Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը

Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը

Wed, 26 Aug 2026 13:15:51 +0400


Հին չինական ասացվածքն ասում է. «Եթե ուզում ես հասկանալ քո քայլերի և որոշումների գինը, նայիր թշնամուդ արձագանքին։ Եթե թշնամին ուրախանում է, նշանակում է՝ դու անպայման տխրելու ես, և՝ հակառակը»։

Ընդդիմության առաջնորդների նկատմամբ իրականացվող ռեպրեսիաները պայմանավորված են ոչ թե Փաշինյանի այն պնդումներով, թե իբր «ժողովուրդն իրեն մանդատ է տվել» (այս պնդումը հերթական սուտն է, պարզապես հիշեցնենք մաթեմատիկան՝ չի կարելի մանիպուլացնել փաստերը. 726 000-ը 734 000-ից պակաս է), այլ հնարավոր բողոքի տրամադրությունները հնարավորինս չեզոքացնելու անհրաժեշտությամբ՝ վերացնելով խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքական ուժերի ղեկավարներին։ Եվս մեկ անգամ մտածեք. խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների ղեկավարները կա՛մ ձերբակալված են, կա՛մ գտնվում են տնային կալանքի տակ։

Ինչո՞ւ է դա պետք իշխանություններին և ի՞նչ է իրականում նշանակում ընդդիմության առաջնորդների նկատմամբ իրականացվող հետապնդումը։
Սկսենք վերջից։

Հենց ընդդիմության նկատմամբ իրականացվող ռեպրեսիաներն են այն ամենավառ ցուցիչը, որ ոչ միայն խորհրդարանը, այլև ու հետևաբար, երկրի կառավարման ամբողջ համակարգը լեգիտիմ չեն։ Հենց իշխանության լեգիտիմության բացակայությունն է նրանց մղում ռեպրեսիաների։ Եթե իշխանությունն ունենար թեկուզ 0,0001 տոկոս լեգիտիմություն, նման բացահայտ ռեպրեսիաների չէր դիմի, քանզի ճնշումների կարիք ուղղակի չէր ունենա։

Իսկ ի՞նչ է, ի վերջո, լեգիտիմությունը։ Դա ոչ միայն պետական մասշտաբի որոշումներ ընդունելու իրավականությունն ու օրինականությունն է, այլ ժողովրդի մեծամասնության աջակցությունն է։ Իսկ այդ աջակցությունը Փաշինյանը չունի և, վստահաբար այլևս երբեք չի ունենա։
Այժմ սահուն անցնենք երկրորդ պատճառին։
Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենց միակ հենարանը Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրամիության և ԱՄՆ-ի արտաքին աջակցությունն է։

Հետևաբար, անգամ ամենակոշտ ռեպրեսիվ քայլերը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից գործնականում կմնան «աննկատ», իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝ ավելին, միայն կարող են ողջունել հայ հասարակության մեծամասնության ջախջախումը, որը կտրականապես դեմ է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելուն (իշխանության բառամթերքում «Արևմտյան Ադրբեջանն» անվանվել է Չորրորդ Հանրապետություն)։
Բայց ամենակարևորն այլ բանի մեջ է։

Հայաստանի ոչ լեգիտիմ խորհրդարանում, այսպես կոչված, «կառավարության ծրագրի» ներկայացումից հետո նույնիսկ ամենավերջին ապուշին դարձավ պարզ, որ իշխանական «խաղաղության օրակարգի» քողի տակ իրականացվում է Հայաստանի համատարած թուլացում՝ թուրք-ադրբեջանական տանդեմին երկիրն ուղղակի վասալական ենթակայության անցնելու ռիսկերի կտրուկ աճով։
Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր հակահայկական քաղաքականությունից ծայրահեղ դժգոհ մարդկանց թիվը վաղուց արդեն դարձել է մեծամասնություն, և որ հասարակության այդ սեգմենտը արագորեն ուժ է հավաքում ոչ թե որպես հայկական հասարակության ընդդիմադիր հատված, այլ արդեն իսկ ամբողջ ժողովուրդ, որը հանդես է գալիս Հայաստանի դեմոնտաժի դեմ։ Հետևաբար, Հայաստանի կենսական շահերը Ադրբեջանին հանձնելու՝ սեփական իշխանությունը պահպանելու դիմաց ծրագրերի իրականացումը հայտնվել են լուրջ կասկածի տակ։

