Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար խստացվել է վիզային համակարգը

Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար խստացվել է վիզային համակարգը

Mon, 24 Aug 2026 12:45:41 +0400


Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) վարչապետ Ունալ Ուսթելը հայտարարել է երկիր մուտքի և ելքի առավել արդյունավետ վերահսկողության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման նպատակով ներդրվել են նոր համակարգեր։ Մասնավորապես, գործարկվելու են «Göç-Sis» միգրացիոն և «E-Visa» էլեկտրոնային վիզայի համակարգերը։

Ըստ Ուսթելի՝ առաջին փուլում «E-Visa» համակարգում կներառվեն Հայաստանի, Սիրիայի և Նիգերիայի քաղաքացիները, որոնց համար կչեղարկվի գործող հյուպատոսական վիզայի ընթացակարգը։ Նոր համակարգով դիմումները նախնական փորձաքննություն կանցնեն Միգրացիոն վարչության կողմից, և, ըստ անձի ժամանման նպատակի, հարցում կկատարվի ոստիկանությանն ու համապատասխան գերատեսչություններին՝ անվտանգության ստուգումները նախքան անձի ժամանելն իրականացնելու համար։

Խիստ վերահսկողություն է սահմանվելու օտարերկրյա ուսանողների նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։

Համալսարան ընդունվելն այլևս ինքնաբերաբար երկիր մուտք գործելու իրավունք չի տալու։ Բուհերը դիմորդների տվյալներն առցանց կփոխանցեն Միգրացիոն վարչություն, որն էլ ոստիկանության գլխավոր վարչության կարծիքը ստանալուց հետո որոշում կկայացնի։ Վիզայի ռեժիմի տակ գտնվող Հայաստանի, Սիրիայի և Նիգերիայի քաղաքացի հանդիսացող ուսանողները նույնպես պետք է անցնեն «E-Visa»-ի ստացման գործընթացը։

Ունալ Ուսթելը շեշտել է, որ պետությունը պետք է հստակ իմանա, թե ով, ինչ նպատակով, երբ և ինչ կարգավիճակով է մուտք գործում երկիր։ «Մենք կողմնակից ենք ոչ թե աշխարհից մեկուսանալուն, այլ վերահսկելի և անվտանգ կերպով աշխարհի առաջ բացվելուն»,- հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես Mon, 02 Nov 2026 15:45:57 +0400 Մինչ իշխանությունը՝…

20 րոպե ago

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի Mon, 02 Nov 2026 15:30:44…

35 րոպե ago

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Mon, 02 Nov 2026 15:15:00 +0400 Բելգիայի վարչապետ Բարտ դե…

51 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին Mon, 02 Nov 2026 14:49:17 +0400 Նոյեմբերի 1֊ին…

1 ժամ ago

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը Mon, 02 Nov 2026 14:47:31 +0400 Օլիմպիական խաղերի…

1 ժամ ago

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին Mon, 02 Nov 2026 14:30:04 +0400…

2 ժամ ago