Ո՞ւր է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագիրը
Thu, 20 Aug 2026 15:30:41 +0400
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ Սամվել Կարապետյանի փաստաբանները միջնորդեցին, որ Կարապետյանի ռուսական անձնագիրը մեկ օրով տրամադրեն, քանի որ վերջինս Ռուսաստանում գտնվող իր բիզնեսների մասով լիազորագիր պետք է տրամադրի։ Սակայն Սամվել Կարապետյանը հուշեց, որ հնարավոր է այդ անձնագիրը իր մոտ է մնացել և պետք է ստուգում իրականացնի։ Այս միջնորդության հարցի քննումը պաշտպանական կողմի նախաձեռնությամբ հետաձգվեց, մինչև հստակեցվի անձնագրի գտնվելու վայրը։
Դարավորը նշեց, որ Սամվել Կարապետյանից 3 անձնագիր է գտնվում դատարանում, որից 1-ի պատճենները տրամադրվել է պաշտպանական կողմին, իսկ մյուս երկուսինը կտրամադրվի։