Փաշինյանն ու Ալիեւը փորձում են «կապել» ցանկացած ապագա հայկական իշխանության ձեռքերը

Փաշինյանն ու Ալիեւը փորձում են «կապել» ցանկացած ապագա հայկական իշխանության ձեռքերը

Fri, 21 Aug 2026 14:45:17 +0400


Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը հասկանալու համար պետք է ընդունել երկու փաստ։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով քվեարկել է իշխող իշխանության օգտին, ընտրել է ոչ թե «խաղաղություն» և ոչ թե «բարեկեցություն», այլ մի սխեմա, որի պայմաններում երկիրը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու, այսինքն, այսպես կոչված՝ «Չորրորդ Հանրապետության» վերածելու գնով, ՀՀ գործող իշխանությունը փաստացի դառնում է լիարժեք կոլաբորացիոնիստական ռեժիմ։
Երկրորդ փաստը․ Երբ առողջ բանականություն ունեցող հայերն ասում էին, որ հենց Թուրքիան և Ադրբեջանն են փաշինյանական իշխանության գլխավոր հովանավորներն ու «տանիքը», մեզ մեղադրում էին իրավիճակը ուռճացնելու մեջ։
Դե ինչ, համոզվեցի՞ք։ Թե՞ դեռ ոչ։ Եթե ոչ, եկեք մի կողմ դնենք քաղաքական համակրանքներն ու պարզապես միասին կառուցենք տրամաբանական շղթան։

Այսպիսով․

Ադրբեջանը Արցախի ժամանակավոր օկուպացիայից հետո միանգամից հետևողականորեն շարժվում է Հայաստանի ռազմավարական տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ։ Ինչո՞ւ։

Պատասխանը պարզ է, հետագայում հայկական պետությանը շանտաժի ենթարկելու նպատակով։
Հայաստանի իշխանությունները, այսպես կոչված, շինծու սահմանազատման և սահմանագծման գործընթացի քողի ներքո Ադրբեջանին են հանձնում Հայաստանի ռազմավարական կետերը։

Փաստացի արդեն ադրբեջանական կողմին է փոխանցվել հյուսիսային լոգիստիկ ուղին՝ Տավուշը։
Հարավային միջպետական ճանապարհը մասամբ գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի անմիջական վերահսկողության ներքո․ բավական է հիշել Գորիս-Կապան հատվածը։ Սակայն Հայաստանի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է հնարավորինս մոտենալ Նախիջևանի հետ սահմանային հանգույցին՝ Հայաստանի կողմից։
Եվ ահա այս իշխանությունը հանձնում է Տիգրանաշենը՝ փաստացի երկու առանցքային հատվածներում վերահսկողության տակ առնելով Հայաստանի ողջ լոգիստիկան դեպի հարավային սահման։
Ինչո՞ւ է դա պետք Ադրբեջանին։ Ամեն ինչ շատ պարզ է։

Ադրբեջանին անհրաժեշտ է հնարավորինս արագ վերահսկողություն հաստատել Հայաստանի լոգիստիկայի, էներգետիկայի, տնտեսության և այլ ռազմավարական ոլորտների նկատմամբ, որպեսզի ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ նույնիսկ Փաշինյանի իշխանության հիպոթետիկ «վերջանալուց» հետո որևէ ապագա հայկական իշխանություն պարզապես ֆիզիկապես հնարավորություն չունենա չհնազանդվելու Բաքվի կամքին։

Այսինքն՝ Հայաստանի փուլային հանձնումը նպատակ ունի նպաստավոր պայմաններ ստեղծել մեր երկրի տեղը «Արևմտյան Ադրբեջան» ձևավորելու համար, քանզի այս զարգացումների տրամաբանությունն ուղղված է Հայաստանի տարածքում ազդեցության այնպիսի ճարտարապետության ձևավորմանը, որը հնարավորինս կկապի ցանկացած ապագա հայկական իշխանության ձեռքերը, եթե այն ցանկանա դուրս գալ թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողությունից։
Ուստի մենք ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի խոստացած «խաղաղությունը» խաղաղություն չէ, այլ մի համակարգ, որի շրջանակներում Հայաստանը շարունակաբար ենթարկվելու է շանտաժի այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ կլանվի Ադրբեջանի կողմից։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ծրագրերը, ինչպես նաև միակ մնացած ազգային ինստիտուտը՝ Հայ Առաքելական Եկեղեցին, վերահսկողության տակ վերցնելու փորձերը։
Եվ ամփոփելով՝ պարզապես արձանագրենք.

Այժմ իշխանությունների բոլոր գործողությունները զարգանում են հետևյալ տրամաբանությամբ․ Հայաստանի Հանրապետությունը հանձնվում է Ադրբեջանին՝ պարգևավճարների, պայմանագրերի, պաշտոնական կաբինետների և իշխանության պահպանման դիմաց։
Այլ սխեմա չկա։ Բայց կա նաև լավ լուր։

Հայերի ավելի քան 50 տոկոսը քվեարկել է այս իշխանության դեմ։ Իսկ դա նշանակում է, որ սրանք այսուհետ չունեն այն ընտրական ռեսուրսը, որը թույլ կտա նրան վերջնականապես կործանել Հայաստանը։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

8 րոպե ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

39 րոպե ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

1 ժամ ago

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի…

1 ժամ ago

Որ վիտամիններն են օգտակար մաշկի համար

Որ վիտամիններն են օգտակար մաշկի համար Sat, 12 Sep 2026 00:30:18 +0400 Մաշկի առողջ վիճակը…

2 ժամ ago

Եվ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է․ Նարեկ Կարապետյան

Եվ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է․ Նարեկ Կարապետյան…

2 ժամ ago