«Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան

«Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան

Thu, 27 Aug 2026 22:45:35 +0400


Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․«Երբ աշխարհիկ իշխանավորը հայտարարում է, թե Եկեղեցու կանոնական Հովվապետն իր համար Կաթողիկոս չէ կամ «Ամենայն Հայոց» չէ, բնական հարց է առաջանում՝ ե՞րբ և ո՞վ է աշխարհիկ իշխանությանը տվել Եկեղեցու Հովվապետի կանոնական կարգավիճակը սեփական ընդունմամբ կամ մերժմամբ որոշելու իրավասություն։

Սուրբ Գիրքը հիշեցնում է մի սկզբունք, որի շուրջ արժե լրջորեն խորհել նման մտքեր արտահայտելուց առաջ.
«Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային։ Իր Տիրոջ առջև է կանգուն կամ ընկած։ Բայց նա կանգուն կմնա, որովհետև Տերը կարող է նրան կանգուն պահել» (Հռոմ. 14։4)։
Եկեղեցին պետական գերատեսչություն չէ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահը՝ քաղաքական պաշտոն չէ, որպեսզի նրա կրողի կանոնական կարգավիճակը կախված լինի որևէ կուսակցության, պաշտոնյայի կամ իշխանության հավանությունից։ Եկեղեցին ունի իր նվիրապետական կարգը, կանոնական ավանդությունը և իր ներքին կյանքը տնօրինելու սեփական եկեղեցական իշխանությունը։
Առաքյալը պատվիրում է. «Եվ ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և կարգ ու կանոնով թող լինի» (Ա Կորնթ. 14։40), իսկ մեկ այլ տեղ՝ «հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք թե՛ խոսքով, թե՛ մեր նամակով» (Բ Թես. 2։15)։

Առավել մտահոգիչ է, երբ աշխարհիկ քաղաքական գործիչը սկսում է արդեն թելադրել, թե ինչպիսի՛ն պիտի լինի հաջորդ Կաթողիկոսը, պիտի՞ պահվի կուսակրոնությունը, թե՞ «կանոնները պետք է փոխվեն»։ Այստեղ հարցն այլևս որևէ հոգևորականի նկատմամբ անձնական համակրանքը կամ հակակրանքը չէ։ Հարցն այն է՝ ո՞վ է իրավասու տնօրինելու Եկեղեցու ներքին կարգը՝ Եկեղեցի՞ն, թե՞ քաղաքական իշխանությունը։ Կաթողիկոսի կանոնական կարգավիճակը որոշվում է Եկեղեցու կարգով, ոչ թե քաղաքական գործչի անձնական ճանաչմամբ։

Անշուշտ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձնական կարծիք ունենալ Կաթողիկոսի անձի, խոսքի կամ գործունեության վերաբերյալ։ Բայց անձնական կարծիք ունենալը մի բան է, իսկ Եկեղեցուն թելադրել, թե ով պիտի լինի նրա Հովվապետը և ինչ կանոններով պիտի ընտրվի՝ բոլորովին այլ բան։

Իսկ եթե մարդ իրեն համարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, բայց արհամարհում է Եկեղեցու հոգևոր առաջնորդներին լսելու և նրանց հնազանդ լինելու առաքելական պատգամը (Եբր. 13։17), ապա թող նախ ինքն իրեն հարցնի՝ ինչպե՞ս է այդ վերաբերմունքը համատեղում Եկեղեցու զավակ լինելու հետ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս ոճիրը կատարած ահաբեկչին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին

Այս ոճիրը կատարած ահաբեկչին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Wed, 07 Oct…

5 րոպե ago

Էդ ձե՞ր օրոք չէր, որ Բաքվում «ռազմավարի պուրակ» բացվեց. Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Էդ ձե՞ր օրոք չէր, որ Բաքվում «ռազմավարի պուրակ» բացվեց. Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Wed, 07…

13 րոպե ago

Քադաֆիի դուստրը կարող է դառնալ Լիբիայի նոր ղեկավարը

Քադաֆիի դուստրը կարող է դառնալ Լիբիայի նոր ղեկավարը Wed, 07 Oct 2026 18:30:09 +0400 Լիբիայի…

16 րոպե ago

«Եվրոպացիները հարի՞ֆ են, չե՞ն նկատում», «Վրաս ինչի՞ եք մուննաթ գալիս»

«Եվրոպացիները հարի՞ֆ են, չե՞ն նկատում», «Վրաս ինչի՞ եք մուննաթ գալիս» Wed, 07 Oct 2026 18:27:24…

19 րոպե ago

Եթե ոստիկանություն եք զանգում, ուրեմն պիտի սպասեք

Եթե ոստիկանություն եք զանգում, ուրեմն պիտի սպասեք Wed, 07 Oct 2026 18:22:36 +0400 ԱԺ-ում կառավարության…

24 րոպե ago

Ձերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր

Ձերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր Wed, 07 Oct 2026 18:15:07 +0400…

31 րոպե ago