Վարորդական վկայականների համար քննության համակարգը խայտառակ վիճակում է

Վարորդական վկայականների համար քննության համակարգը խայտառակ վիճակում է

Fri, 21 Aug 2026 17:45:03 +0400


Երկու շաբաթից ավելի է Շիրակի մարզի Գյումրիի հաշվառման քննական բաժանմունքում խառնաշփոթ իրավիճակ է: Բանն այն է, որ քաղաքացիները գրանցվում են վարորդական իրավունքի քննություն հանձնելու համար, հասնում են բաժանմունք, որ տեսական քննություն անցնեն, բաժանմունքից նրանց ասում են, որ մեքենա չունեն, որ քննությունն անցկացնեն: Քաղաքացիներին առաջարկում են տաքսի բերել, կամ էլ՝ վճարովի ավտոդպրոցի մեքենաներից օգտվել: Այն քաղաքացիները, որոնք մի քանի տասնյակ կիլոմետր հատել, եւ հասել են Գյումրի, ստիպված գումար են ծախսում, մեքենա վերցնում եւ քննություն տալիս:

Հաշվի առնելով նաեւ այն, որ այսօր վարորդական իրավունք ձեռք բերելու համար տեսական քննությունը միանգամից չեն կարողանում հանձնել, որովհետեւ համատարած կտրում են մարդկանց, ասենք` 10 անգամ կտրում են քննությունից եւ ամեն անգամ քաղաքացին պետտուրք է վճարում, դրան գումարած մի հատ էլ մեքենայի համար է վճարում, որ քննություն տա:

Մեր տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնի պետի Արմանուշ Մովսեսյանին:

– Ձեր բաժանմունքում մեքենա չկա՞, ձեր տեսուչներն ասել են, որ գնան տաքսի բերեն, որպեսզի քննություն հանձնեն, ավտոմեքենա չունի՞ բաժինը, որ քաղաքացիները քննություն հանձնեն:

-Հիմա ասեմ, մենք 3 մեքենա ունենք, մեկը՝ մեխանիկական, 2-ը՝ ավտոմատ: Մեխնիկականը աշխատում է, 1 ավտոմատ փոխանցման տուփով մեքենան Վանաձորի սերվիսում է գտնվում, մեկն էլ՝ վթարի է ենթարկվել, պետք է ուղարկենք Աբովյան: 2 ավտոմատ մեքենաներն էլ վթարված են: Եթե մեխանիկա են վարում, քննությունը վերցնում ենք մեր մեքենայով, եթե ավտոմատ է՝ ավտոդպրոցից ենք մեքենա կանչում, որպեսզի քննություններն պռավալի չգնա:

– Հիմա կանչե՞լ եք այդ մեքենաները, քաղաքացիները կարողանո՞ւմ են քննություն տալ:

– Այո, իհարկե առավոտյան կանչել ենք, քննությունը վերցնում ենք, ուղղակի ավտոդպրոցները, որ մեքենաներ են բերում, իրենցից վճարներ են վերցնում` 3000 դրամ, դե քշում են, բենզին ա ծախսվում:

– Ո՞վ է վճարում այդ 3000 դրամը:

-Բնականաբար՝քաղաքացին, հո՞ մենք չենք վճարի: Մենք առաջարկում ենք ավտոդպրոցի մեքենան, քաղաքացին է որոշում, եթե դա չի ուզում, քաղաքացին ինքն է ավտոմեքենա բերում: Եթե չէ` տեղափոխում եք օրը, մինչեւ մեքենան Վանաձորից կսարքենք, կբերենք:

– Իսկ եթե մեքենաները Ձեր բաժնինն են, այդ դեպքո՞ւմ էլ բենզինի վճար է տալիս քաղաքացին:

– Իհարկե ոչ, մեր պետական մեքենաների համար չի վճարում ու երբեք չի վճարել:

– Ե՞րբ են վթարվել մեքենաները:

-Օգոստոսի սկզբին:

– Իսկ մեքենաները երբ եք ձեռք բերել, ո՞ր թվի մեքենաներ են:

– Կներեք, մնացած հարցերը ուղղեք նախարարություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի

Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի Sun, 04 Oct 2026 20:18:16 +0400 Անատոլի Կաշպիրովսկու հուղարկավորությունը կանցկացվի փակ…

12 րոպե ago

Հոքեյի Միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի․ ով է նա

Հոքեյի Միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի․ ով է նա Sun, 04 Oct 2026 20:00:48 +0400…

29 րոպե ago

Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել․ Արագածն այս պահին

Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել․ Արագածն այս պահին Sun, 04 Oct 2026 19:45:38 +0400 Latest…

45 րոպե ago

Ջեռուցման սեզոնի շեմին՝ շատ քիչ քանակությամբ պահեստավորած գազ ունեն

Ջեռուցման սեզոնի շեմին՝ շատ քիչ քանակությամբ պահեստավորած գազ ունեն Sun, 04 Oct 2026 19:30:50 +0400…

59 րոպե ago

Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը

Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը Sun, 04 Oct 2026 19:15:51 +0400 ArmeniaSputnik–ը…

1 ժամ ago

Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին

Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Sun, 04 Oct 2026 19:00:54 +0400 Շվեյցարիայի նախագահ եւ…

1 ժամ ago