Թե ինչպես ՌԴ փոխվարչապետը պայթեցրեց ՍԱՏՄ փուչիկը

Թե ինչպես ՌԴ փոխվարչապետը պայթեցրեց ՍԱՏՄ փուչիկը

Tue, 25 Aug 2026 21:15:48 +0400


Մինչ խորհրդարանի ամբիոնից գործադիրի ղեկավարը ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքական նոր հավակնությունները, տնտեսական առաջնագծում խնդիրները խորանում են:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է չեղարկել Հայաստանից ներմուծման արգելքը՝ սանիտարական ստուգումների մասին հայկական կողմի հաշվետվությունից և ԵԱՏՄ պահանջների պահպանման ծրագրից հետո։ Մոսկվան ակնկալում էր, որ Երևանը կտրամադրի սանիտարական խախտումների վերաբերյալ իր հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվություն:

«Հրապարակը» հարց էր ուղղել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, թե արդյոք ինչ-որ բան ներկայացնելո՞ւ են ռուսական կողմին և ո՞ւր է հասել քննությունը, մեզ անորոշ պատասխան էին տվել, որից հետևում էր՝ ինչ-որ բան անում են, սակայն դա հրապարակման ենթակա չէ:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։ Ընթացող կառուցողական երկխոսության շրջանակներում Ռոսսելխոզնադզորի հետ հստակեցվում են համատեղ ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունն ու գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խստագույն պահպանմանն ուղղված միջոցառումներն ու գործողությունների ժամանակացույցը։ Նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչպես նաև հաշվի առնելով գործընթացի շարունակական բնույթը՝ նախնական կամ ընթացիկ մանրամասների հրապարակումն այս փուլում վաղաժամ ենք համարում: Վերջնական հստակեցված արդյունքների և իրականացված միջոցառումների մասին Տեսչական մարմինը կտեղեկացնենք հավելյալ հայտարարությամբ», – ասված էր ՍԱՏՄ պատասխանում:

Սակայն Մոսկվայից հնչում են ճիշտ հակառակ հայտարարություններ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի օգոստոսի 24-ի հայտարարությունից ակնհայտ է, որ ՀՀ ՍԱՏՄ-ն մոլորեցնում է հանրությանը, ոչ մի արդյունավետ օպերատիվ կապ չկա, և իրականում ռուսական կողմը դժգոհ է:

«Հարցն այն չէ` Հայաստանը կմտափոխվի, թե ոչ, այլ այն, որ ֆիտոսանիտարական հսկողության պահանջները պետք է կատարվեն: Եվ բնականաբար, մենք պատրաստ ենք… կոնստրուկտիվ երկխոսության: Բայց ցավոք, մենք տեսնում ենք որոշակի խնդիրներ հայկական կողմից», – ասել է Օվերչուկը՝ ավելացնելով, որ խնդիրը հայկական արտադրանքում վնասատուների ու հիվանդությունների առկայությունն է:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ երկրներ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ խորն է անդունդը պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև, եթե անգամ զուտ մասնագիտական ու ֆիտոսանիտարական հարցերը վերածվում են աշխարհաքաղաքական առևտրի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում Tue, 15 Sep 2026 23:45:32 +0400 Ադրբեջանի Խըրդալան…

5 ժամ ago

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց Tue, 15 Sep 2026 23:30:27 +0400 Գերմանիայի…

5 ժամ ago

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է Tue, 15 Sep 2026 23:15:31 +0400…

5 ժամ ago

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Tue, 15 Sep 2026 23:10:33 +0400 Արցախի…

5 ժամ ago

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները Tue, 15 Sep 2026 23:00:40 +0400 Բելառուսի հարցերով ԱՄՆ…

6 ժամ ago

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը Tue, 15 Sep 2026 23:00:07 +0400 Սեպտեմբերի…

6 ժամ ago