Ծրագի՞ր, թե՞ թավշյա մայրամուտ

Ծրագի՞ր, թե՞ թավշյա մայրամուտ

Tue, 25 Aug 2026 18:45:52 +0400


Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Փաշինյանի կառավարության ծրագիրն ամբողջությամբ կառուցված է մեկ բանի վրա՝ տարածաշրջանից Ռուսաստանի հեռացման: Մեր թե՛ խաղաղությունը, թե՛ զարգացումը, թե՛ ապաշրջափակումը, թե՛ անվտանգությունը, թե՛ պաշտպանությունն ու մյուս բաները պայմանավորված են Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում ներկայությամբ կամ բացակայությամբ: Այ, որ Ռուսաստանից խլենք երկաթուղին, ստիպենք այն վաճառել երրորդ կողմի, ամեն ինչ շատ լավ կլինի, TRIPP-ը կաշխատի, բեռնափոխադրումներ կլինեն արեւելքից արեւմուտք, ինչից մենք էլ կշահենք: Եվ կամ, ասաց՝ մենք չենք պատրաստվում հարաբերությունները թարմացնել ՀԱՊԿ-ի հետ, եւ ես միայն ուրախ կլինեմ, որ մեզ դուրս շպրտեն ՀԱՊԿ-ից: Սա ի՞նչ է, եթե ոչ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության ավարտի սկիզբ: Գլուխներդ շատ չցավեցնեմ: Ըստ Նիկոլի կառավարության ծրագրի՝ մեզ համար ամեն ինչ լավ կլինի, եթե Ռուսաստանը հեռանա Հայաստանից:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չհեռանա: Փաշինյանի կառավարության ծրագրում այս մասին ոչինչ գրված չէ: Իսկ դա նշանակում է, որ եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, վերականգնի իր դիրքերը մեր տարածաշրջանում, Փաշինյանը հերթական անգամ իր ծրագիրը «գցելու» է ոտքին, այսինքն՝ չի կատարելու, ինչպես նախորդը՝ 2021 թվականինը չկատարեց: Հետո պիտի կրկին ամիսներով ու տարիներով գլուխ արդուկեն՝ բացատրելու, թե ինչու այս, այս, այս բաները չկարողացան անել: Մենք արդեն լավ ենք ճանաչում Փաշինյանին էլ, Փաշինյանի կառավարությանն էլ: Խոսքեր, խոսքեր, խոսքեր եւ ոչ մի հիմնավորում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ տնտեսագիտական, ո՛չ ռազմական։ Բոլոր հաշվարկները կատարված են Ռուսաստանի պարտության վրա, մինչդեռ խոսքը՝ ոչ ավել, ոչ պակաս, միջուկային գերտերության մասին է, իսկ միջուկային գերտերությունները, սովորաբար, չեն պարտվում:

Կառավարության ծրագրում կան մի շարք կետեր, որոնց կատարման կամ չկատարման հարցում Ռուսաստանը չի կարող վճռական դերակատարում ունենալ: Դրանք Ալիեւի պահանջով ՀՀ կառավարության ծրագրի մեջ մտած կետերն են: Ռուսաստանի համար էական չէ՝ դու քո սահմանադրության միջից կհանես անկախության հռչակագրին հղումը, թե չես հանի, դու նորանոր տարածքներ կտաս Ադրբեջանին, թե չես տա, դու 300 հազար ադրբեջանցի կբերես Հայաստան, թե չես բերի, դու քո ժողովրդին կդարձնես աստանդական, թե կստիպես թուրքի հետ ապրել, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխը կլինի Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, թե ձեր «անտեր» մնացած Արամը: Այս ամենը ոչ թե Ռուսաստանի, այլ մեզ վրա է անդրադառնում՝ որպես հայ ժողովրդի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որպես հայոց պետականության, որ կարող է նաեւ վերջինը լինել մեր բազմադարյա պատմության մեջ: Այսպես մենք կարող ենք մի X պահի կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունն ու վերջ տալ կանաչ խիարի այս պատմությանը: Լավագույն դեպքում կդառնանք պոլիգոն: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ որեւէ այլ երկիր մեզ չի վերաբերվի որպես պետության: Մենք ո՞ւմ ենք պետք, եթե մի կողմից չենք կարողանում Ռուսաստանին այստեղից հեռացնել, իսկ մյուս կողմից Ալիեւն է մեր բարեկամը, որ օրական մի բան է պահանջում ու ստանում մեզնից:

Ասում է՝ պաշտպանունակ բանակ ունենանք, որ մեր հարցերը մենք լուծենք: Ինչի՞դ է պետք այդ բանակը, ումի՞ց ես ուզում պաշտպանվել մեր վերջին պետական միավորը կազմաքանդելուց հետո: Ո՞վ է ծառայելու այդ բանակում, որին օրումեջ հրաման եք տալու նահանջել ու նոր դիրքեր հանձնել: ՀԱՊԿ-ից դուրս շպրտվելու համար ուրախ եք, բայց չեք ասում, թե որտեղ այդ բանակի համար լավ կլինի: Գուցե ադրբեջանական բանակի մի ստորաբաժանո՞ւմ դարձնեք:

Թե բա՝ ժողովուրդը քվե է տվել մեր խաղաղության օրակարգին… Փչում է: Ժողովուրդը ո՛չ իրեն, ո՛չ իր խաղաղության օրակարգին քվե չի տվել: Ժողովրդի մեծամասնությունը մերժել է իրեն էլ, իր օրակարգերն էլ: Ժողովուրդը, այո, խաղաղություն է ուզում, բայց ոչ ստրկական կյանք, խաղաղություն՝ եւ ոչ ծրագիր, որն անորոշություն ու պատերազմ է բուրում: Հայաստանի «խաղաղ մայրամուտի» մասին է Փաշինյանի կառավարության այս ծրագիրը՝ թավշյա, ոչ բռնի ժողովրդական մայրամուտի, եթե, իհարկե, նոր պատերազմներ չլինեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

8 րոպե ago

Փոխել է իմիջը

Փոխել է իմիջը Wed, 26 Aug 2026 00:00:35 +0400 Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր…

1 ժամ ago

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային Tue, 25 Aug 2026 23:48:00 +0400 Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան…

1 ժամ ago

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ Tue, 25 Aug…

2 ժամ ago

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել Tue, 25 Aug 2026 23:30:00 +0400 ՄԱԿ Գլխավոր քարտուղար…

2 ժամ ago

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320 Tue, 25 Aug 2026…

2 ժամ ago