«Հրապարակ»․ Ոստիկանի BMW-ն` ընդդեմ հասարակ գյուղացու. ինչու են կոծկում ծանր ելքով վթարը

«Հրապարակ»․ Ոստիկանի BMW-ն` ընդդեմ հասարակ գյուղացու. ինչու են կոծկում ծանր ելքով վթարը

Sat, 22 Aug 2026 11:15:28 +0400


2025 թվականի օգոստոսի 2-ին Արտաշատ համայնքի Քաղցրաշեն-Ոստան ճանապարհի ոլորապտույտ խաչմերուկում իրար բախվեցին երկու մեքենա։ Հարվածն այնքան ուժգին էր, որ Նորաշենի բնակիչ Վաչագան Գրիգորյանն ու նրա կինը ծանր վնասվածքներով հայտնվեցին հիվանդանոցում։ Վաչագանի վիզն էր կոտրվել, գլխի արյունազեղում ուներ։ Կնոջ վիճակն ավելի սարսափելի էր՝ կողերի ու ոտքերի բազմակի կոտրվածքներ, արյունահոսություն թոքերում ու որովայնի խոռոչում։ Մարդիկ մահվան ճիրաններից հազիվ պրծան։

Բայց մեկ տարի է անցել: Նորմալ երկրում այսպիսի գործը վաղուց քննված կլիներ, մեղավորը՝ պատժված, տուժողների վնասները՝ փոխհատուցված։ Սակայն մեզ մոտ դեռ նույնիսկ մեղադրյալ չկա, իսկ վթարի արդյունքում տուժած անձանց անգամ իրենց իրավունքների, այդ թվում՝ գործով փորձագետին հարցեր տալու իրավունքի մասին չեն տեղեկացրել: Միայն կինն է տուժող ճանաչվել եւ իր իրավունքների մասին տեղեկացվել միայն ամիս անց: Ինչո՞ւ։
«Օպելի» վարորդը հասարակ, քրտինքով հաց վաստակող գյուղացի է, իսկ նրան հարվածած ու ճանապարհից դուրս նետած BMW (46OQ 006) մեքենայի մեջ վթարի պահին ոստիկանի համազգեստով անձ է եղել: Գուցե այստե՞ղ է հարցի պատասխանը: Ոստիկանի անունը մինչեւ հիմա տուժողից թաքցնում են, ինչպես թաքցնում են գործով քննիչի որոշումները: Վաչագանը վստահ է՝ քննչականը հովանավորում է ոստիկանին, նաեւ մեքենայի տիրոջը, որը, ըստ որոշ տվյալների, կին է:

«Միշտ դալնիներով եմ քշում». ձայնագրված ինքնախոստովանությունը

Արարատի դատախազությանն ուղղված բողոքում Վաչագանը մանրամասն նկարագրում է, թե ինչպես է եղել դեպքը։ Այգեպատի խաչմերուկում նկատել է հեռահար լույսերով (դալնի) իրեն ընդառաջ սլացող BMW-ն։ Թարթիչ լույսերը միացրել է, զգուշացրել, որ չշլացնի, արագությունն էլ 60-ից գցել է 40-ի։ Բայց BMW-ի վարորդը թքած է ունեցել. առանց արգելակելու, աջ կողմից մխրճվել է «Օպելի» մեջ, պտտեցրել ու շպրտել ճանապարհից դուրս։ Հետո ավելի հետաքրքիր է դառնում։ Վաչագանի տուն է գալիս մի տղամարդ, ներկայանում որպես վարորդ ու խոստովանում, որ բախումից առաջ ձախ մանեւր է արել, ինչն էլ բախման պատճառ է եղել: «Ասեց՝ ես միշտ հեռահար լույսերով եմ քշում, ոլորան-մոլորան չեմ նայում։ Ասեց նաեւ, որ քեզ տեսնելով՝ աջ գծից անցա ձախ, այսինքն՝ ձախ մանեւր արեցի»։
Զրույցը, որը պատրաստի ինքնախոստովանություն է, Վաչագան Գրիգորյանը ձայնագրում է, փոխանցում քննիչին ու դատախազությանը։ Արդյունքը՝ զրո։

Ինժեները՝ նաեւ իրավագետ

Մեկ տարվա մեջ քննիչ Քրիստինե Մանասերյանը տուժողին ընդամենը երկու անգամ է կանչել։ Առաջին անգամ՝ երբ Վաչագանն ինքն էր գնացել ու ստիպել իրեն լսել, երկրորդ անգամ՝ գլխավոր դատախազին բողոքելուց հետո։ Առաջին հանդիպմանը քննիչը կռվել է Վաչագանի հետ՝ մեղադրելով նրան դեպքի վայրից փախչելու մեջ։ «Այն դեպքում, երբ ես վիզս կոտրած, վնասվածքներով տեղափոխվել էի Արտաշատի հիվանդանոց, հետո էլ՝ «Էրեբունի» ԲԿ»,- հիշում է տղամարդը:

