Ռուսաստանի կսմթոցից հետո նույնիսկ մահացածներն են հետապնդվում

Ռուսաստանի կսմթոցից հետո նույնիսկ մահացածներն են հետապնդվում

Tue, 25 Aug 2026 17:15:12 +0400


Նիկոլ Փաշինյանը շարունակում է քրեական հետապնդումների լայնածավալ արշավը։ Ռուսաստանի մի թեթև կսմթոցից հետո Հայաստանում, կարծես, ընդլայնվում է ոչ միայն քրեական հետապնդումների, այլև ողջամտության աշխարհագրությունը։
Կարծես թե կենդանի կասկածյալների պակաս է զգացվում, ու գործը հասել է նորարարական փուլին՝ մահացածներին էլ են սկսում հետապնդել։

Քրեական հետապնդում է սկսվել Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ, որը, մեղմ ասած, վաղուց այլևս պաշտոնական հայտարարությունների պատասխանելու հնարավորություն չունի։

Քրեական հետապնդում է հայտարարվել նաև Գագիկ Բեգլարյանի նկատմամբ, որը, մեղմ ասած, մինչ այդ արդեն կալանքի տակ էր։ Բայց եթե մարդը կալանքի տակ է, դա, ինչպես պարզվում է, խոչընդոտ չէ։ Կարելի է նրան երկրորդ անգամ կալանավորել, երրորդ անգամ էլ՝ ապահովության համար։ Այս դեպքում պետությունը, կարելի է ասել, ժամանակ է խնայում․ մարդուն ժամանակին գտել, բռնել, բերել է։ Հիմա մնում է միայն նույն ծառայությունը կրկնել՝ փաստաթղթային տարբերակով։

Իսկ Սամվել Մայրապետյանի դեպքում իրավիճակն ավելի հետաքրքիր է․ մարդը վաղուց Գերմանիայում է, բայց Հայաստանի քրեական հետապնդումը նոր է հասել նրան՝ ոչ թե սահմանը հատելով, այլ փաստաթղթերով։
Մի խոսքով՝ քրեական հետապնդումների աշխարհագրությունը ընդլայնվում է․
մեկը՝ մահացած է,
մյուսը՝ կալանքի տակ,
երրորդը՝ Գերմանիայում։

Եթե այսպես շարունակվի, հերթը կհասնի նաև պատմության դասագրքերին․
«Քրեական գործ հարուցել 19-րդ դարի այն անձանց նկատմամբ, որոնք ռուսական կողմնորոշում են ունեցել»։

Վերջնական կարգախոսը շատ պարզ է․ Հայաստանում քրեական հետապնդումից ոչ ոք ապահովագրված չէ։ Ոչ կենդանի լինելը, ոչ կալանքի տակ գտնվելը, ոչ էլ Գերմանիայում ապրելը երաշխիք չեն։ Իսկ եթե մարդը մահացած է՝ դե, դա արդեն ընդամենը տեխնիկական մանրուք է։

Գլխավորը՝ գործը չմեռնի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քանի ՔՊ-ն կա, ԱԺ-ում նման դեպքեր կլինեն. Կարապետյան

Քանի ՔՊ-ն կա, ԱԺ-ում նման դեպքեր կլինեն. Կարապետյան Fri, 09 Oct 2026 19:32:34 +0400 Latest…

16 րոպե ago

Ես Պուտինի «դաբրոյով» չեմ եկել. «դաբրոյի» կարիք չունեմ. Սամվել Կարապետյան

Ես Պուտինի «դաբրոյով» չեմ եկել. «դաբրոյի» կարիք չունեմ. Սամվել Կարապետյան Fri, 09 Oct 2026 19:31:19…

17 րոպե ago

35-ամյա սպորտսմեն է մահացել

35-ամյա սպորտսմեն է մահացել Fri, 09 Oct 2026 19:30:18 +0400 Մահացել է վոյելբոլի Իտալիայի հաավքականի…

18 րոպե ago

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ Fri, 09 Oct 2026 19:15:16 +0400 Կա մի…

33 րոպե ago

Մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ

Մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Fri, 09 Oct…

42 րոպե ago

Համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. Կարապետյան

Համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. Կարապետյան Fri, 09 Oct 2026 19:03:36 +0400 Latest news from…

45 րոպե ago