Տիգրանաշենում դեռ չեն հավատում, որ գյուղը հանձնվելու է

Տիգրանաշենում դեռ չեն հավատում, որ գյուղը հանձնվելու է

Fri, 21 Aug 2026 16:45:22 +0400


Երեկ՝ օգոստոսի 20-ին, Նիկոլ Փաշինյանն արդեն բաց տեքստով հայտարարեց, որ Տիգրանաշենը (իր խոսքով` Քյարքին) հայկական տարածք չէ․ «Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չէ։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»։

Երեկվանից այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Մենք կապվեցինք համայնքի վարչական ղեկավարի հետ: Պարույր Սևակ համայնքի վարչական ղեկավար (Տիգրանաշենը Պարույր Սևակի կազմում է գտնվում) Լյուդվիգ Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը նման մտավախություն ինքը չունի, որ գյուղը կարող են հանձնել Ադրբեջանին․ «Այսօրվա ունեցած իրավիճակով Տիգրանաշենը բացարձակ փաստաթղթավորված չէ, ասենք որ վարչապետը հելներ, հայտարարեր, որ Տիգրանաշենը Հայաստանի մաս է, դա ճի՞շտ է դուրս գալիս։ Մենք մեր ունեցած իրավիճակը պետք է ճիշտ գնահատենք, ու այդ իրավիճակի մեջ ճիշտ լուծուներ գտնենք, բայց դա դեռ չի նշանակում, որ Տիգրանաշենը հանձնվում է։ Հարցը տարբեր լուծումներ կարող է ունենալ, իմ կարծիքով հարցն այդպես թողնելը սխալ է, որովհետև ցանկացած չլուծված հարց ի վերջո գալիս է հասնում այն կետին, որ պետք է լուծում ունենա, ուղղակի պետք է մեր շահերը չոտնահարենք»։

Նա նշեց, որ Տիգրանաշենում մշտապես բնակվում է 40 ընտանիք` մոտ 120 անձ, որից շորջ 30-ը անչափահասներ են։ Հարցին՝ Տիգրանաշենի փակվող դպրոցը քանի՞ աշակերտ ունի և որտե՞ղ են հաճախելու երեխաները՝ Ստեփանյանը նշեց․ «Նախորդ տարիներին էլ Տիգրանաշենի երեխաների մեծ մասը հաճախել են Պարույր Սևակ, դպրոցը ընդամենը 4 աշակերտ ուներ, որոնք այս տարի Պարույր Սևակ են գալու։ Շատ է շահարկվում երեխաների Պարույր Սևակ տեղափոխվելը, բայց եթե դուք Տիգրանաշենի դպրոցի շենքը տեսնեք, այն վթարային շենք է, իրական վտանգ է։ Ես էլ իմաստ չեմ տեսնում, որ այդ շենքը վերակառուցվի, թող երեխաները ավելի լավ դպրոցում սովորեն ու 4 երեխա չլինեն, ամեն դասարանում, օրինակ, 10 երեխայով նստեն, իրենց օրն էլ հետաքրքիր լինի, շփումն էլ շատ լինի տարեկիցների հետ։ Այս պահին պետության կողմից տրանսպորտի հարցն է լուծվում, որ երեխաների տեղափոխման հարցը լուծվի»։

Անդրադառնալով հարցին, որ եթե Տիգրանաշենը թշնամուն հանձնվի, ապա այդ դեպքում որտե՞ղ է բնակություն հաստատելու տեղի բնակչությունը, Ստեփանյանը նշեց․ «Ես այդպես չեմ մտածում, ես մտածում եմ, որ կարող են լինել տարբեր լուծումներ, այդ թվում նաև վարչապետի նշած խոսքով, որ ասում է` Տիգրանաշենն իրենցն է, բայց Արծվաշենը մերն է։ Բացի այդ աշխարհում ինչքա՞ն տարածքներ կան, որ մի տարածք պատկանում է այլ պետության, բայց բնակչության ազգային պատկանելիությունը մեկ այլ ազգ է»։
Այսինքն՝ ուզում եք ասել, որ տարածքը հանձնվի թշնամուն, բայց հայերը մնան այնտե՞ղ, նա արձագանքեց․ «Գիտեք ինչ, դա մեր հարաբերություններից ու փոխհարաբերություններից է կախված, թե ինչքան իրար կզիջեն, ինչքան իրար կհասկանան, որ մեզ թշնամանք պետք չէ։ Անկախ ամեն ինչից մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի, որ գնանք արդյունավետ լուծումների»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր Fri, 11 Sep 2026 03:00:15…

2 ժամ ago

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը Fri, 11 Sep 2026 02:30:28 +0400 Օտտավան…

3 ժամ ago

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Fri, 11 Sep 2026 01:30:15 +0400…

4 ժամ ago

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները Fri, 11 Sep 2026 01:00:32 +0400 Եմենի…

4 ժամ ago

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով»

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով» Thu, 10 Sep 2026 23:45:59 +0400 Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը գրել…

6 ժամ ago

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400 Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը…

6 ժամ ago