Այս պարագայում Սահմանադրական հանրաքվեի մասին ընդհանրապես կարելի է չխոսել։ Իշխանությունը շատ լավ գիտի, որ Հայաստանի Սահմանադրության ադրբեջանականացմանն ուղղված հանրաքվեն պարզապես կտապալվի։

Բայց բողոքական հասարակությունն ինքնին իներցիոն է։ Եվ եթե չլինեն այն ուժերն ու գաղափարական առաջնորդները, որոնք ունակ են միավորել այն հայերին, ովքեր դեմ են իշխանության հակահայկական և պրոթուրքական քաղաքականությանը, ապա հասարակությունը պարզապես ի վիճակի չի լինի վճռական «Ո՛Չ» ասել Հայաստանի ադրբեջանականացմանը։
Եվ հենց այդ պատճառով էլ տարբեր աղմկահարույց կարգախոսների ներքո, փաստացի փորձում է չեզոքացնել ցանկացած ուժի, կուսակցության կամ անհատի, որը կարող է դառնալ բողոքական ընտրազանգվածի միավորող ուժը։
Ահա, ըստ էության, այստեղ է թաղված «շան գլուխը»։

Եւ, վերադառնալով այն չինական ասացվածքին, որով սկսեցի, պարզապես նայեք, թե ինչպիսի անասնական հրճվանք և հավանություն են առաջացնում Հայաստանում իրականացվող ռեպրեսիաները ադրբեջանցիների և թուրքերի շրջանում։

Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, իրավական հիմքերը և գոյության հոգևոր հիմնասյուները։ Նայեք և կարդացեք ընդդիմության առաջնորդների ձերբակալություններից հետո ադրբեջանցիների հրապարակած՝ ոգևորված և հավանության արժանացնող հոդվածները, մեկնաբանություններն ու գրառումները։

Կարդացեք և, գուցե, այդ ժամանակ վերջապես հասկանաք, թե ինչպիսի անդունդի մեջ է մեզ նետում ներկայիս իշխանությունը։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօր․ մանրամասներ

Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօր․ մանրամասներ Wed, 26 Aug 2026 14:15:44 +0400 Պրիշտինայում շարունակվում է…

9 րոպե ago

Սիմոնյանը գոհ է Ադրբեջանի հետ համագործակցությունից

Սիմոնյանը գոհ է Ադրբեջանի հետ համագործակցությունից Wed, 26 Aug 2026 14:13:15 +0400 Հայաստանը հեռանկարային առևտրային…

12 րոպե ago

Քոչարյանի հարցով Մոսկվայից զանգե՞լ են․ Սիմոնյանը չքմեղանում է

Քոչարյանի հարցով Մոսկվայից զանգե՞լ են․ Սիմոնյանը չքմեղանում է Wed, 26 Aug 2026 13:59:17 +0400 Ռուսաստանից…

26 րոպե ago

Մեր հրապարակումից հետո Թալինի համայնքապետարանի էջում «տեխնիկական խնդիրը» լուծվել է

Մեր հրապարակումից հետո Թալինի համայնքապետարանի էջում «տեխնիկական խնդիրը» լուծվել է Wed, 26 Aug 2026 13:34:45…

50 րոպե ago

Գորիսը իզոլացվել է, մեր տարածքում Ադրբեջանի զինված ուժերն են

Գորիսը իզոլացվել է, մեր տարածքում Ադրբեջանի զինված ուժերն են Wed, 26 Aug 2026 13:30:49 +0400…

54 րոպե ago

Բնակիչների վրա հարձակված 11 ահաբեկիչ է ձերբակալվել. ՌԴ ԱԴԾ

Բնակիչների վրա հարձակված 11 ահաբեկիչ է ձերբակալվել. ՌԴ ԱԴԾ Wed, 26 Aug 2026 13:30:24 +0400…

54 րոպե ago