Վերջին մի քանի ամսում 62-ամյա ինժեներ-ճարտարագետ Վաչագանը ստիպված նոր մասնագիտություն է սովորել՝ իրավագիտություն։ Հիմա ինքնուրույն է իր միջնորդությունները գրում, որովհետեւ գործին կցված հանրային պաշտպանն ընդամենը մի անգամ է երեւացել ու ձեռքերը լվացել՝ ասելով. «Իմ առաքելությունն ավարտված է, ինձնից օրենքով մի խորհրդատվություն է հասնում, ես քո փոխարեն բողոքներ գրող չեմ»։

Իրավապահ համակարգը հանգստանում է

Ուսումնասիրելով գործով ավտոտեխնիկական փորձաքննական եզրակացությունը՝ Վաչագանն ակնհայտ կեղծիքներ է նկատել: BMW-ի վարորդի՝ բախումից առաջ ձախ մանեւր կատարելու, իր գիծ մտնելու փաստը պարզապես չկա, իսկ վթարի վայրի՝ ոլորանի վրա լինելու հանգամանքն ընդհանրապես «մոռացել» են նշել։ Ի դեպ, 2025 թվականի դեկտեմբերի 12-ի ստորագրությամբ այս փաստաթուղթը նրան ներկայացրել են միայն 2 ամիս անց: «Կատարվածը հանցագործություն է՝ Քրեական օրենսգրքի 479, 481 հոդվածներով նախատեսված։ Սա քննիչի կողմից փաստական տվյալների կեղծում է, կեղծ ապացույցների ստեղծում եւ մեղավորին պատասխանատվությունից ազատում»,- ասում է Վաչագանը։

Բայց օրենքի հոդվածներն անգիր իմանալն էլ չի օգնում: Մի ամբողջ տարի է անցել, ոչ մի որոշում տուժողին չեն տվել։ Չորս պաշտոնական միջնորդություն է արել՝ պատասխան չկա։ BMW-ի վարորդի ինքնախոստովանության ձայնագրության սկավառակը հունիսի 15-ին հսկող դատախազն ուղարկել է քննիչին, բայց մինչ այսօր՝ քար լռություն։ Ինչո՞ւ: «Պարզ է՝ եթե պաշտոնական մերժում կամ պատասխան տան, ես դրանով կգնամ դատարան ու կքանդեմ էս թատրոնը։ Դրա համար էլ ո՛չ պատասխան են տալիս, ո՛չ էլ քննություն են անում»,- ասում է տուժած տղամարդը։
Իսկ գործով վերջին նորությունն էլ այն է, որ քննությունն այս պահին շարունակվել չի կարող, քանի որ քննիչն արձակուրդում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խոշոր սկանդալ․ գլխավոր դատախազը փախել է երկրից․ Զելենսկին զայրացել է

Խոշոր սկանդալ․ գլխավոր դատախազը փախել է երկրից․ Զելենսկին զայրացել է Mon, 14 Sep 2026 13:00:55…

8 րոպե ago

Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է․ «Ուժեղ Հայաստան»

Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է․ «Ուժեղ Հայաստան» Mon, 14 Sep…

11 րոպե ago

ԱԺ նիստին Ալխաս Ղազարյանը նամակագրությամբ է զբաղված

ԱԺ նիստին Ալխաս Ղազարյանը նամակագրությամբ է զբաղված Mon, 14 Sep 2026 12:51:49 +0400 Latest news…

17 րոպե ago

Քոչարյանների տեսակցությունների հարցը՝ նոր մանրամասներով․ ի՞նչ սահմանափակումներ են գործում

Քոչարյանների տեսակցությունների հարցը՝ նոր մանրամասներով․ ի՞նչ սահմանափակումներ են գործում Mon, 14 Sep 2026 12:49:36 +0400…

19 րոպե ago

Որքան արժեն Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը

Որքան արժեն Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը Mon, 14 Sep 2026 12:45:45 +0400 Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին,…

23 րոպե ago

«Ո՞վ եք դուք, որ ասում եք՝ Արցախը ձեր հայրենիքը չէ»

«Ո՞վ եք դուք, որ ասում եք՝ Արցախը ձեր հայրենիքը չէ» Mon, 14 Sep 2026 12:45:15…

23 րոպե ago