Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան

Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան

Fri, 21 Aug 2026 14:52:02 +0400


Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում պաշտոնապես բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ ամբողջացնելով այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։ Բացման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանը, Մատենադարանի տնօրինությունը, գործընկերներ և հյուրեր։

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով` նոր միջավայրը ցուցասրահներում ստացած տպավորությունների, ներշնչումների օրգանական շարունակությունն է․ «Ինչ ոլորտ էլ լինի, ինչ անկյուն էլ լինի, Մատենադարանի գործունեության որ հարթությունն էլ լինի, դա պիտի լինի շքեղ, պիտի լինի ժամանակակից, արդիական, մեկ խոսքով՝ դա պետք է լինի համարժեք այն գանձերին, որ պահվում են այս կառույցում։ Մատենադարանի մեծ բարեկամը՝ պարոն Վահե Բադալյանը, և ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Բադալյան ընտանիքին, Ֆասթ Բանկին՝ իրենց մշտական ներկայությամբ մեր հավակնոտ, մեր խիզախ նախաձեռնություններն աջակցելու համար: Պատահական չէ, որ Մատենադարանի պատվո կամարում առաջին անունը Բադալյան ընտանիքի անունն է, պատահական չէ, որ Բադալյան ընտանիքին շնորհվել է Մատենադարանի բարերար ոսկե մեդալը, որովհետև այս ընտանիքը մասնակցել է մեր ձեռագրական հավաքածուների համալրմանը», – ասել է նա։

Գրախանութում ներկայացված է Մատենադարանի հրատարակությունները, հայագիտությանը, պատմությանը, արվեստին և մշակույթին վերաբերող գրքեր։ Հուշանվերների կրպակում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել Մատենադարանի հավաքածուներից, հայկական ձեռագրերից և մանրանկարչությունից ներշնչված հատուկ արտադրանք։ Նախաձեռնության շրջանակում Մատենադարանը գործակցում է իրենց ոլորտներում առաջատար մի շարք ընկերությունների և ստեղծագործական բրենդների հետ։ Սրճարանային հատվածը կդառնա Մատենադարանի մշակութային միջավայրի շարունակությունը՝ այցելուներին առաջարկելով թանգարանային այցից հետո հանգստի և շփման հարմարավետ տարածք։

Հիշեցնենք, որ Մատենադարանի ենթակառուցվածքների արդիականացման և զբոսաշրջային այցելությունների համար նոր ծառայությունների ստեղծման ծրագրի նպատակով Ֆասթ Բանկը 50 մլն դրամ է նվիրաբերել։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

8 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

8 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

8 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

8 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

9 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

9 ժամ ago