Ռուս-ուկրաինական բանակցությունները կվերսկսվե՞ն․ ինչ է հայտնել Բուդանովը

Ռուս-ուկրաինական բանակցությունները կվերսկսվե՞ն․ ինչ է հայտնել Բուդանովը

Mon, 24 Aug 2026 11:00:54 +0400


Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու բանակցությունները կարող են շուտով վերսկսվել։ Նրա հայտարարությունը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։

Բուդանովի խոսքով՝ Ուկրաինան մոտ ապագայում կփորձի ակտիվացնել բանակցային գործընթացը, սակայն այդ քայլերի մանրամասները դեռևս չեն բացահայտվում.

«Ցանկացած բանակցություն լռություն է սիրում։ Եվ այսպես, նախագահն ասաց այն, ինչ անհրաժեշտ համարեց, ինչը կարելի էր լուսաբանել։ Մենք կփորձենք, այսպես ասած, մոտ ապագայում մի փոքր վերակենդանացնել բանակցային օրակարգը։ Հուսով եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի։ Առնվազն, կան դրա որոշակի ազդանշաններ»։

Միևնույն ժամանակ, Բուդանովը հորդորել է մեծ ակնկալիքներ չունենալ, թե պատերազմն արագ կավարտվի։

Նա նաև մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու հնարավոր ապագա ծրագրերի և ՌԴ-ում նոր զորահավաքի հնարավորության մասին հայտարարությունները. «Մենք պետք է մտածենք մեր մասին: Թշնամին միշտ թշնամի կլինի: Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես ենք հաղթելու թշնամուն: Ոչ թե զսպելու, այլ հաղթելու: Սրանք բոլորովին տարբեր գաղափարախոսություններ են»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ դիվանագիտական ​​կարգավորման ամենաակտիվ փուլը կարող է սկսվել 2026 թվականի վերջին և տևել մինչև 2027 թվականի ամռան վերջը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերի 2-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Նոյեմբերի 2-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը Mon, 02 Nov 2026 10:45:34 +0400 ԽՈՅԵՐ Այսօր Խոյերի համար…

24 րոպե ago

#Ուղիղ․ Փաշինյանն ԱԺ-ում է․ Ներկայացնում է բյուջեի նախագիծը

#Ուղիղ․ Փաշինյանն ԱԺ-ում է․ Ներկայացնում է բյուջեի նախագիծը Mon, 02 Nov 2026 10:41:36 +0400 Latest…

28 րոպե ago

«Արսենալը» 14 տարում առաջին հաղթանակն է տարել «Էնֆիլդում»

«Արսենալը» 14 տարում առաջին հաղթանակն է տարել «Էնֆիլդում» Mon, 02 Nov 2026 10:30:47 +0400 Անգլիայի…

39 րոպե ago

Լեհաստանում ձախողված եվրոպական պետական հեղաշրջման փո՞րձ

Լեհաստանում ձախողված եվրոպական պետական հեղաշրջման փո՞րձ Mon, 02 Nov 2026 10:15:36 +0400 Ֆրեդերիկ Լորանը գրում…

54 րոպե ago

Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել»

Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» Mon, 02 Nov 2026 10:08:53 +0400 Իրավասու…

1 ժամ ago

Ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կան ԱՄՆ-ում

Ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կան ԱՄՆ-ում Mon, 02 Nov 2026 10:00:18 +0400 Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ…

1 ժամ ago