Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում փողոցը

Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում փողոցը

Sat, 22 Aug 2026 14:15:35 +0400


Խոսվում է Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին, բայց երբ ծանոթանում ես Տիգրանաշենի տվյալներին, հարցերն ավելի են շատանում։ Եկեք քաղաքական հայտարարությունները մի կողմ դնենք ու նայենք փաստաթղթերին։
2002 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքում Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս։ Դրանից հետո կարգավիճակային որևէ փոփոխություն չկա։
Ու այստեղ առաջանում է ամենապարզ հարցը.

Պարույր Սևակ գյուղի թաղամա՞սն է Փաշինյանը հանձնում Ադրբեջանին։ Եթե այո, ապա Պարույր Սևակ գյուղի հետ ի՞նչ է լինելու։ Որտե՞ղ է ավարտվում գյուղը, և որտե՞ղ է սկսվում այն տարածքը, որը պատրաստվում են հանձնել։ Սա պարզապես բառերի խաղ չէ։ Եթե Տիգրանաշենը գյուղի թաղամաս է, ապա նրա տարածքի հանձնումը չի կարող ներկայացվել որպես ինչ-որ առանձին, գյուղից կտրված գործընթաց։ Դրա համար պետք է լինի հստակ իրավական հիմք, հստակ սահման և հստակ փաստաթուղթ։ Ու եթե կարգավիճակը փոխվել է, թող իշխանությունը ցույց տա՝ ո՞ր փաստաթղթով է փոխվել։

Որովհետև այստեղ մի շատ տարօրինակ իրավիճակ է ստացվում։ Թաղամասը գյուղի մաս է։ Եթե թաղամասն ես հանձնում, ասա՝ գյուղի հետ ի՞նչ ես անում։
Թե՞ հիմա նոր քաղաքական տեխնոլոգիա է՝ փողոց առ փողոց հանձնել, որ մեծ տարածքի կորուստը փոքր-փոքր կտորներով այնքան էլ նկատելի չլինի։
Այսօր՝ Տիգրանաշեն։
Վաղը՝ մեկ ուրիշ թաղամաս։
Հետո՝ մեկ ուրիշ փողոց։
Իսկ վերջում մեզ կասեն՝ «բայց դուք ինչո՞ւ եք աղմկում, ընդամենը մի քանի փողոց էր»։ Պետության տարածքը «մի քանի փողոց» չէ։
Հարցը հենց սա է՝ ո՞նց ես հանձնում մի թաղամաս, եթե այն քո երկրի գյուղի մասն է։ Ու եթե պատասխանը չկա, ուրեմն խնդիրը Տիգրանաշենը չէ։
Խնդիրը պետության տարածքը տնօրինելու այս նոր՝ փողոց առ փողոց քաղաքականության տրամաբանությունն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը կարող է հարվածել նաև մե՛զ․ Լեհաստանում մտահոգ են

Ռուսաստանը կարող է հարվածել նաև մե՛զ․ Լեհաստանում մտահոգ են Mon, 14 Sep 2026 14:30:34 +0400…

9 րոպե ago

Վրաստանում հնչեղ պաշտոնանկություն է սպասվում․ ո՞վ է

Վրաստանում հնչեղ պաշտոնանկություն է սպասվում․ ո՞վ է Mon, 14 Sep 2026 14:00:27 +0400 Գեկա Գելաձեն…

39 րոպե ago

Գազը կտրում են, իսկ Ազգային ժողովում թատրոն է բեմադրվում․․․

Գազը կտրում են, իսկ Ազգային ժողովում թատրոն է բեմադրվում․․․ Mon, 14 Sep 2026 13:45:09 +0400…

55 րոպե ago

Ես առնչություն չունեմ, եղբորս մասով ոչինչ չեմ կարող ասել. Ղալումյանը` Սարգսյանի հայտարարության մասին

Ես առնչություն չունեմ, եղբորս մասով ոչինչ չեմ կարող ասել. Ղալումյանը` Սարգսյանի հայտարարության մասին Mon, 14…

56 րոպե ago

Բա Փաշինյանն այլ բան էր ասում, էս նախագծում գրել եք՝ Տիգրանաշենը ներառվում է Արարատ համայնքի մեջ

Բա Փաշինյանն այլ բան էր ասում, էս նախագծում գրել եք՝ Տիգրանաշենը ներառվում է Արարատ համայնքի…

1 ժամ ago

Ռուսները բարեկամ, Իսրայելը՝ ոչ․ հարցում՝ Թուրքիայում

Ռուսները բարեկամ, Իսրայելը՝ ոչ․ հարցում՝ Թուրքիայում Mon, 14 Sep 2026 13:30:00 +0400 Թուրք բնակիչների կողմից…

1 ժամ ago