Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ հայտարարություն

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ հայտարարություն

Thu, 27 Aug 2026 09:23:52 +0400


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հեռացման մասին որոշումը կազմակերպության անդամ երկրների գերագույն գլխավոր հրամանատարների իրավասությունն է, սակայն անհրաժեշտ կլինի հաշվի առնել բոլոր հանգամանքները: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը:

«ՀԱՊԿ-ի որոշումը՝ հեռացնել Հայաստանին, թե ոչ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումն է, որտեղ խորհրդի անդամներ են հանդիսանում կազմակերպության անդամ մեր երկրների գերագույն գլխավոր հրամանատարները: Այդ որոշումն իրենց տիրույթում է: Բայց ես կարծում եմ, որ որոշումներ կայացնելիս միշտ պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու պահերը», – նշել է նա:

Ինչպես նշել է Մասադիկովը, եթե Հայաստանի ղեկավարությունը, «տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է այդ մասին, ապա, հավանաբար, կան տարբեր օրակարգեր»:

«Քաղաքական գործիչները նրա համար են քաղաքական գործիչ, որպեսզի բարձրացնեն այդ հարցը, բարձրացնեն քննարկման աստիճանը, իսկ հետո իջեցնեն: Պետք չէ առաջ ընկնել իրադարձություններից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի դուրս գալու վերաբերյալ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա հայ ժողովրդի կարծիքը», – արձանագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարությունը առաջիկա հինգ տարում մտադիր չէ ակտիվացնել աշխատանքները ՀԱՊԿ-ում, իսկ եթե կառույցից Հայաստանին հեռացնեն՝ ինքը շատ գոհ կլինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ Sat, 31 Oct 2026 00:15:17 +0400 Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք…

6 ժամ ago

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400 Եվրահանձնաժողովը կոչ է…

6 ժամ ago

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39…

6 ժամ ago

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին Fri, 30 Oct 2026…

6 ժամ ago

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

6 ժամ ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

6 ժամ ago