«Հրապարակ». Փաշինյան-Աղազարյան հակամարտության մեջ ես եմ առաջատարը` 1-0 հաշվով

«Հրապարակ». Փաշինյան-Աղազարյան հակամարտության մեջ ես եմ առաջատարը` 1-0 հաշվով

Thu, 27 Aug 2026 09:45:24 +0400


Երեքշաբթի օրը ԱԺ ամբիոնից խոսելով ընդդիմադիրներին «կզըցնելու» մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համար հավասար են բոլորը, եթե թալան են անում, կաշառք են վերցնում, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եվ, որպես օրինակ, նշեց նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանին, թեեւ մենք հիշում ենք, որ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց միայն այն ժամանակ, երբ նա հրաժարվեց կատարել Փաշինյանի` մանդատը վայր դնելու հրահանգը, դուրս եկավ ՔՊ-ից եւ թիրախավորվեց ՔՊ առաջնորդի կողմից:

Հովիկ Աղազարյանին հարցրինք` լսե՞լ է այդ հայտարարությունը, ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Փաշինյանն իրեն կոռուպցիոներ է անվանում եւ ասում է, որ դրա համար իրեն պատժել է: Աղազարյանն ասաց. «Ես համաձայն եմ նրա այն մտքի հետ, որ ինքը չի դնում տարբերություն` յուրայինների եւ ոչ յուրայինների միջեւ: Երկու դեպքում էլ նա այս կամ այն իրավիճակն օգտագործում է ըստ նպատակահարմարության: Հենց այս պահին իր Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված՝ Հակակոռուպցիոնն ուսումնասիրություն է կատարում, այնտեղ կա ակնհայտ կոռուպցիոն ռիսկ: Գուցե Փաշինյանը հարմար պահի է սպասում, որ այդ ամենին նույնպես ընթացք տա: Ինչ վերաբերում է իմ դեպքին, ապա Փաշինյանն այս ընթացքում էլի է իմ թեմային անդրադարձել` բրիֆինգներից մեկի ժամանակ: Իմ խորին համոզմամբ, այդ մարդն ինձ այդքան անդրադառնում է այն պատճառով, որ Փաշինյան-Աղազարյան հակամարտության մեջ ես առաջատար եմ` 1-0 հաշվով: Ես իրեն այս պահի դրությամբ հաղթում եմ, մեծամտություն չթվա ասածս, բայց փաստը դա է: Նիկոլ Փաշինյանի հրահանգը նպատակին չհասավ, եւ Աղազարյան Հովիկին չկարողացան զրկել ԱԺ պատգամավորի մանդատից: Ես այդպես էլ մանդատից չհրաժարվեցի եւ դիմակայեցի բոլոր ճնշումներին: Հիմա ես չունեմ մանդատ, իսկ նա ուզում է մեզ հավասարեցնել, իսկ դրա համար ինձ պետք է դատապարտեն, իմ նկատմամբ դատարանը պետք է դատապարտող վճիռ կայացնի:

Փաշինյանն ինֆորմացիա է ստացել, որ պրոցեսի ընթացքում բոլոր վկաներն իմ օգտին են ցուցմունք տվել: Նա դատավորին իր բրիֆինգներից մեկի ժամանակ ասաց, որ հետեւում է գործին` ուշի-ուշով: Ասում են, թե իբր ես ինչ-որ Արամ Մկրտչյանի խնդրել եմ, որ ընկերուհուս 8 հազար դոլարանոց մատանի նվիրի, սակայն նախաքննության ընթացքում պարզվեց, որ նման բան չի եղել: Հիմա դա ձեւակերպում են, որ իբրեւ նույն այդ Արամ Մկրտչյանը, որին ես չեմ ճանաչում, իմ խնդրանքով 800 դոլարանոց մատանի է գնել եւ տվել ինձ: Արամ Մկրտչյանն ամենագլխավոր վկան է` կաշառքի դրվագով: Պարզվում է` նա ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ նույն խցում է որոշակի ժամանակ նստած եղել, իսկ պատիժը կրել է խարդախության համար: Վարչապետի պոռթկումը նրանով էր պայմանավորված, որ իր հետ նույն խցում նստած Արամը, լինելով գործի թիվ մեկ վկան, գտնվում է փախուստի մեջ, նա երկու տարի է՝ հետախուզման մեջ է, հետեւաբար, նրա հետ տեղի ունեցած հարցաքննությունը եղել է օրենքի խախտումով, առանց բավարար նորմերի պահպանման»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատերազմ չենք փնտրում, բայց․․․ Փեզեշքիանի վճռական պատասխանը

Պատերազմ չենք փնտրում, բայց․․․ Փեզեշքիանի վճռական պատասխանը Mon, 31 Aug 2026 12:30:31 +0400 Իրանի նախագահ…

5 րոպե ago

«Այսօր այս շնորհավորանքն առանձնահատուկ խորհուրդ ունի»․ Կարապետյանը շնորհավորել է

«Այսօր այս շնորհավորանքն առանձնահատուկ խորհուրդ ունի»․ Կարապետյանը շնորհավորել է Mon, 31 Aug 2026 12:17:44 +0400…

17 րոպե ago

Գետը ամեն անգամ գաթա չի բերում

Գետը ամեն անգամ գաթա չի բերում Mon, 31 Aug 2026 12:15:20 +0400 Քաղաքականության մեջ գալիս…

20 րոպե ago

Հասարակության շրջանում նախապես որոշակի պատկերացում ստեղծելու փորձ է արվում

Հասարակության շրջանում նախապես որոշակի պատկերացում ստեղծելու փորձ է արվում Mon, 31 Aug 2026 12:14:48 +0400…

20 րոպե ago

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվել է

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվել է Mon, 31 Aug 2026 12:08:59 +0400 Դատավորը որոշում կայացրեց…

26 րոպե ago

Մինչև 16 տարեկանները երբվանից ID քարտի հնարավորություն կունենան

Մինչև 16 տարեկանները երբվանից ID քարտի հնարավորություն կունենան Mon, 31 Aug 2026 12:07:51 +0400 Մինչև…

27 րոպե ago