«Հրապարակ»․ Նոր ԱԺ-ի իշխանական մասը շատ ավելի այլանդակ կազմ է, քան նախկինը

«Հրապարակ»․ Նոր ԱԺ-ի իշխանական մասը շատ ավելի այլանդակ կազմ է, քան նախկինը

Sat, 22 Aug 2026 10:45:24 +0400


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս անգամ «կողմ» կքվեարկի Լիանա Մանուկյանի թեկնածությանը, որն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Նախօրեին, հիշեցնենք, խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», արգելափակել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրված բոլոր երեք թեկնածուների ընտրությունը` չքվեարկելով նրանց օգտին։ Հաջորդ օրը «ուժեղները» որոշեցին նոր թեկնածուներ առաջադրել եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեցին Լիանա Մանուկյանի թեկնածությունը: Իսկ խմբակցությունը որոշեց «բարդացնել» խորհրդարանական մեծամասնության կյանքը, եւ Ազգային ժողովի ամբիոնից երկար ելույթներ ունենալու, հարցեր հնչեցնելու համար յուրաքանչյուր գրանցման ժամանակ քվեարկում էին ամբողջ կազմով, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը հայտարարեց` որոշել եք մինչեւ հոկտեմբեր մեզ պահել ԱԺ դահլիճո՞ւմ։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ունի 41 մանդատ եւ միայն իր ուժերով չի կարող օրենքով իրենց հասանելիք պաշտոնների քվեարկությունն անցկացնել, գոնե մի 12-15 ձայն պետք է ՔՊ-ից, որ քվեարկությունը վավեր լինի, իսկ ՔՊ-ն որոշել էր «Ուժեղ Հայաստանի»` հանձնաժողովների նախագահների թեկնածուներին մերժել, իսկ «Հայաստան» դաշինքի թեկնածուին կողմ քվեարկել։

Այն, որ «Ուժեղ Հայաստանը» հինգշաբթի օրը նոր թեկնածուներ սկսեց առաջադրել եւ նախորդ անգամ առաջադրված ու ՔՊ-ից մերժված իր թեկնածուներին այլեւս չառաջադրեց, որոշ շրջանակների մոտ քննադատության առիթ է դարձել: Ընդդիմադիր մի շրջանակ գրում է, որ, օրինակ, նախորդ գումարման ԱԺ-ում «Հայաստան» դաշինքը 10-ից ավելի անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը` պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, սակայն Ղազինյանին ՔՊ-ականները համառորեն դեմ էին քվեարկում, իսկ «Հայաստան» դաշինքը թեկնածուին չէր փոխում:

Ոստիկանության գեներալ-մայոր, նախկին պատգամավոր Գագիկ Համբարձումյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Իրավիճակն այնպիսին է, որ բարդ է միանշանակ գնահատական տալը: Կարծում եմ, որ ճիշտ են վարվում ե՛ւ «Ուժեղ Հայաստան»-ը, ե՛ւ այն շրջանակը, որը քննադատում է նրանց վճռական չլինելու մեջ: ՔՊ-ականներին պետք է դնեին անհարմար վիճակի մեջ, բայց, հավանաբար, ինչ-որ մի այլ հաշվարկ ունեն նրանք, որի մասին մենք տեղյակ չենք: Չեմ կարծում, որ նրանք այդքան բանը չհասկանային: Ես առհասարակ կարծում եմ, որ նոր ԱԺ-ի իշխանական կազմը շատ ավելի այլանդակ կազմ է, իսկ ընդդիմությունն էլ ասում է, որ իրենք նոր պրոֆեսիոնալ, բոյեւոյ կազմ են ստեղծել: Տա Աստված, որ ինչ-որ բանի հասնեն: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական գործընթացներ չկան, իսկ քաղաքական պայքարը սուտ է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տիկին Գալյան, մեր համազգային նպատակները Սահմանադրությամբ բացահայտված են, կրկին խուսափո՞ւմ եք

Տիկին Գալյան, մեր համազգային նպատակները Սահմանադրությամբ բացահայտված են, կրկին խուսափո՞ւմ եք Mon, 14 Sep 2026…

8 րոպե ago

Սասուն Միքայելյանը գիտի՝ մեզ հետ սպառնալիքով խոսելը չի անցնի. Ղազինյան

Սասուն Միքայելյանը գիտի՝ մեզ հետ սպառնալիքով խոսելը չի անցնի. Ղազինյան Mon, 14 Sep 2026 12:15:38…

11 րոպե ago

Չափավորեք Ձեր ընթացքը

Չափավորեք Ձեր ընթացքը Mon, 14 Sep 2026 12:15:01 +0400 Երեկ՝ Խաչվերացի տոնին, բացառիկ կարևորության ուղերձ…

11 րոպե ago

ԵԿՄ-ն մարտական զենքով ծառայություն է իրականացնում, սպառնալիքին պետք է լուրջ վերաբերվել

ԵԿՄ-ն մարտական զենքով ծառայություն է իրականացնում, սպառնալիքին պետք է լուրջ վերաբերվել Mon, 14 Sep 2026…

13 րոպե ago

Թրամփի ո՞ր խոսքին հավատանք․ ոչնչացնո՞ւմ է, թե՞ բարեկամ է․ Փեզեշքիան

Թրամփի ո՞ր խոսքին հավատանք․ ոչնչացնո՞ւմ է, թե՞ բարեկամ է․ Փեզեշքիան Mon, 14 Sep 2026 12:00:00…

26 րոպե ago

Փաշինյանի առաջ Ալի՞ևն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք

Փաշինյանի առաջ Ալի՞ևն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք Mon, 14 Sep…

33 րոպե ago