«Հրապարակ». Լսե՞լ եք, մի ադրբեջանցի պաշտոնյա Արծվաշեն ասի, ասում են` Բաշքենդ

«Հրապարակ». Լսե՞լ եք, մի ադրբեջանցի պաշտոնյա Արծվաշեն ասի, ասում են` Բաշքենդ

Thu, 27 Aug 2026 08:45:32 +0400


ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ ջան, եկեք հասկանանք՝ այս ի՞նչ թեմա է Քյարքիի թեման, շատ պարզ բան է ասվում, ասվում է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է, եւ այս թվաբանության մեջ մեր էքսկլավը մտնում է, Ադրբեջանի անկլավները չեն մտնում, եւ դրանք արտահայտված են այն քարտեզներով, որն արտահայտում է 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը։ Հիմա ասել, որ չէ, այդպես չէ, նշանակում է ասել, որ Հայաստանի ինքնիշխան միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր չէ։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել, եւ պատերազմի կուսակցությունը դրանով է արտահայտվում։ Ես կռահում էի իրենց թելած թելից ու ասել եմ Քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ, հիմա չկա այլեւս որեւէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա անել, պրովոկացիա անել եւ քարուքանդ անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը։ Ոնց ու ինչ սցենարով կլուծվի, դա բոլորովին ուրիշ հարց է, որովհետեւ մենք մեր պրոբլեմներն ենք տեսնում, նույն պրոբլեմներն էլ Ադրբեջանն ունի…»։ Ապա ընդդիմությանը մեղադրեց, թե եկել են՝ «շղթաները Հայաստանի ոտին կապել», եւ իրենց ուզածն այն է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Թեեւ մենք չենք լսել, որ որեւէ մեկն այս մասին բառ անգամ ասած լինի, նա շարունակեց. «Ես ձեզ հիասթափեցնում եմ, ՀԱՊԿ-ի խաղաղապահները չեն մտնելու Հայաստանի Հանրապետություն, եւ ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետեւ խաղաղությունը հաստատված է, եւ խաղաղապահը ժողովուրդն է»:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ասում է. «Սա բավականին անկեղծ հայտարարություն է, քանի որ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությամբ խոստովանում է, որ այն, ինչ տեղի է ունենում, իրականում ոչ թե խաղաղության գործընթաց է, այլ կողմերից մեկի ուժի սպառնալիքի ներքո իրականացվող գործընթաց է: Այսինքն` Փաշինյանն իսկապես վախենում է սպառնալիքից, դրա համար էլ այդ հայտարարությունն անում է: Եթե իրականում լիներ նորմալ գործընթաց, ապա ամեն ինչ զուգահեռաբար կընթանար: Երբեւէ լսե՞լ եք, որ ինչ-որ մի ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա կամ առհասարակ պաշտոնյա Արծվաշեն բառը կիրառի` ոչ: Նրանք ասում են` Բաշքենդ: Այսինքն` այս գործընթացը միակողմանի է: Ադրբեջանն ուժով, սպառնալիքով միակողմանի զիջումներ է կորզում, ինչը ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել որպես խաղաղության գործընթաց: Նիկոլ Փաշինյանը կանի այն, ինչ իրեն կթելադրեն Բաքվից, ինքն էլ վստահաբար չգիտի, թե ինչ է անելու առաջիկայում` ինչ կասեն, դա էլ կանի»:

Հարցին` Տիգրանաշենն ու Արծվաշենը համարժե՞ք կարեւորություն ունեն, քաղաքագետն ասաց. «Սահմանազատումն իրավական գործընթաց է, եւ, ցավոք, էական չէ, թե ինչն ում համար է կարեւոր եւ որքան է կարեւոր: Փաստարկն այն է, որ պետք է սահմանազատում իրականացվի այն քարտեզների հիման վրա, որի շուրջ պայմանավորվել են: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը դա չի անում, որովհետեւ եթե այդպես լիներ, ապա տրամաբանական կլիներ սահմանազատման հաջորդ փուլում ադրբեջանական զորքերի` ՀՀ օկուպացված տարածքից դուրսբերումը․ 210 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է խոսքը` Վարդենիսից, Սեւ լճից եւ այլն: Եթե դա չի լինում, նշանակում է, որ ադրբեջանական կողմը սահմանազատման պրոցեսը ոչ թե ընկալում է որպես խաղաղության գործընթացին միտված քայլ, այլ հակառակը` լարվածության նոր օջախների եւ հնարավոր ագրեսիաներ իրականացնելու պատրվակ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը օրվա հերոսներ

Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը օրվա հերոսներ Thu, 17 Sep 2026 23:42:47 +0400 Սեպտեմբերի 17-ի…

1 ժամ ago

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը

Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը Thu, 17 Sep 2026 23:30:13 +0400 Մահացել է Եվրոպայի ամենատարեց…

1 ժամ ago

Միշտ քեզ հետ ենք ու կողքիդ. Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել

Միշտ քեզ հետ ենք ու կողքիդ. Սիրուշոն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել Thu, 17 Sep…

1 ժամ ago

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Thu, 17 Sep 2026 23:07:23 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ…

2 ժամ ago

Ինչպես է Վոլոչկովան պայքարում դեպրեսիայի դեմ

Ինչպես է Վոլոչկովան պայքարում դեպրեսիայի դեմ Thu, 17 Sep 2026 23:00:38 +0400 Բալետի պարուհի Անաստասիա…

2 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ Միկոյան փողոցում

Արտակարգ իրավիճակ՝ Միկոյան փողոցում Thu, 17 Sep 2026 22:45:40 +0400 Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18.51-ին, ՆԳՆ…

2 ժամ ago