Փաշինյանը վաբանկ է գնում․․․

Փաշինյանը վաբանկ է գնում․․․

Thu, 27 Aug 2026 16:15:21 +0400


Պարզ սխեմա է, ու դժվար է չնկատել։ Ռուսաստանից հնչող հայտարարությունները որքան կոշտանում են, Հայաստանում այնքան ավելի են ակտիվանում ռուսամետ համարվող քաղաքական գործիչների նկատմամբ քրեական գործերը, ձերբակալություններն ու կալանավորումները։

Կարելի է ասել՝ Նիկոլ Փաշինյանը կարծես հասել է այն կետին, երբ վաբանկ է գնում։ Վաբանկի է գնում, որովհետև նահանջելու փոխարեն, կարծես, անընդհատ բարձրացնում է խաղադրույքները՝ և՛ արտաքին ճնշման, և՛ ներքաղաքական հակամարտության պայմաններում։ Իսկ վաբանկի դեպքում մարդը կամ շատ վստահ է իր հաղթանակի վրա, որը չի երևում, կամ պարզապես այլևս նահանջելու տեղ չունի։ Սա ամենավտանգավոր կետն է։

Երբ քաղաքական գործիչը հասկանում է, որ իր ընտրած կուրսից հետ գնալն արդեն շատ թանկ կարող է նստել իր իշխանության վրա, սկսում է բարձրացնել խաղադրույքները։ Այսօր՝ մեկ ձերբակալություն, վաղը՝ նոր քրեական գործ, հետո՝ ավելի կոշտ հայտարարություն։ Նման իրավիճակում հետքայլի հնարավորությունը գնալով փոքրանում է։
Բայց այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագան չէ։
Խնդիրը Հայաստանի ճակատագիրն է։

Քաղաքական վաբանկը կարելի է խաղալ սեփական պաշտոնով, սեփական վարկանիշով կամ սեփական քաղաքական ապագայով։ Բայց երբ խաղադրույքը դրվում է երկրի վրա, արդեն բոլորովին ուրիշ պատմություն է։
Ու այստեղ մի զուգահեռ էլ կա, որը դժվար է չնկատել։

Ադրբեջանում Արցախի նախկին նախագահներն են կալանավորված։ Հայաստանում էլ Հայաստանի նախկին նախագահների նկատմամբ իրականացվում են քրեական հետապնդումներ։ Ռուսամետ համարվող քաղաքական գործիչների նկատմամբ իշխանության ճնշումն էլ ավելի ու ավելի տեսանելի է դառնում։

Իհարկե, երկրներն ու իրավիճակները տարբեր են, և դրանք նույնացնելը ճիշտ չէ։ Բայց հասարակության աչքի առաջ ձևավորվող քաղաքական պատկերը բավական անհանգստացնող է․
Մի կողմում՝ Արցախի նախկին ղեկավարներ՝ Բաքվի բանտերում։
Մյուս կողմում՝ Հայաստանի նախկին ղեկավարներ ու իշխանության քաղաքական հակառակորդներ՝ Երևանի քրեական գործերում։
Եվ հարցն արդեն միայն այն չէ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ։
Հարցն այն է՝ ուր ենք հասել, եթե քաղաքական հակառակորդի դեմ պայքարի հիմնական գործիքը դարձել է քրեական հետապնդումը։
Իշխանությունը կարող է ասել՝ ամեն ինչ օրենքի շրջանակում է։ Գուցե։ Բայց քաղաքականության մեջ միայն խոսքերը չեն կարևոր։ Կարևոր է դրանց հերթականությունը։
Ռուսաստանը կոշտացնում է հայտարարությունները։
Հայաստանում կոշտանում է քաղաքական պայքարը։
Մոսկվան բարձրացնում է տոնը։
Երևանը բարձրացնում է ճնշման մակարդակը։
Եվ այսպես, քայլ առ քայլ, Փաշինյանը հայտնվում է վաբանկի խաղում։
Ամենավտանգավոր պահը հենց այն է, երբ մարդը զգում է, որ նահանջելու տեղ չունի։
Այդ պահին նա կարող է շարունակել բարձրացնել խաղադրույքները՝ նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն վտանգվում է ոչ թե իր պաշտոնը, այլ երկրի շահը։

Իշխանությունները գալիս ու գնում են։ Կառավարությունները փոխվում են։ Բայց պետության սխալ հաշվարկների հետևանքները անդառնալի են։

Ուստի այստեղ հարցը Փաշինյանի անձնական քաղաքական խաղի մասին չէ։ Հարցն այն է՝ կարելի՞ է մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը դարձնել «վաբանկ» խաղի խաղադրույք։ Որովհետև եթե իսկապես հասել ենք այն կետին, երբ նահանջելու տեղ չկա, ապա դա ուժի ցուցիչ չէ։ Դա կարող է լինել Հայաստանի համար չափազանց վտանգավոր իրավիճակի ամենալուրջ նախազգուշացումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախկին վարչապետի եղբայրը ձերբակալվել է

Նախկին վարչապետի եղբայրը ձերբակալվել է Fri, 18 Sep 2026 11:16:00 +0400 Ձերբակալվել է ՀՀ նախկին…

6 րոպե ago

«Հրապարակ». Տավուշում գործազրկություն է, մարզպետարանում 11 հաստիք թափուր է

«Հրապարակ». Տավուշում գործազրկություն է, մարզպետարանում 11 հաստիք թափուր է Fri, 18 Sep 2026 11:15:24 +0400…

7 րոպե ago

Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան

Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Fri, 18 Sep…

13 րոպե ago

ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները

ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները Fri, 18 Sep 2026 11:00:41 +0400 Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի…

22 րոպե ago

«Հրապարակ». Վառարանի վրա ձեռքերը տաքացնելով ունեցվածքի տեր է դարձել

«Հրապարակ». Վառարանի վրա ձեռքերը տաքացնելով ունեցվածքի տեր է դարձել Fri, 18 Sep 2026 10:45:14 +0400…

37 րոպե ago

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը Fri, 18 Sep 2026 10:30:05…

52 րոպե ago