկին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել Fri, 11 Sep 2026 23:30:58 +0400 «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը…

14 րոպե ago

Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան. Հրայր Կամենդատյան

Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան. Հրայր Կամենդատյան Fri, 11 Sep 2026 23:17:43 +0400…

27 րոպե ago

Նարեկ Կարապետյանի այցը Տիգրանաշեն, այն հանձնման հարցի շուրջ բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

Նարեկ Կարապետյանի այցը Տիգրանաշեն, այն հանձնման հարցի շուրջ բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Fri, 11 Sep…

35 րոպե ago

Ով է պատմության լավագույն  ռմբարկուներից մեկը

Ով է պատմության լավագույն  ռմբարկուներից մեկը Fri, 11 Sep 2026 23:00:57 +0400 Անգլիական «Մանչեսթեր Սիթիի»…

44 րոպե ago

Սիրելի այն քաղաքացի այն, որ դու այսօր վատ ես ապրում՝ նրա շնորհիվ է

Սիրելի այն քաղաքացի այն, որ դու այսօր վատ ես ապրում՝ նրա շնորհիվ է Fri, 11…

59 րոպե ago

Ջուր հավաքեք. ջուր չի լինի

Ջուր հավաքեք. ջուր չի լինի Fri, 11 Sep 2026 22:45:55 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

59 րոպե ago