«Հրապարակ»․ Դրանք նամուս-թասիբ ունենան` կթողնեն, ռադները կքաշեն, բանակից կգնան

«Հրապարակ»․ Դրանք նամուս-թասիբ ունենան` կթողնեն, ռադները կքաշեն, բանակից կգնան

Thu, 27 Aug 2026 10:15:16 +0400


Այս տարվա առաջին կիսամյակում բանակում ավելի քան 33 մահվան դեպք է գրանցվել, որն աննախադեպ է։ Մեզ հետ զրույցում պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը բանակում սպանությունների ու ինքնասպանությունների գլխավոր պատճառ է համարում երկարամյա ծառայությամբ սպաներին աշխատանքից ազատելը։ «Եթե ժամանակին երկարամյա ծառայության մեջ գտնվող սպաներից չազատվեին, հիմա այս խնդիրները չէինք ունենա։ Հիմա բանակում այն մարդիկ, այն սպաներն են, ովքեր փորձ չունեն։ Պաշտպանության նախարար կոչեցյալն ասում է` ես ի՞նչ կապ ունեմ զոհերի հետ, ինձ ինչո՞ւ եք ասում։ Բա ո՞վ կապ ունի։ Իրենք որ այն ժամանակ ընդդիմադիր էին` 2012-ին, հիշում եմ` Նոյեմբերյանի զորամասում մի զինվոր էր ինքնասպան եղել, դին իրենց ընդդիմադիրներով վերցրել էին՝ Սեւանից բերել էին հրապարակ։ Հիմա էս 33 զոհերի մարմինները էդ մարդիկ վերցնեն գան հրապարա՞կ։ Ես հիշում եմ, որ այն ժամանակ բանակում մեր ամենավատ տարին ունեցել ենք 10-12 զոհ։ Իսկ հիմա կիսամյակում ունենք 33 զոհ։ Դա սպաների ու հրամանատարների վատ աշխատանքի արդյունքն է։ Հիմա հրամանատարները ճանապարհ անցած չեն, ես սրանից դեռ մի քանի տարի առաջ առաջարկել եմ, որ յուրաքանչյուր հրամանատար ունենա ճանապարհային քարտեզ, անցնի այդ ճանապարհով, նոր նշանակվի հրամանատար։ Այսօր զորամասերի հրամանատարները փորձառու հրամանատարներ չեն, դրանք Պապիկյանի սրտի, ջեբի հրամանատարներն են, որոնցից մեկի համար մեկն է ասել, մյուսի համար՝ մեկ ուրիշը, ու կապ չունի` սպան ունի՞ անցած ճանապարհ, թե՞ չէ։ Այսօր քաղաքական նշանակումներ են իրականացվում բանակում։ Ավելին ասեմ․ այսօր բանակում սերժանտները, դասակի հրամանատարը, վաշտի հրամանատարը մի կողմում արհամարհված վիճակում են։ Ամենահասարակ բանը՝ զինվորի արձակուրդը, որ պիտի խրախուսի սերժանտը, դասակի կամ վաշտի հրամանատարը, դրանք էդ սպաների ձեռքից վերցրել են, էսօր Գլխավոր շտաբի պետը, իր բանուգործը թողած, զբաղված է արձակուրդներով, դա պետք է իրեն անպայման ներկայացնեն, որ ինքը թույլ տա։ Էս պարագայում զինվորն էլ սերժանտին ու դասակի հրամանատարին չի լսի, քանի որ իրենից օգուտ չունի։ Նման՝ մանրուք թվացող բաներում են մեծ խնդիրների հիմքերը»,- ասաց նա։

Խոսելով պարտադիր ատեստավորման մասին՝ Մախսուդյանը նշեց, որ դրա մասին առաջարկ ինքն արել է դեռ իր ծառայության տարիներին․ «Ես առաջարկել էի, որ դրույքաչափը դարձնեն 400-450 հազար դրամ, իսկ ատեստավորման դեպքում, կախված գնահատականից, բարձրացնեն 100, 200 կամ, ասենք 300 հազար դրամով, որ եթե, օրինակ, ինձ բավարարում է 450 հազար դրամը, բավարարվեմ դրանով։ Հիմա մեկը ստանում է 300 հազար, մյուսը` 800-900 հազար։ Էն քիչ ստացողն ասում է` դե, ով շատ է ստանում, թող ինքն էլ ծառայի, ու էսպես զինվորին մատնում են անտերության։ Զինվորներն էլ տեսնում են, որ իրենցով հետաքրքրվող չկա, պարապ են, մի բանով պիտի զբաղվեն։ Ընդհանրապես, պարապ զինվորն ամենավտանգավորն է։ Զինվորը բանակում մարտական պատրաստության պարապմունքներով չզբաղվեց, նա ընդունակ է ամեն ինչի։ Իմ ժամանակ մեկ դեպք չեմ ունեցել, որ զինվորն ինքնասպան լինի, կամ իրար սպանեն, որովհետեւ զինվորը երանի էր տալիս, որ գա երեկոն, որ քնի, իսկ հիմա երանի են տալիս, թե երբ պիտի մութն ընկնի, սպաները գնան տներով, իրենք էլ զբաղվեն ռազբորկաներով։ Զինվորը եթե պարապ մնաց` օնլայն կազինոներով էլ է զբաղվելու, խաղաթղթերով էլ է զբաղվելու, եւ դա է բերում միջանձնային բախումների»։

