Ռուսաստանը կոշտ պատասխան կտա Ուկրաինային․ լարվածությունը մեծ է

Ռուսաստանը կոշտ պատասխան կտա Ուկրաինային․ լարվածությունը մեծ է

Thu, 27 Aug 2026 15:30:36 +0400


Ռուսաստանը կոշտ կպատասխանի ռուսական առևտրային և տնտեսական ենթակառուցվածքների օբյեկտներին Ուկրաինայի հարվածներին։ Այս մասին Bloomberg-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կիևի գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն Մոսկվայի կողմից պատասխան միջոցների։
«Ուկրաինան փորձում է հարվածել մեր տնտեսական և առևտրային ենթակառուցվածքներին՝ այդպիսով առաջացնելով մեր պատասխան արձագանքը, և այդ արձագանքը կոշտ կլինի»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ առևտրային և ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումները, Մոսկվայի գնահատմամբ, ի վիճակի չեն փոխել իրավիճակը մարտական գործողությունների գոտում և ազդել ռուսական զորքերի առաջխաղացման դինամիկայի վրա։
Ռուսական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների թեման ավելի վաղ մեկնաբանել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել էր, որ նման հարձակումներով Կիևը փորձում է կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը։ Ընդ որում, նրա խոսքով, Ռուսաստանը կշարունակի ձգտել հատուկ ռազմական գործողության շրջանակներում դրված նպատակներին։

Պուտինը նաև զգուշացրել էր Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին պատասխան հարվածների մասին՝ հայտարարելով, որ դրանք կլինեն ավելի հզոր և ունակ կլինեն լուրջ վնաս հասցնելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

25 րոպե ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

28 րոպե ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

32 րոպե ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

42 րոպե ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

46 րոպե ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

53 րոպե ago