«Հրապարակ»․ Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում

«Հրապարակ»․ Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում

Tue, 25 Aug 2026 08:15:33 +0400


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։

Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ Ձորաղբյուրում առանձնատուն է կառուցում։ Անդրադառնալով կառուցմանն ուղղված ֆինանսական միջոցներին՝ նշեց, որ կառուցապատման վարկ է վերցրել։ Մենք ուսումնասիրեցինք Սարգսյանի տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը, ինչից պարզ դարձավ, որ այն հողամասը, որի վրա կառուցվում է առանձնատունը, նա գնել է 2023 թ. հոկտեմբերի 27-ին՝ 12.5 մլն դրամով։ Նրա վարկի մնացորդային գումարը կազմում է 24 մլն 733 հազար 981 դրամ։ Եվս մեկ հիպոթեքային վարկ ունի, սակայն այս բնակարանը ձեռք է բերել Ռուսաստանում՝ 2013-ին։ Հիպոթեքի մնացորդը 3 մլն 435 հազար 35 ռուբլի է։ Երկու հիպոթեքային վարկ վճարող Կարեն Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 մլն 722 հազար 670 դրամ, որից 1 մլն 194 հազար 59 դրամը գոյացել է եկամտահարկի հետվերադարձից, մնացածը՝ աշխատավարձից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 900 հազար ռուբլի եւ 2.7 մլն դրամ, բանկային հաշիվների վրա եղել է 3.7 մլն դրամ։ Նրա կինը՝ Նելլի Խաչատրյանը, նախորդ տարի 3 մլն 720 հազար դրամով ձեռք է բերել Kia մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ. արտադրության։ Բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 643 հազար 489 դրամ։ Թեեւ Կարեն Սարգսյանի կնոջ աշխատավայրի վերաբերյալ տվյալներ չկան հայտարարագրում, սակայն նա 4 մլն 317 հազար 156 դրամ աշխատավարձ է հայտարարագրել, որը ստացել է Կենտրոնական բանկից, եւ 1 մլն 728 հազար 800 դրամ վարկի մնացորդ։ Դուստրն ուսանող է, 2025-ին նրա ուսման համար վճարվել է 2.1 մլն դրամ գումար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էկոլոգիապես մաքուր թղթի նոր տեսակ են ստեղծել

Էկոլոգիապես մաքուր թղթի նոր տեսակ են ստեղծել Thu, 27 Aug 2026 22:00:07 +0400 Թայվանցի եւ…

13 րոպե ago

Պատմական. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի հիմնական փուլ

Պատմական. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի հիմնական փուլ Thu, 27 Aug 2026 21:58:43 +0400 Պատմական…

14 րոպե ago

Փնտրվում են «Պետական դավաճան» գրությամբ հատուկ տիկնիկներ

Փնտրվում են «Պետական դավաճան» գրությամբ հատուկ տիկնիկներ Thu, 27 Aug 2026 21:45:48 +0400 ՀՀ ԱԺ…

27 րոպե ago

Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում

Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում Thu, 27 Aug 2026 21:37:42 +0400…

35 րոպե ago

Քանի ամերիկացի զինվորականներ է վիրավորվել Իրանի դեմ պատերազմում

Քանի ամերիկացի զինվորականներ է վիրավորվել Իրանի դեմ պատերազմում Thu, 27 Aug 2026 21:30:36 +0400 Իրանի…

42 րոպե ago

Դիլիջանում հասարարական զուգարան չկա

Դիլիջանում հասարարական զուգարան չկա Thu, 27 Aug 2026 21:15:02 +0400 Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում…

58 րոպե ago