«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

Thu, 27 Aug 2026 08:20:36 +0400


ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը դատի է տվել պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։ Պատճառը Մախսուդյանի՝ մայիսի 4-ին «Հրապարակին» նրա տված հարցազրույցն է, որտեղ վերջինս նշել է․ «Գարիկ Սարգսյանը արտասվում էր՝ ասում էր՝ երեխեք ունեմ, աղաչում էր, որ չտանեմ մարտադաշտ»։ Այս նախադասությունն այնքան է զայրացրել նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Գարիկ Սարգսյանին, որ նա դիմել է դատարան եւ պահանջում է հերքում, ինչպես նաև 6 մլն դրամ որպես զրպարտության փոխհատուցում։ Մեզ հետ զույցում Մախսուդյանը նշեց, որ միջադեպը, որի մասին խոսել է մեզ տված հարցազրույցում, իրականում տեղի է ունեցել։ «Գարիկ Սարգսյանը չի հերքում, որ եկել ինձ մոտ խնդրել է, որ պատերազմ չգնա, բայց հերքում է ուզում, որ ծնկի չի եկել կամ չի արտասվել։ Փաստորեն ինքը ընդունում է, որ պատերազմից խուսափելու համար ինձ մոտ է եկել»,- ասաց Մախսուդյանը։

Սակայն պահեստի գնդապետն այս գործով փաստաբան չունի, չնայած առաջին դատական նիստի օրը նշանակվել է սեպտեմբերի 9-ը։ «Իմ դեմ մյուս քրեական գործով ունեմ փաստաբաններ՝ Հովհաննես Խուդոյանը և Աննա Մանթաշյանը, իրենք լրիվ անվճար են իմ շահերը պաշտպանում ու ես անհարմար եմ զգում, որ այս գործով էլ իրենց խնդրեմ` զբաղվեն, բայց շահերի պաշտպանի կարիք ունեմ, դեռ չգիտեմ, թե ինչպես կարող եմ այդ հարցը լուծեմ եւ ում դիմեմ»,- ասաց նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

3 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

3 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

4 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

4 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

4 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

4 ժամ ago