Հարցին՝ ինչո՞ւ հիմա զորավարժություններ տեղի չեն ունենում, նա պատասխանեց․ «Որովհետեւ զբաղվող չկա, կա՛մ խելքները չի հասնում, կա՛մ էլ իրենց ձեռք է տալիս այսպիսի բանակ ունենալը։ Չեմ զարմանա, որ որոշ ժամանակ անցնի, ասեն` բանակը փակում ենք։ Եթե էսպես պիտի շարունակվի, ես խորհուրդ եմ տալիս պաշտպանության նախարարությանը, որ ավելի լավ է բանակը փակեն, քան ամեն օր բանակում մի հատ զոհ ունենանք։ Ես մեկ ուզում էի բաց նամակ գրել Նիկոլին, որ եթե չեք կարողանում բանակի խնդիրները վերացնել, ես պահեստազորի սպաների մի խումբ հավաքեմ, գամ՝ բոլոր հարցերն իրենց տեղը դնեմ, բայց հետո մտածեցի, որ կարող է մտածեն` պաշտոն է ուզում Մախսուդյանը, բայց այս վիճակով ես իրականում ցավ եմ ապրում, ես ինքս եմ ամաչում, որ սպա եմ, նրանք ո՞նց չեն ամաչում։ Մեր թողած բանակից ոչ մի բան չեն թողել»։

Նրա խոսքով, իրավիճակի ելքը հրաժարականներն ու գործի գիտակների նշանակումները կարող են լինել․ «Թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ Գլխավոր շտաբի պետը պետք է հրաժարական տան, էս զորամիավորումների հրամանատարները պետք է նամուս-թասիբ ունենան, թողնեն, ռադները քաշեն, որ ի վիճակի չեն զորամիավորումները ղեկավարել»։

Խոսելով գնդերեցների մասին՝ Մախսուդյանը նշեց, որ գնդերեցները շատ մեծ օգուտ էին տալիս բանակին․ «Ես որ հրամանատար էի, գիտեք քանի անգամ է եղել, որ գնդերեցը եկել ասել է` էս զինվորն ընկճված է, էս զինվորը խնդիր ունի, էս զինվորն ընտանեկան խնդիր ունի, պարոն գնդապետ, էս հարցն էսպես լուծենք, էն հարցն էնպես լուծենք, բայց այսօր որ քաղաքական որոշմամբ էդ մարդիկ դուրս չեկան Եկեղեցու ու կաթողիկոսի դեմ, իրենց զորացրին։ Հիմա իրենք ստանում են իրենց ցանած սերմի պտուղները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը սարսափելի հարված է հասցրել Ուկրաինային․ մանրամասներ

Ռուսաստանը սարսափելի հարված է հասցրել Ուկրաինային․ մանրամասներ Thu, 27 Aug 2026 12:30:26 +0400 Ռուսաստանի Զինված…

5 րոպե ago

Արտերկրից են տեղափոխվել ՀՀ. Թորոսյանը` հյուծված հայր եւ որդու մասին

Արտերկրից են տեղափոխվել ՀՀ. Թորոսյանը` հյուծված հայր եւ որդու մասին Thu, 27 Aug 2026 12:28:14…

7 րոպե ago

2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել

2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել Thu, 27 Aug…

12 րոպե ago

«Հրապարակ». Իջեւանի «Բենտոնիտի» արտադրանքն առաքվում է Ռուսաստան, քիչ քանակով՝ Վրաստան

«Հրապարակ». Իջեւանի «Բենտոնիտի» արտադրանքն առաքվում է Ռուսաստան, քիչ քանակով՝ Վրաստան Thu, 27 Aug 2026 12:15:09…

20 րոպե ago

Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից

Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից Thu, 27…

30 րոպե ago

Նիկոլ Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով

Նիկոլ Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով Thu, 27 Aug…

30 րոպե ago