«Առաջին ժամադրությունը»․ ֆիլմ հապճեպ սիրո մասին

«Առաջին ժամադրությունը»․ ֆիլմ հապճեպ սիրո մասին

Fri, 21 Aug 2026 21:00:46 +0400


Սովետական կինոյի մասին խոսելիս սովորաբար, գոնե մինչեւ 60-ական թվականներն ընկած ժամանակահատվածի համար, նկատի են առնվում կա՛մ հեղափոխական պատմական գործերը, կա՛մ պատերազմական ֆիլմերը։ Իսկ առհասարակ՝ միշտ ուշադրության են արժանանում գաղափարական հղկվածությունն ու համապատասխանությունը` ընդունված ստանդարտներին։ 60-ականներից սկսած, մարդը մտել է կինո՝ առանց որեւէ հերոսականության։ Նման կինոնկար կարելի է համարել Իսկրա Բաբիչի «Առաջին ժամադրությունը» կինոնկարը։ Սա նախեւառաջ ֆիլմ է սիրո եւ երիտասարդ ընտանիքի մասին, սակայն հապճեպ սեր է եւ երիտասարդ տարիքում ամուսնություն։

Ամենասովորական ու մարդկային սյուժեի հիմքում, սակայն, մարդկային հարաբերություններն են, որի նպատակն այն է, թե ինչ է տեղի ունենում, երբ ռոմանտիկ սիրային զգացմունքներն առաջանում են շատ ավելի կանուխ, քան մեկմեկու սիրահարված տղան ու աղջիկը կհասցնեն ինչպես հարկն է ճանաչել իրար։ Սովորաբար՝ նման դեպքերում սիրահարվածությունը դեռ սեր դարձած չի լինում ու լինելով նաեւ շատ փխրուն՝ դժվարությամբ է դիմակայում մարտահրավերներին կամ նույնիսկ փշրվում է։ Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 1960 թվականի հունիսի 13-ին։ Նկարահանվել է «Մոսֆիլմում»։ Մասնագիտական տեսանկյունից այն դրամա է։ Տեւողությունը՝ 87 րոպե։ Սցենարը գրել է Տատյանա Սիտինան, գլխավոր դերերում հանդես են եկել Լիդիա Շապորենկոն, Գեորգի Յումատովը, Վալենտին Գրաչյովը, Աֆանասի Կոչեկտովը եւ այլք։ Առաջին տարում կինոնկարը դիտել է 25,1 միլիոն մարդ։ Դա համարվել է լավ արդյունք, եթե հաշվի առնենք ժանրային եւ սյուժետային առանձնահատկությունները։

Ալեքսեյն ու Վալենտինան ծանոթանում են Սելիգերի տուրիստական ճամբարում։ Նրանց հարաբերությունները զարգանում են արագ։ Երկու շաբաթ ծանոթությունից անց ամուսնանում են։ Սակայն ամուսնությունից հետո էլ սկսվում է ֆիլմի հիմնական պատմությունը։ Աստիճանաբար ի հայտ են գալիս կենցաղային խնդիրները, ու պարզվում է, որ սիրահար զույգն իրականում մեկմեկու գրեթե չի ճանաչում։ Սկսվում են վեճերը, եւ աստիճանաբար բանը հասնում է ամուսնալուծության մասին մտքերին։ Հենց այստեղ է, որ Իսկրա Բաբիչը դրել է իր գործի հիմնական դրամատիկական լուծումը։ Նա չի գնում ավանդական կամ ընդունված ձեւով։ Այլ կառուցում է իր կինոպատմությունը հակառակ ձեւով՝ ներկայացնելով կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա՝ նույնիսկ խորհրդային գրաքննության «չափված-գծված» կանոնների սահմաններում։ Ու այստեղ բացահայտվում է ֆիլմի փիլիսոփայությունը՝ առաջին սիրային ժամադրությունը եւ սոսկ սիրահարվածությունը դեռ հիմք չեն՝ այնպիսի լուրջ քայլ կատարելու համար, ինչպիսին ամուսնությունն է։

Ֆիլմը, սակայն, զուրկ չէ կտրուկ շրջադարձից։ Վալենտինայի ընկերուհու հետ դժբախտություն է լինում, եւ նա որոշում է ստանձնել ընկերուհու երեխաների խնամքը։ Հենց դա էլ, մեծ հաշվով, փրկում է նրա ընտանիքը, քանի որ աղջիկը որոշում է մի կողմ դնել իր խնդիրներն ու ամբողջովին նվիրվել ընկերուհու երեխաներին։ Պարադոքսալ բավական հետաքրքիր լուծում է տրված, ինչ խոսք, երբ թե՛ Վալենտինան եւ թե՛ Ալեքսեյը, գիտակցելով ունեցած պատասխանատվությունը, մի կողմ են դնում միմյանց հանդեպ ունեցած «տհաճ բագաժը» եւ լծվում են երեխաների խնամքին, քանի որ ամենակարեւորը երեխաներն են, եւ կարեւոր չէ՝ սեփական, թե հարազատ կամ մտերիմ մարդու։ Այստեղ արդեն բացահայտվում են երջանկության սովետական ընկալումն ու փիլիսոփայությունը, երբ երջանկությունը ոչ միայն ես-ի հետ կապված զգացում է, այլ պատասխանատվություն, որն ունի նաեւ սոցիալական բաղադրիչ։ Սա կինոնկար է նրանց համար, ովքեր սիրում են հետազոտել պարզ մարդկանց ճակատագրերն ու պատմությունները, մտորել կինոլուծումների եւ կինոյի լեզվով ներկայացված փիլիսոփայական թեզիսների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել է 7 անձ

Ձերբակալվել է 7 անձ Fri, 21 Aug 2026 22:15:44 +0400 ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի…

16 րոպե ago

Որդուն պատժելու համար՝ հրկիզել է նրա մեքենան

Որդուն պատժելու համար՝ հրկիզել է նրա մեքենան Fri, 21 Aug 2026 22:00:03 +0400 Ռուսական Բլագովեշչենսկում…

31 րոպե ago

Հայրապետի խաչը և մեր աղոթքը․ Սամվել դպիր Գրիգորյան

Հայրապետի խաչը և մեր աղոթքը․ Սամվել դպիր Գրիգորյան Fri, 21 Aug 2026 21:45:28 +0400 Սամվել…

46 րոպե ago

Ժայթքել է աշխարհի ամենամեծ հրաբուխներից մեկը

Ժայթքել է աշխարհի ամենամեծ հրաբուխներից մեկը Fri, 21 Aug 2026 21:30:28 +0400 Ինդոնեզիայում՝ Արեւելյան Ճավա…

1 ժամ ago

«Ռոնալդինյոն» վերադառնում է մեծ ֆուտբոլ

«Ռոնալդինյոն» վերադառնում է մեծ ֆուտբոլ Fri, 21 Aug 2026 21:15:22 +0400 «Ոսկե գնդակի» դափնեկիր եւ…

1 ժամ ago

Կռիվ, հակադրություններ ԱԺ-ում․«Ուժեղ Հայաստանը» պայքարելու է իր խոսք տված ծրագրերն իրականացնելու համար

Կռիվ, հակադրություններ ԱԺ-ում․«Ուժեղ Հայաստանը» պայքարելու է իր խոսք տված ծրագրերն իրականացնելու համար Fri, 21 Aug…

2 ժամ ago