Իրանի արձագանքը՝ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական աննախադեպ «պատերազմին»

Իրանի արձագանքը՝ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական աննախադեպ «պատերազմին»

Tue, 25 Aug 2026 13:00:33 +0400


Իրանի կառավարությունը նախապես պատրաստվել է ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր խստացմանը և նոր սահմանափակումների սահմանմանը՝ մշակելով դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու ծրագիր։

Այս մասին հայտարարել է ԻԻՀ էկոնոմիկայի նախարար Սեյեդ Ալի Մադանիզադեն։

«Երկրի կառավարությունը նախապես պլանավորել է, թե ինչպես դիմակայել ԱՄՆ պատժամիջոցներին և լիովին պատրաստ է նոր սահմանափակումներին», – ասել է իրանցի նախարարը, ըստ Tasnim լրատվական գործակալության։

Մադանիզադեն նշել է, որ «կաբինետն ունի երկամյա տնտեսական զարգացման ծրագիր, և այն հաշվի է առնում բոլոր համապատասխան հարցերը»։ Նա կարծիքով, «Վաշինգտոնը չի կարողանա հասնել իր նպատակներին՝ կտրելով Իրանի տնտեսության զարկերակները»։

Միևնույն ժամանակ, նախարարը խոստովանել է, որ «պատերազմը ազդել է արդյունաբերության, մասնավորապես՝ մետաղագործական գործարանների շահագործման վրա»։ «Բայց մենք վերականգնել ենք դրանք և շարունակում ենք պաշտպանել երկիրը», – հայտարարել է Մադանիզադեն։

Իրանի էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն «կրկին կձախողվի» Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելիս։ «Միաբևեռ աշխարհն ավարտվել է, և նրանք կրկին կզգան դա։ Նրանք կտեսնեն, որ չեն հաջողի», – ընդգծել է Մադանիզադեն։

Նախարարը նաև հայտարարել է, որ «Իրանի թշնամիները մտադիր են տնտեսական ահաբեկչություն իրականացնել երկրի դեմ», սակայն Թեհրանն ունի իր սեփական հակազդեցությունները։

«Եվ մենք գիտենք, թե ինչպես խաղալ այս խաղը։ Աշխարհի երկու խոշորագույն երկրները մերժել են Իրանին ուղղված այս ամերիկյան տնտեսական հարվածը, և շատ ուրիշներ չեն ընդունի այն՝ ո՛չ պաշտոնապես, ո՛չ էլ ոչ պաշտոնապես», – բացատրել է իրանցի նախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր ամբողջ աշխարհում Իրանի ֆինանսական կապերի դեմ լայնածավալ գործողությունների մեկնարկի մասին և զգուշացրել իրանական նավթի հետ կապված գործարքների բոլոր մասնակիցների նկատմամբ պատժամիջոցների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

39 րոպե ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

59 րոպե ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

2 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

2 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

2 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

2 ժամ ago