Իրանի վրա նոր հարձակում չենք ծրագրում․ Մարկո Ռուբիո
Wed, 26 Aug 2026 18:30:48 +0400
Միացյալ Նահանգները տեսանելի ապագայում նոր մեծածավալ հարձակումներ Իրանի վրա իրականացնել չեն ծրագրում։ Ներկայումս Սպիտակ տան վարչակազմը կենտրոնացած է Թեհրանին այլ գործիքներով ճնշելու վրա՝ ներառյալ նաեւ ծովային բլոկադան։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Համաձայն հաղորդման, ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղեկացրել է այդ մասին։
Ընդ որում՝ Ռուբիոյի ուղարկած գրություններում նշվում է, որ եթե Իրանը նախահարձակ լինի, ապա Միացյալ Նահանգները կպատասխանի անհապաղ կերպով։ Ռազմական հարձակման փոխարեն Միացյալ Նահանգները հույս ունի, որ տնտեսական ճնշմամբ կկարողանա Թեհրանին ստիպել գնալ բանակցությունների։ Այդ վիճակը կպահպանվի մինչեւ առնվազն նոյեմբերի երեքը, այսինքն՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։