«Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց

«Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց

Sat, 22 Aug 2026 08:30:36 +0400


Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին զինվորներին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս 5 վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվել, ունեն կոտրվածքներ։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ վեց զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել եւ ստիպել են վազել ճանապարհին, եւ հակագազերն են եղել պատճառը, որ չեն նկատել մոտեցող բեռնատարը: Վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Վարորդը ձերբակալվել է, նրան, ամենայն հավանականությամբ, կկալանավորեն: Գրվել է նաեւ, որ նա վարորդական վկայական չի ունեցել:

Մենք տեղեկացանք, որ վարորդը երեք անչափահաս երեխայի հայր է, նրա կինն այժմ հղի է` սպասում են չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Անհայր մնացած երեխաները, հավանաբար, քիչ էին մեր երկրում, եւս չորսն ավելացան նրանց: Պարզ է, որ աղմուկ հանած ողբերգական դեպքի մեղավորին խիստ պատիժ կտան` երկար ժամանակով մեկուսացնելով հասարակությունից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

5 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

6 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

6 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

6 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

6 ժամ ago

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան Sun, 25 Oct 2026 23:20:20 +0400 Latest news from Հրապարակ…

6 ժամ ago