Տիգրանաշենը ՔՊ-ին չի ընտրել․ ինչ է տեղի ունեցել իրականում

Տիգրանաշենը ՔՊ-ին չի ընտրել․ ինչ է տեղի ունեցել իրականում

Fri, 21 Aug 2026 20:45:00 +0400


Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տիգրանաշենը (իր խոսքով՝ Քյարքին) հայկական տարածք չէ, սոցցանցերում լայնորեն սկսեց քննարկվել այն հարցը, թե քանի՞ տիգրանաշենցի է իր քվեն տվել ՔՊ-ին։ Մարդիկ արագ պարզեցին, որ Տիգրանաշենում ընտրության մասնակցող 349 ընտրողից 251-ն իր ձայնը տվել է ՔՊ-ին: Սակայն, պարզվում է, իրականությունն այլ է։

Տիգրանաշենում բնակվում է մոտ 120 մարդ, որից ընտրելու իրավունք ունի 90-ից պակասը, իսկ ընտրելու իրավունք ունեցողների մի մասն էլ ընտրությանը չի մասնակցել։ Թիվ 13/50 ընտրատարածքը, որտեղ ընտրելու իրավունք ուներ 530 քաղաքացի, գտնվում է ոչ թե Տիգրանաշենում, այլ Պարույր Սևակ գյուղում և այս գյուղում են ընտրել նաև Տիգրանաշենի բնակիչները։

Տիգրանաշենի բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքում ՔՊ-ի աջակիցները շատ չեն․ «Չեմ ասում ընդհանրապես ձայն չի տարել ՔՊ-ն, բայց վստահ եղեք, որ մեր համայնքն իրենց չի ընտրել։ Ուղղակի բոլորս Պարույր Սևակ գյուղի հետ մեկ ընտրատեղամասում ենք ընտրել, դրա համար գյուղի առանձին արդյունքը չի երևում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միլիարդատիրոջ որդուն սպանել են ավտոկայանատեղիում

Միլիարդատիրոջ որդուն սպանել են ավտոկայանատեղիում Tue, 27 Oct 2026 18:00:13 +0400 Ճապոնացի միլիարդատեր Կենսին Օսիմայի…

7 րոպե ago

Ձեր ղեկավարը հաճույքո՞վ էր կանգնել Ադրբեջանի տաղավարի առջև, ուր արցախյան մշակույթն էր ներկայացված

Ձեր ղեկավարը հաճույքո՞վ էր կանգնել Ադրբեջանի տաղավարի առջև, ուր արցախյան մշակույթն էր ներկայացված Tue, 27…

8 րոպե ago

Ընդդիմադիրնե՛ր, մասնակցեք ՏԻՄ ընտրություններին, լավ է մոմ վառել, քան բողոքել խավարից

Ընդդիմադիրնե՛ր, մասնակցեք ՏԻՄ ընտրություններին, լավ է մոմ վառել, քան բողոքել խավարից Tue, 27 Oct 2026…

13 րոպե ago

Չախոյանն իրեն դրել է դատախազի տեղ, բայց, անգամ, իրավաբանական կրթություն չունի․ Դավթյան

Չախոյանն իրեն դրել է դատախազի տեղ, բայց, անգամ, իրավաբանական կրթություն չունի․ Դավթյան Tue, 27 Oct…

16 րոպե ago

Էրդողանն ու Ալիևը մեզ են ծնկի բերում՝ ձեր առաջնորդի տեսքով. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին

Էրդողանն ու Ալիևը մեզ են ծնկի բերում՝ ձեր առաջնորդի տեսքով. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին Tue, 27…

21 րոպե ago

Լարված խոսակցություն Անդրանիկ Գևորգյանի և Ռուբինյանի միջև

Լարված խոսակցություն Անդրանիկ Գևորգյանի և Ռուբինյանի միջև Tue, 27 Oct 2026 17:41:02 +0400 Latest news…

26 րոպե ago