Հիմա էլ Ozon-ի վրա են հարձակվել․ 300 մարդ տարհանվել է Օրենբուրգում
Sun, 23 Aug 2026 11:00:28 +0400
Օրենբուրգի վրա անօդաչու թռչող սարքեր են հարձակվել, իսկ դրանց բեկորները ընկել են Ozone լոգիստիկ համալիրի տարածքում։ Քաղաքապետ Ալբերտ Յումադիլովի խոսքով՝ տուժածներ չկան։
«Այսօր մեր քաղաքը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով։ Մի քանի ԱԹՍ է խոցվել մեր արդյունաբերական օբյեկտների հատուկ տնտեսական գոտում։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Բեկորները ընկել են Ozon լոգիստիկ համալիրի տարածքում՝ առաջացնելով հրդեհ, որը արագորեն մարվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից», – հայտնել է նա։
Ozone-ի մամուլի ծառայությունը, իր հերթին, հայտնել է ընկերության լոգիստիկ կենտրոնի վնասի մասին Օրենբուրգի մարզում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու հետևանքով։
«Բոլոր համակարգերը նորմալ աշխատել են, և մենք րոպեների ընթացքում տարհանել ենք ավելի քան 300 աշխատակցի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան», – ասվում է հայտարարության մեջ։