Դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել եզրակացություն

Դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել եզրակացություն

Tue, 25 Aug 2026 19:28:06 +0400


Մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել Amicus Curiae եզրակացություն.

Հաշվի առնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հանրային մեծ հնչեղությունը, ինչպես նաև դրա բացառիկ պատմական նշանակությունը հայ ժողովրդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմել և Վեհափառին ու Դատավորին ենք ներկայացրել սույն գործով Amicus Curiae եզրակացություն։

Եզրակացությունը պատրաստվել է բացառապես իրավական վերլուծության հիման վրա՝ զերծ քաղաքական կամ այլ գնահատականներից, և ուղղված է արդարադատության իրականացմանը նպաստելուն։
Հիմնական թեզերը.
1) «Կարգալույծ անել» արարքը զուրկ է քրեաիրավական հակաիրավականությունից։ Այն կարգավորվում է բացառապես եկեղեցական կանոնական իրավունքով և գտնվում է պետական պոզիտիվ իրավունքի կարգավորման առարկայից դուրս:
2) Կարգալույծ անելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցելը համարվում է Եկեղեցու ներքին գործերին քրեաիրավական միջամտությունը և խախտում է Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով երաշխավորված պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքը, ինչպես նաև կրոնական կազմակերպության ինքնավարությունը (ՀՀ Սահմանադրության 17-րդ, 41-րդ հոդվածներ, ՄԻԵԿ 9-րդ հոդված, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունք, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներ):
3) Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին մեղսագրվող արարքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը (կոնկրետ արարքը). Նրանք ներկայացրել են կագրալույծ անելու վերաբերյալ առաջարկություն, որը վերջնական որոշում չէ:
4) Այս գործով հետապնդումը հարուցելով՝ խախտվել է իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջը. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատական ակտում «կարգալույծ անելն» ուղղակիորեն արգելված չի եղել, և դա հնարավոր չէր դուրս բերել դատական ակտը intra legem analogia կանոնով մեկնաբանելու միջոցով, ուստի քրեական պատասխանատվության սահմանները որոշակի են դարձել միայն հետագայում, ինչը հակասում է քրեական օրենքի որոշակիության և օրինականության սկզբունքներին:
5) Այլընտրանքային փաստարկ. Նույնիսկ ձևական հանցակազմի առկայության դեպքում սույն գործով անձանց մեղսագրվող արարքը նվազ վտանգավոր է (ՀՀ ՔրՕ 16-րդ հոդվածի 2-րդ մաս): Արման Սարոյանը կարգալույծ հռչակվելուց հետո փաստացի շարունակել է իր գործունեությունը որպես թեմի առաջնորդ՝ կրելով եպիսկոպոսական սքեմ և նստելով առաջնորդի աշխատասենյակում: Ավելին, պետությունն ինքն է շարունակել նրան ճանաչել որպես Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ. ՀՀ վարչապետի N 251-Ա որոշմամբ Արման (Տ. Գևորգ եպիսկոպոս) Սարոյանն ընդգրկվել է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմում՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ: Այս հանգամանքը միանշանակ վկայում է, որ արարքը չի խոչընդոտել արդարադատության բնականոն գործունեությանը, և, հետևաբար, համաչափության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից այն չի կարող հանդիսանալ քրեական պատասխանատվության հիմք:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։
Արթուր Ղամբարյան
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան
Արտակ Ղազարյան
իրավաբանական գիտությունների թեկնածու
Զորայր Հարությունյան
իրավաբանական գիտությունների թեկնածու
Գրիգոր Չապանյան
Ռուս-Հայկական համալսարանի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի հայցորդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել Wed, 26 Aug 2026 05:00:27 +0400 Պրեմիում դասի սուրճ արտադրողների…

1 ժամ ago

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա Wed, 26 Aug…

2 ժամ ago

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ Wed, 26 Aug 2026 03:00:12 +0400 SpaceX ընկերության ղեկավար Իլոն…

3 ժամ ago

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել Wed, 26 Aug 2026 02:30:34 +0400 Սովետական կինոարվեստում 1980-ականներին…

4 ժամ ago

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը Wed, 26 Aug 2026 02:00:44 +0400 Ադրբեջանում, ադրբեջանցիների…

4 ժամ ago

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

5 ժամ ago