«Հրապարակ». Այս ամենի թիվ մեկ մեղավորը, պատճառը օրվա իշխանությունն է

«Հրապարակ». Այս ամենի թիվ մեկ մեղավորը, պատճառը օրվա իշխանությունն է

Tue, 25 Aug 2026 11:45:43 +0400


«Ինտենսիվության հետ կապված՝ չեմ կարող գնահատական տալ, որ այս կարճ ժամանակահատվածում ունենք նման խտություն, բայց այն, որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում»,- երեկ լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք է հայտնել նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով լրագրողների՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված շարունակական մահերի մասին հարցերին։ Նաեւ հավելել է․ «Օգոստոսը հոգեբանորեն ամենաընկճված ամիսն է համարվում»։

Բանակում վերջին օրերին մահվան դեպքերի աճը, ինչպես նաեւ ողջ հանրապետությունում արձանագրվող սպանությունները, ծեծուջարդի, դաժանության դրսեւորումները բոլորին են մտահոգում: Տպավորություն է, որ հայ հանրությունը ծայրահեղ ագրեսիվ է դարձել, նյարդային ու անհանդուրժող:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս քաոսի մասին, նկատում է. «Օրենքի ստորադասումն իշխանության մեղքն է: Քանի որ երկրի առաջին դեմքն օրենքը կարողանում է հարմարեցնել իրեն, փոխել սահմանադրությունը, միջամտել այն հարցերին, որոնց ինքն իրավասու չէ միջամտելու եւ այլն: Ժողովուրդը տեսնում է, որ ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող մարդիկ օրենքը հարմարեցնում են իրենց, ինչ ուզում, անում են, հասկանում են, որ օրենքը վաղուց գերակայություն չունի, ուստի յուրաքանչյուրն ազատություն է տալիս իրեն: Նիկոլ Փաշինյանը փոխանակ վատ զգա, ամոթ ապրի այս ամենի համար, դեռ մի բան էլ հայտարարում է, որ ինքը հուզական մարդ է եւ դրանով հպարտանում է: Նա ասում է հուզական այնպիսի տեքստեր, որոնք ագրեսիա են պարունակում, վիրավորանք, ինչը քրեորեն պատժելի է: Սակայն մենք՝ բոլորս տեսնում ենք, որ որեւիցե քրեական պատժի այս մարդը չի ենթարկվում, իսկ անպատժելիությունը թրենդ է, որը թելադրում է Փաշինյանը: Գողական մշակույթը բանակում օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում: Այս մարդիկ ութ տարուց ավելի է՝ իշխանության են, սակայն որեւէ պատասխանատվություն չեն ցանկանում կրել բանակում տիրող իրավիճակի համար: Այսօր Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ինքը բանակում տիրող սարսափելի իրավիճակի համար մեղավոր չէ: Այդ ամենն ինձ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն արդարացումը, որ ինքը 5 հազար զոհի համար մեղավոր չէ: Այժմ նույն բանն ասում է Պապիկյանը: Ի վերջո, եկեք հասկանանք, թե ովքեր են պատասխանատվություն կրում երկրում կատարվող գործողությունների համար: Եթե մի ղեկավար` վերեւում նստած ասում է` կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, ապա ինչո՞ւ պետք է իր ենթակաները նույն տրամաբանությամբ չգործեն: Անպատժելիություն թելադրող է Նիկոլ Փաշինյանը: Ես շատ եմ ցավում զոհված զինվորների համար, սակայն այս ամենի թիվ մեկ մեղավորը, առիթը, պատճառը օրվա իշխանությունն է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա Wed, 14 Oct 2026 16:00:12 +0400 Հունաստանում ամերիկյան դեսպան Քիմբերլի…

36 րոպե ago

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի Wed, 14 Oct 2026 15:45:43…

50 րոպե ago

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան Wed, 14 Oct 2026 15:30:55 +0400 Երևանը հոկտեմբերի այս օրերին…

1 ժամ ago

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին Wed, 14 Oct 2026 15:15:25 +0400 Դորտմունդի «Բորուսիան» իր սոցիալական…

1 ժամ ago

Լավրովը կայցելի Ադրբեջան

Լավրովը կայցելի Ադրբեջան Wed, 14 Oct 2026 15:02:44 +0400 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի…

2 ժամ ago

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ Wed, 14 Oct…

2 ժամ ago