ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ․ Մոսկվան արձագանքեց

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ․ Մոսկվան արձագանքեց

Tue, 25 Aug 2026 09:37:22 +0400


ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն (նախկինում զբաղեցրել է նաև ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը, որից ազատվել է 2024 թվականի ապրիլին) Միքայել Աղասանդյանը։

Նա այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի համար ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմանների տարածման վերաբերյալ հարցին ի պատասխան։

«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա», – ասել է Աղասանդյանը։

Միևնույն ժամանակ, դեպարտամենտի տնօրենը ընդգծել է, որ Հայաստանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։

Հիշեցնենք, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե շատ գոհ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից։ Նա նաև նշեց, որ կառավարությունն առաջիկա հինգ տարում կազմակերպությունում աշխատանքներն ակտիվացնելու նպատակ չունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թմրանյութերի գործով էլի հայտնի աստղեր են ձերբակալվել Թուրքիայում

Թմրանյութերի գործով էլի հայտնի աստղեր են ձերբակալվել Թուրքիայում Fri, 18 Sep 2026 11:30:01 +0400 Ստամբուլում…

4 րոպե ago

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել հայտնի տեսանյութի հիման վրա

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել հայտնի տեսանյութի հիման վրա Fri, 18 Sep 2026 11:25:15 +0400 ՍԱՏՄ-ն…

9 րոպե ago

Նախկին վարչապետի եղբայրը ձերբակալվել է

Նախկին վարչապետի եղբայրը ձերբակալվել է Fri, 18 Sep 2026 11:16:00 +0400 Ձերբակալվել է ՀՀ նախկին…

18 րոպե ago

«Հրապարակ». Տավուշում գործազրկություն է, մարզպետարանում 11 հաստիք թափուր է

«Հրապարակ». Տավուշում գործազրկություն է, մարզպետարանում 11 հաստիք թափուր է Fri, 18 Sep 2026 11:15:24 +0400…

19 րոպե ago

Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան

Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Fri, 18 Sep…

25 րոպե ago

ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները

ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները Fri, 18 Sep 2026 11:00:41 +0400 Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի…

34 րոպե ago