«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ

Thu, 27 Aug 2026 21:07:19 +0400


Monument Watch-ը հոդված է հրապարկել․

«Բաքվում «Շարգ-Գարբ» (Sharg-Garb) հրատարակչության կողմից լույս է տեսել «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» (Heritage of Western Azerbaijan) հետազոտական շարքի առաջին հատորը՝ «Ադրբեջանական գերեզմանոցների համակարգված ոչնչացումը Հայաստանում. հետևանքները և միջազգային իրավական պատասխանատվությունը» խորագրով։ 902 էջանոց աշխատությունը ներկայացվում է որպես նախատեսվող հինգհատորյակի առաջին հատոր և հավակնում է գիտական հետազոտության ու փաստաթղթավորման աշխատանք լինել։ Հաջորդ հատորները նախատեսվում է նվիրել Հայաստանում իբրև թե ոչնչացված մզկիթների, սրբավայրերի և դամբարանների ուսումնասիրությանը (https://dx.doi.org/10.2139/ssrn.5481906):

Այնուամենայնիվ, աշխատությունը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված գիտական հրատարակություն, այլ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից հետևողականորեն առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական հայեցակարգի համատեքստում, որն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական պատմական և քաղաքական հավակնությունները ձևակերպելու և տարածելու նպատակով։

Գրքի հեղինակներն ու նախագծի ղեկավարներն են Ազիզ Ալեքպերլին և Սաբուհի Հուսեյնովը (https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=5481906)։ Հրատարակության պատրաստմանը մասնակցել է գիտական և փորձագիտական մեծ խումբ, այդ թվում՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ադալաթ Վալիևը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քերիմ Շուքյուրովը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գյուլչոհրա Մամեդովան, պատմական գիտությունների փիլիսոփայության դոկտոր Նազիմ Մուստաֆան, աշխարհագրական գիտությունների փիլիսոփայության դոկտոր Շամիլ Ազիզովը, ինչպես նաև Նազիմ Իսմայիլովը, Սարրաֆ Հուսեյնովը և Իսմայիլ Ջաբրայիլովը։

«Արևմտյան Ադրբեջան» անվանումը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ կիրառվող արհեստական քաղաքական-քարոզչական եզրույթ է, որը Հայաստանի որևէ ճանաչված պատմական կամ ժամանակակից աշխարհագրական անվանում չէ։ Դրա կիրառումն ու տարածումը հատկապես ակտիվացել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Իլհամ Ալիևի նախագահության շրջանում՝ ներառվելով պետական քաղաքականության, պաշտոնական հայտարարությունների, կրթական ու քարոզչական նյութերի և տարբեր «հետազոտական» նախաձեռնությունների մեջ։ Այս համատեքստում նման հրատարակությունները կարող են դիտարկվել որպես պատմական հիշողության քաղաքականացման և տարածքային հավակնությունների համար պատմական-գիտական հիմնավորում ստեղծելու գործիք։

Աշխատության մեջ պնդվում է, որ ուսումնասիրված 201 գերեզմանոցներից 157-ը՝ 78,1 տոկոսը, իբրև թե ամբողջությամբ ոչնչացվել կամ հողին են հավասարեցվել, իսկ ևս 42-ը՝ 20,9 տոկոսը, ենթարկվել են ծանր վանդալիզմի և թալանի։

Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ ուսումնասիրությունն ինքնին կառուցված է «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական եզրույթի շրջանակում՝ ուսումնասիրվող տարածքները ներկայացնելով որպես ադրբեջանական ժառանգության տարածք։ Այսպիսով, քաղաքականորեն նախանշված տարածքային պատկերացումը դառնում է հետազոտության մեկնակետ, ինչն էապես ազդում է դրա պատմական մեկնաբանության վրա։

Վերջին տարիներին Ադրբեջանում ձևավորվել է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը տարածող հրատարակությունների, կայքերի, ֆիլմերի, քարտեզների, գիտաժողովների և այլ տեղեկատվական ու «հետազոտական» նախաձեռնությունների համակարգ։ Դրանց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքը հետևողականորեն վերանվանվում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայկական մշակութային, պատմական ժառանգությունը վերաիմաստավորվում է ադրբեջանական պատմության շրջանակում։ Այս համատեքստում կեղծ կամ քաղաքականապես ուղղորդված «հետազոտությունների» միջոցով պատմական նարատիվի ձևավորումը կարող է ծառայել տարածքային հավակնությունների գաղափարական և տեղեկատվական հիմնավորմանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Խոսքը քրեականացնելն ամենակարճ ճանապարհն է դեպի ավտորիտարիզմ

«Հրապարակ»․ Խոսքը քրեականացնելն ամենակարճ ճանապարհն է դեպի ավտորիտարիզմ Tue, 13 Oct 2026 12:15:37 +0400 Քաղբանտարկյալ…

12 րոպե ago

#Ուղիղ․ Կոռուպցիա` Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն

#Ուղիղ․ Կոռուպցիա` Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն Tue, 13 Oct 2026 12:09:05 +0400 Latest…

18 րոպե ago

Ես էս երկրից էլ չեմ. Քաղաքացի

Ես էս երկրից էլ չեմ. Քաղաքացի Tue, 13 Oct 2026 12:04:48 +0400 Latest news from…

23 րոպե ago

ԵՄ-ն թերահավատ է Թրամփ-Պուտին դիզվառելաքային գործարքի հարցում

ԵՄ-ն թերահավատ է Թրամփ-Պուտին դիզվառելաքային գործարքի հարցում Tue, 13 Oct 2026 12:00:53 +0400 Բրյուսելի գագաթնաժողովում…

27 րոպե ago

ՔՊ-ականներն ասացին՝ ընդդիմադիր պատգամավորները չեն կարող մասնակցել արցախցիների հարցով քննարկմանը

ՔՊ-ականներն ասացին՝ ընդդիմադիր պատգամավորները չեն կարող մասնակցել արցախցիների հարցով քննարկմանը Tue, 13 Oct 2026 11:52:11…

35 րոպե ago

Այսինքն՝ եթե իմ աներն է, բայց սեփականության վկայական ունի, պիտի քանդե՞ն

Այսինքն՝ եթե իմ աներն է, բայց սեփականության վկայական ունի, պիտի քանդե՞ն Tue, 13 Oct 2026…

36 րոպե ago