Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի

Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի

Wed, 26 Aug 2026 17:15:26 +0400


Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը զարմացած է` ինչու պետք է ինքը հրաժարական ներկայացնի ինքնասպանություն գործած զինվորների պատճառով: Իսկապես՝ ինչո՞ւ: Եթե պատմության նախկին ուսուցչին ասես, որ այդպիսին է դրվածքն արեւմտյան երկրներում, այլեւս չի զարմանա: Կփորձի ինչ-որ բան բստրել, բայց դա իրեն չի փրկի, որովհետեւ ինքը չունի մարդկանց մանիպուլացնելու նիկոլական կարողությունը: Թե ոնց է պատմության դասերը վարել՝ զարմանում եմ, քանի որ դա եւս խոսելու շնորհ է պահանջում: Ինչեւէ, եթե իրական ժողովրդավարական որեւէ երկրում 8 ամսվա ընթացքում բանակում ոչ մարտական զոհերի թիվը հասներ երեք տասնյակի, վստահաբար՝ հրաժարական կտար ոչ միայն պաշտպանության նախարարը, այլեւ՝ վարչապետը: Բայց դե՝ Հայաստանն ուրիշ է, այստեղ «ժողովրդավարությունն» էլ բոլորովին այլ է` գլխիվայր շրջված:

Փորձելով արդարացնել իր ենթակային՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը խաղաղ պայմաններում զոհերի բարձր ցուցանիշը բացատրում է միջավայրի գործոնով: Այսինքն՝ ընտանիքի, մանկապարտեզի, դպրոցի ու փողոցի ազդեցությամբ: Կարծես թե միաժամանակ ե՛ւ ճիշտ է, ե՛ւ սխալ: Ճիշտ է, քանի որ բոլոր թվարկված միջավայրերն իրենց խոր ազդեցությունն են գործում երիտասարդների ձեւավորման վրա: Բայց սխալ է, քանի որ չի երեւում, թե ինչ է անում բանակի ղեկավարությունը, որ ինչ-որ չափով կարգավորի այդ միջավայրերի բացասական ազդեցությունը: Ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումները, համենայնդեպս, վկայում են այսօր բանակում բարձիթողի վիճակի մասին: Եթե պաշտոնապես ասվի, որ դա սուտ է, ապա յուրաքանչյուր գրագետ մարդ կարող է մտածել, որ սուտը հենց պաշտոնական արձագանքն է, ինչի փորձառությունը գալիս է թե՛ նախկիններից եւ թե՛ գործող իշխանությունից: Խոսքը հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում ժողովրդին հիմարի տեղ դրած՝ «հաղթում ենք» (կամ «հաղթելու ենք») կարգախոսի մասին է:

Գանք հասարակության ազդեցությանը: ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը գիտակցում է, որ այդ բնագավառում ինչ-որ բան անելը բարդագույն հարց է, այդ պատճառով մեղքը գցում է հասարակության վրա: Այնինչ, հասարակությունը հարց լուծող չէ, դա գործող իշխանության առաջնային լուծելիք հարց է: Նախ, եթե հանուն, այսպես կոչված, խաղաղության հաստատման թշնամուն հանձնվեցին Արցախն ու մյուս տարածքները, ապա խաղաղ պայմաններում բանակային զոհերը որեւէ ձեւով չեն կարող արդարացվել: Երկրորդ․ հասարակության վերափոխման բանալին 2018-ին «դուխով» Նիկոլի ձեռքում էր, ինչի արտահայտությունը 80 տոկոսանոց հաղթանակն էր Երեւանի ընտրություններում: Ունենալով այդպիսի հսկայական առավելություն՝ վարչապետ կարգված անձն այն օգտագործեց ոչ հանուն երկրի եւ հասարակության վերափոխման, այլ մսխեց` նախկինների նկատմամբ վրեժխնդրության հասնելու համար: Ու դրանով փոշիացվեց այդ հսկայական ռեսուրսը:

Եվ հասարակությանը միաբանելու ու դրա հիման վրա բանակը կարգավորելու փոխարեն, նախ, բաժանեցին սեւերի ու սպիտակների, այնուհետեւ ջարդեցին բանակի ոգին: Եվ նրա կառավարման 9-րդ տարում ստացանք 3 տասնյակ բանակային զոհ ընդամենը 8 ամսում: Ինչ վերաբերում է ինքնասպանությունների պատճառին՝ դիրքերում քնելուն, ապա դրա անմիջական մեղավորը թե՛ ինքն է, որ նշանակումներ է կատարում բանակում, եւ թե՛ իր նշանակած նախարարը, որը չի ցանկանում կամ չի կարողանում հետեւել բանակում տիրող իրավիճակին, կարգավորել առկա խնդիրները: Ու այդ պատճառով էլ, այո, նա պետք է հրաժարական ներկայացնի աննորմալ թափ առած ինքնասպանությունների խորապատկերին, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս կյանքը, ինքն անելիք չունի բանակում, ինչպես չէր կարող ունենալ ժիլետի թեւը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց Thu, 17 Sep 2026 14:41:42 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն…

15 րոպե ago

Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․

Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․ Thu, 17 Sep 2026 14:15:49 +0400…

41 րոպե ago

Ադրբեջանցի գիտնականը՝ «Արեւելյան Զանգեզուր» տերմինի եւ խաղաղության մասին

Ադրբեջանցի գիտնականը՝ «Արեւելյան Զանգեզուր» տերմինի եւ խաղաղության մասին Thu, 17 Sep 2026 13:45:14 +0400 «Ադրբեջանի…

1 ժամ ago

ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն Հայաստանին․ Փաշինյանի պատասխանը

ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն Հայաստանին․ Փաշինյանի պատասխանը Thu, 17 Sep 2026 13:42:16 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր…

1 ժամ ago

Ինչ է կատարվում ԱԺ-ի մոտ

Ինչ է կատարվում ԱԺ-ի մոտ Thu, 17 Sep 2026 13:37:28 +0400 Այսօր Ազգային ժողովի շենքի…

1 ժամ ago

Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար

Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Thu,…

1 ժամ ago