«Հրապարակ»․ Պետություն ես, մասնավոր ընկերություն չես, որ ձեռքերդ լվանաս, մի կողմ քաշվես

«Հրապարակ»․ Պետություն ես, մասնավոր ընկերություն չես, որ ձեռքերդ լվանաս, մի կողմ քաշվես

Sat, 22 Aug 2026 10:15:00 +0400


Աղքատության հարցում կառավարությունը նոր, «հանճարեղ» բանաձեւ է հորինել։ Կառավարության նոր՝ 2026-2031 թթ․ ծրագրով խոստանում են 5 տարում աղքատությունը կրճատել 5 տոկոսով։ Իսկ գիտե՞ք ինչպես։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես վերանվանում են աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։

Թղթի վրա էլ գծել են մի այսպիսի հնգափուլ շղթա՝ «կրթություն, աշխատանք, մասնագիտական զարգացում, առողջ ապրելակերպ ու աշխատանքային վաստակ»։ Այսինքն՝ իշխանությունը հայտարարում է, որ պետությունը պետք է դադարի խղճալ ու նպաստ տալ աղքատ մարդուն. գնացեք, աշխատեք ու հարստացեք։
Սա առնվազն գեղեցիկ չի հնչում: Նախորդ ծրագրով էլ խոստացել էին աղքատությունը կրկնակի կրճատել, բայց այսօր Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ մարդն աղքատ է, իսկ Համաշխարհային բանկի գնահատմամբ, բնակչության մոտ երկու երրորդը դեռեւս համարվում է «տնտեսապես խոցելի»: Ու հիմա սոցապնախարարության ցուցանակը փոխելով կամ թղթի վրա գեղեցիկ սլաքներ նկարելով՝ մարդկանց սառնարանները չեն լցվելու։

Կառավարության հին խոստման մասին՝ աղքատությունը կրճատել 50 տոկոսով, հիշեցնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Բայց այս պահի դրությամբ հրապարակված թվերով էական փոփոխություն չի արձանագրվել, եւ մարդիկ էլ չեն զգում, որ աղքատության էական կրճատում կա Հայաստանում: Հետեւաբար, այս կենացային խոստումները ինչպես նախորդ հնգամյա ծրագրում, այնպես էլ հիմա, հավանաբար, կշարունակեն մնալ թղթի վրա: Չնայած՝ մյուս կողմից լավ է, որ բավականին քիչ ծավալի խոստումներով են առաջիկա 5 տարվա ծրագիրը գրել, եւ հնարավոր է կրճատվի: Ամեն դեպքում այն գործիքակազմը, որն այս կառավարությունն իրականացնում է աղքատության կրճատման մասով, էական արդյունք չի տալիս: Պարբերաբար ներկայացվում է եկամուտների աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա ավելի շատ վերաբերում է ավելի բարձր աշխատավարձ ստացողների աշխատավարձերի էական բարձրացմանը, որի շնորհիվ միջին աշխատավարձը բարձրացվում է, իսկ բնակչության աղքատ հատվածը շարունակում է մնալ աղքատության մեջ, եւ ինչպեսեւ նախորդ իշխանությունների օրոք, այս տարիների ընթացքում էլ տնտեսության զարգացումը չի ապահովում աղքատության մեջ գտնվող մարդկանց խնդիրների լուծումը»,- պատասխանելով «Հրապարակի» հարցերին՝ ընդգծեց Մեսրոպ Առաքելյանը:

Թարմ օրինակ բերեցինք՝ Վարդաշենի հանրակացարաններից մեկի բնակիչների երեկվա «բունտը» կառավարության առաջ, որի առիթով վարչապետն ասաց, որ պետությունը ոչ մի պարտավորություն չունի այդ մարդկանց հանդեպ, չնայած 7 մլն դրամ է առաջարկվել նրանց: 7 մլն դրամ բաժանելը բավարար «գործիքակազմ» չէ՝ տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու եւ մարդկանց տներից հանելու համար, բայց արդյո՞ք պետությունը չունի ոչ մի պարտավորություն այս մարդկանց հանդեպ, ինչպես ասաց վարչապետը՝ շեշտելով, որ նրանց գույքի գինը 0 է, իսկ պետությունը նրանց 7 մլն է տվել: «Վարդաշենում բնակվող քաղաքացիների խնդիրներին, իհարկե, կառավարությունը կարող է տալ իրավական գնահատական, ասել, որ դե, մենք պարտավորություն չունենք, եթե մենք պարտավորությունը դիտարկում ենք օրենքով կամ պայմանագրով: Սակայն պետության պարտավորությունն իր քաղաքացու նկատմամբ չի սահմանվում բացառապես իրավական փաստաթղթերով: 2 մասնավոր ընկերությունների կամ մասնավոր ընկերության ու ֆիզիկական անձի միջեւ պարտավորության մասին չէ խոսքը, որ երկրի ղեկավարը նման գնահատական է տալիս: Պետության պարտավորությունը Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պարտավորությունն է, եւ եթե կան պետության մեջ քաղաքացիներ, որոնք ունեն խնդիրներ, դրանց առաջին պատասխանատուն պետությունն է, անկախ նրանից, թե օրենսդրությամբ կամ իրավական ակտերով այդ պարտավորությունը սահմանվա՞ծ է, թե՞ ոչ, Հետեւապես, եթե մարդիկ նման ծայրահեղ վիճակում են, պետության նպատակը պետք է լինի այդ հարցերի լուծումը, որը մենք, ցավոք, չենք տեսնում: Այդ տեսանկյունից քաղաքացիների դժգոհությունը՝ ուղղված կառավարությանը, միանգամայն տեղին է»,- պատասխանում է նախկին սոցապնախարարը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

4 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

5 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

5 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

6 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

6 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

6 ժամ ago