Պապիկյանը հրաժարական կտա՞

Պապիկյանը հրաժարական կտա՞

Sun, 23 Aug 2026 14:15:41 +0400


Սուրեն Պապիկյանն արագ-արագ հերքել է մեր լուրը, ըստ որի՝ ուշ ժամի զինվորներին հանել են ճանապարհ և հրամայել հակագազեր հագած վազել: Պապիկյան Սուրենն ասում է՝ հակագազեր չեն եղել, հետևաբար հակագազերը չէին կարող խանգարել 6 զինվորներին՝ նկատել մոտեցող մեքենան: Եվ ուրեմն, Պապիկյան Սուրենը հակագազերը հերքում է, բայց զինվորներին հանգստի ժամին ճանապարհ հանելն ու վազեցնելը չի հերքում: Մի հարց էլ Պապիկյան Սուրենին՝ ինչո՞ւ հենց 6 զինվորի են հանել ճանապարհ և վազեցրել:

Մեր ժամանակ, Պապիկյան Սուրենն էլ կհիշի, բանուկ ճանապարհներով մեզ նույնիսկ բաղնիք դասակներով էին տանում, շարքով, կարգով, երբեմն հրամայում էին երգել: Հակագազերով, հասկանալի է, երգել հնարավոր չէր, որովհետև, ինչպես Պապիկյան Սուրենն է ասում, հակագազեր չեն եղել: Կրկնեմ հարցս՝ այդ տարաժամին, երբ բոլոր զինվորները պետք է գտնվեն զորամասի պարիսպներից ներս, ինչո՞ւ եք այդ 6 զինվորին հանել փողոց ու հրամայել վազել: Պատժելու այլ ձև չկա՞ր: Տանեիք շարային հրապարակ և ստիպեիք գետնից 30-50 հրում կատարել, մարզական պատ բարձրանալ, պարանով մագլցել… Ուրիշ ի՞նչ ունեք այդտեղ, չգիտեմ: Ուրեմն ո՞ւմ խելքին է բրթել զինվորներից 6-ին հանել փողոց, պարոն Պապիկյան, ունենք զոհ… Ո՞վ է պատասխան տալու:

Գնացել, կպռշկել եք զինվորներին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդին: Նա, անկասկած, մեղավոր է, իսկ դուք, պարոն Պապիկյան, մեղքի ձեր բաժինը տեսնո՞ւմ եք այս գործում, փորձելո՞ւ եք դատարանում կամ տրիբունալում հայտարարել, որ մեղավոր եք նաև դուք, որ բանակում այս վիճակն է: Տարվա սկզբից խաղաղ պայմաններում մոտ 40 զոհ ենք ունեցել և ոչ մեկի համար, պարոն Պապիկյան, դուք պատասխանատվության չեք ենթարկվել… Սա ճի՞շտ է…

Վերջում՝ հակագազի մասին: ՀՀ պաշտպանության նախարարը, երբ նայում ենք, թե ինչպես է արագ-արագ հերքում մեր լուրը հակագազով զինվորներին վազեցնելու մասին, փաստորեն չգիտի, որ զինվորներին կարելի է, նույնիսկ պարտադիր է այդպիսի վարժանքների տանել: Հակագազը ոչ թե չթույլատրված միջոց է, այլ պաշտպանական, որից զինվորը պետք է իմանա օգտվել անհրաժեշտ պահին և լինի այնքան տոկուն, որ առնվազն մի քանի ժամ կարողանա հակագազով տեղաշարժվել: Պապիկյանին թվացել է, թե մենք մեղք ենք գործել հակագազի անուն տալով: Ոչ, ընկեր Պապիկյան, մեր ասածն այն է, որ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի և ոչ ավելին: Հիմա կամ Նիկոլ Փաշինյանի PR-շչիկն ես, կամ Պնախարար: Կարող ես ինքդ որոշել, թեև, այդ երկու գործն էլ դու վատ ես անում:

Հ.Գ.1 Հոդվածը պատրաստ էր տպագրության, որ ցավալի լուր տարածվեց հերթական զինվորի մահվան մասին:

Հ.Գ.2 Սպասում եմ Սուրեն Պապիկյանի անհապաղ հրաժարականին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր

Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր Sun, 23 Aug 2026 16:30:30 +0400 Թունիսի ափերի…

21 րոպե ago

Պապիկյանի զորամասային այցերը հակառակ էֆեկտն են տալիս

Պապիկյանի զորամասային այցերը հակառակ էֆեկտն են տալիս Sun, 23 Aug 2026 16:15:39 +0400 Վերջին օրերին…

36 րոպե ago

Լիոնել Մեսիին տուգանել են

Լիոնել Մեսիին տուգանել են Sun, 23 Aug 2026 16:00:57 +0400 «Ինտեր Մայամիի» հարձակվող, արգենտինացի աշխարհահռչակ…

51 րոպե ago

Արտակարգ․ քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը

Արտակարգ․ քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը Sun, 23 Aug 2026 15:45:15 +0400…

1 ժամ ago

Ռուսական բանակը նոր թիրախներ է խոցել․ ՊՆ-ի հայտարարությունը

Ռուսական բանակը նոր թիրախներ է խոցել․ ՊՆ-ի հայտարարությունը Sun, 23 Aug 2026 15:30:07 +0400 Ռուսաստանի…

1 ժամ ago

Եկեղեցու փոխարեն զորամասեր գնա, ամեն օր զինվոր է զոհվում

Եկեղեցու փոխարեն զորամասեր գնա, ամեն օր զինվոր է զոհվում Sun, 23 Aug 2026 15:15:52 +0400…

2 ժամ ago