Որդին դուրս եկավ կալանքից, հայրը մնաց բանտում․ Գրիգորյանների գործով նոր շրջադարձ

Որդին դուրս եկավ կալանքից, հայրը մնաց բանտում․ Գրիգորյանների գործով նոր շրջադարձ

Thu, 20 Aug 2026 17:10:07 +0400


Մեր տեղեկություններով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր փոխել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու՝ Կամո Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրան կալանավայրից տեղափոխելով տնային կալանքի։ Կամո Գրիգորյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում էր օգոստոսի 20-ին։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի ավագ որդին հունիսին ինքնակամ ներկայացել էր իրավապահներին։ Նա մոտ մեկ տարի գտնվել էր հետախուզման մեջ՝ Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ 2025 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած միջադեպի և հնչած կրակոցների գործով։ Նրա նկատմամբ դատարանը կիրառել էր երկամսյա կալանք։

Քրեական վարույթը հարուցվել էր մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության, ինչպես նաև հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Ուշագրավ է, որ մինչ Կամո Գրիգորյանի նկատմամբ կալանքը փոխարինվում է տնային կալանքով, նրա հայրը՝ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, շարունակում է մնալ կալանքի տակ։ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել էր օգոստոսի 13-ին, իսկ օգոստոսի 14-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց երկամսյա կալանք։

Մարտուն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Նա մեղադրանքը չի ընդունում և հայտարարում է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Այսպիսով, հայրն ու որդին այլևս նույն «Արմավիր» ՔԿՀ-ում չեն լինելու․ որդուն տուն են ուղարկում, իսկ մինչդեռ հայրը շարունակելու է մնալ կալանքի տակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել է գազամուղի պայթեցման կասկածյալը

Ձերբակալվել է գազամուղի պայթեցման կասկածյալը Thu, 20 Aug 2026 19:00:38 +0400 Խորվաթիայի ուժայինների կողմից ձերբակալվել…

3 ժամ ago

Որ ինքնահայեցում անես, կտեսնես, որ ներսումդ միայն Փաշինյանն է

Որ ինքնահայեցում անես, կտեսնես, որ ներսումդ միայն Փաշինյանն է Thu, 20 Aug 2026 18:45:57 +0400…

3 ժամ ago

Պատրաստ են պաշտպանել իրենց ռազմաբազաները

Պատրաստ են պաշտպանել իրենց ռազմաբազաները Thu, 20 Aug 2026 18:30:20 +0400 ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ…

4 ժամ ago

Գաղջ

Գաղջ Thu, 20 Aug 2026 18:15:44 +0400 Մինչ բուն նյութին անցնելը, կուզենայի նորափեսա եւ նորանշանակ…

4 ժամ ago

Եթե կառավարությունը արդյունավետ է աշխատում, ինչու՞ վախենալ վերահսկողությունից․ Լիաննա Մանուկյան

Եթե կառավարությունը արդյունավետ է աշխատում, ինչու՞ վախենալ վերահսկողությունից․ Լիաննա Մանուկյան Thu, 20 Aug 2026 18:14:27…

4 ժամ ago

Արեգնազ Մանուկյանի մերձավորների հետ շփման արգելքը վերացվեց

Արեգնազ Մանուկյանի մերձավորների հետ շփման արգելքը վերացվեց Thu, 20 Aug 2026 18:10:31 +0400 Ինչպես և…

4 ժամ ago