Խնդիրը «Հրապարակի» աշխատանքը խոչընդոտելն է. խոսնակի՞, թե՞ պետի իդեան է

Խնդիրը «Հրապարակի» աշխատանքը խոչընդոտելն է. խոսնակի՞, թե՞ պետի իդեան է

Sun, 23 Aug 2026 13:16:30 +0400


Օգոստոսի 20-ին մենք զանգահարել էինք Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին՝ ճշտելու մեր ստացած տեղեկությունը, ըստ որի՝ Արագածոտնի մարզի դատավորներից մեկին խոշոր չափի կաշառք է առաջարկվել և նա հաղորդում է տվել հանցագործության մասին։

Օհանջանյանը լսեց մեր հարցը եւ ասաց, որ ավելի ուշ «հետ կզանգի»։ Մի քանի ժամ անց զանգահարեց՝ կեսբերան, դժկամությամբ հաստատեց մեր տեղեկությունը, սակայն հրաժարվեց մանրամասներ ասել և նշել դատավորի անունը՝ ասելով, թե դա «գաղտնիք է»։ Բայց հերքեց մեր տեղեկությունը, որ խոսքը դատավոր Կարինե Դավթյանի մասին է։ Մենք, պահպանելով անմեղության կանխավարկածը և հավատալով ՀԿ խոսնակին, հաղորդում ներկայացրած դատավորի անունը չհրապարակեցինք, այլ հրապարակեցինք այն, ինչ ստացել էինք մեր աղբյուրներից։

Օգոստոսի 21-ին, երբ լուրը հայտնվեց «Հրապարակի» առաջին էջում, նույն օրը Հանրայինի «Լուրերը» մեծ ռեպորտաժ հեռարձակեցին, որտեղ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բագրատ Ադամյանը ներկայացնում էր գործի մանրամասները եւ նույնիսկ ցուցադրում տեսանյութը։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկություն չի տրամադրում, խոչընդոտում է «Հրապարակ»-ի աշխատանքին, մեր տեղեկությունները չհաստատելով, մեզ ապակողմնորոշելով և մեր աղբյուրներից ստացած ինֆորմացիան այլ լրատվամիջոցներին տրամադրելով: Իսկ մենք պաշտոնապես դիմում ենք մամուլի խոսնակին` հույս ունենալով, որ նա կկատարի իր պարտականությունները և լրատվամիջոցների մեջ խտրականություն չի դնի, մեր էքսկլյուզիվ ինֆորմացիաները «սլիվ» չի անի: Եթե մեզ ասում եք «գաղտնիք է», իսկ Հ1-ի եթերում գործի մանրամասներն ու տեսանյութն եք ներկայացնում, ուրեմն խնդիր ունեք մեր աշխատանքը խոչընդոտելու և լրատվամիջոցների նկատմամբ ընտրովի վերաբերմունք ունեք, տեղեկատվությունը «յուրայինների» ու «օտարների» բաժանելու խնդիր:

Այստեղ միայն մի հարց է բաց մնում` ով է նման գործելաոճի հեղինակն ու գաղափարախոսը` գերատեսչության խոսնա՞կը, թե՞ ղեկավարը: Իսկ գուցե հրահանգը ավելի՞ վերևից է գալիս:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ինչ հայտնեց

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ինչ հայտնեց Tue, 27 Oct 2026 18:37:42 +0400 Latest news from Հրապարակ…

12 րոպե ago

Տարոն Չախոյանի ու Արփի Դավոյանի համար առանձին դժոխք ա լինելու. Դավթյան

Տարոն Չախոյանի ու Արփի Դավոյանի համար առանձին դժոխք ա լինելու. Դավթյան Tue, 27 Oct 2026…

18 րոպե ago

Մոնակոյի իշխանի զարմիկին գտել են մահացած

Մոնակոյի իշխանի զարմիկին գտել են մահացած Tue, 27 Oct 2026 18:30:58 +0400 Անտուան դե Մասիին,…

19 րոպե ago

Սկզբից երաշխավորված խաղաղություն, հետո՝ TRIPP. սա է մեր դիրքորոշումը. ընդդիմադիր պատգամավոր

Սկզբից երաշխավորված խաղաղություն, հետո՝ TRIPP. սա է մեր դիրքորոշումը. ընդդիմադիր պատգամավոր Tue, 27 Oct 2026…

21 րոպե ago

Չփորձեք այսուհետ ՔՊ–ականների առավել եւս կանանց վրա գոռալ. ԱԺ–ում մթնոլորտը լարվեց

Չփորձեք այսուհետ ՔՊ–ականների առավել եւս կանանց վրա գոռալ. ԱԺ–ում մթնոլորտը լարվեց Tue, 27 Oct 2026…

30 րոպե ago

Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին

Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին Tue, 27 Oct 2026 18:16:20 +0400 Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի…

34 րոպե ago