TRIPP-ը կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը․ S&P
Mon, 24 Aug 2026 12:30:42 +0400
TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախաձեռնությունը կարող է ամրապնդել տարածաշրջանային կապերը և աջակցել առևտրին ու ներդրումներին միջնաժամկետ հեռանկարում, ըստ S&P Global Ratings-ի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցի։
Ըստ գործակալության՝ TRIPP-ի իրականացումը կարող է նպաստել տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացմանը տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։
S&P-ն նշում է, որ նախագիծը դեռևս գտնվում է իրականացման վաղ փուլում։ Դրա կոնկրետ կոնֆիգուրացիան, ֆինանսավորման աղբյուրները և կոնցեսիոն պայմանները դեռևս որոշված չեն։