«Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում արդեն իրականացվում է»․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում արդեն իրականացվում է»․ Ալիև

Sun, 23 Aug 2026 18:30:28 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է։

Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում Ալիևը նշել է, թե Ադրբեջանի հիմնական տարածքում նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախիջևանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Նրա խոսքով՝ Բաքվի մոտեցումն այն է, որ Նախիջևանի երկաթուղին պետք է հանդիսանա Ադրբեջանի երկաթուղային համակարգի մաս։ Այդ շրջանակում նախատեսվում է ստեղծել միջազգային կոնսորցիում այն ընկերությունների և երկրների համար, որոնք ցանկանում են մասնակցել նախագծին, ներդրումներ կատարել, եկամուտ ստանալ և միաժամանակ ունենալ այս երթուղով փոխադրումների երաշխավորված ծավալներ։

Ալիևը նաև հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմին այդ մասին պարբերաբար տեղեկացնում են ամերիկացի գործընկերները։

«Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194 կիլոմետր։ Այդ պատճառով մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք»,– ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հավելել է, որ նախագծի նկատմամբ տարբեր ընկերությունների հետաքրքրության դեպքում հնարավորություն կա մասնակցելու ձևավորվող միջազգային կոնսորցիումին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հետաքննություն են սկսել հեռուստաընկերությունների դեմ

Հետաքննություն են սկսել հեռուստաընկերությունների դեմ Sun, 11 Oct 2026 22:30:38 +0400 ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննություն…

5 րոպե ago

Եթե մեր երկրում, նույնիսկ, պարեկների վրա են կրակում, ի՞նչ ապահովության մասին կարող է խոսք լինել

Եթե մեր երկրում, նույնիսկ, պարեկների վրա են կրակում, ի՞նչ ապահովության մասին կարող է խոսք լինել…

5 րոպե ago

Մարիամ Փաշինյանը աշնանային ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով մկանուտ մեջքը

Մարիամ Փաշինյանը աշնանային ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով մկանուտ մեջքը Sun, 11 Oct 2026 22:15:44 +0400…

20 րոպե ago

Հարսանեկան նվեր` Հովհաննես Խուդոյանի ու Բագրատ սրբազանի կատարումը

Հարսանեկան նվեր` Հովհաննես Խուդոյանի ու Բագրատ սրբազանի կատարումը Sun, 11 Oct 2026 22:08:31 +0400 Տեսանյութը…

27 րոպե ago

Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապետյան

Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ…

30 րոպե ago

Որքան է մարդու կյանքի հնարավոր առավելագույն տարիքը

Որքան է մարդու կյանքի հնարավոր առավելագույն տարիքը Sun, 11 Oct 2026 22:00:17 +0400 Մարդու կյանքի…

35 րոպե ago