Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Thu, 27 Aug 2026 23:15:22 +0400


Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքը իհարկե ենթադրում է նաեւ տնտեսական օրակարգեր, որովհետեւ միջազգային քաղաքականությունը նաեւ տնտեսություն է։ Այստեղ քննարկելու հարց էլ չկա։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Բայց, աշխարհի որեւէ անգամ ամենատնտեսական արտաքին քաղաքականություն վարող երկիրը իր արտգործնախարարության անվանը չի ավելացնում «առեւտուրը»՝ որեւէ կոնֆիգուրացիայով, որովհետեւ արտաքին գործեր ասվածը ինքնին ենթադրում է շատ լայն շրջանակ։ Լայն շրջանակ՝ այդ թվում տնտեսությունը, արտաքին տնտեսական կապերը, եւ այլն։Ըստ այդմ, բավարար է, որ ԱԳՆ կառուցվածքում առկա լինեն ընդամենը համապատասխան բաժին եւ մասնագետներ, ու այն, որ կոնկրետ անվանման մեջ առեւտւրը կամ տնտեսությունը բացակյում են, դրանից աշխատանքի արդյունավետությունը կախված չէ բացարձակորեն։

Օրինակ, եթե կոչվի՝ արտաքին գործերի եւ տիեզերքի նախարարություն, դրանից Հայաստանը չի դառնալու տիեզերական աշխատանք իրականացնող երկիր։Հետեւաբար, անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները։ Իսկ բուն իմաստները տարալուծում են մի դեպքում՝ երբ դրանք արդեն դառնում են ավելորդ, անցանկալի»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զրկվել են իրենց ունեցած միակ սառցահատ նավից

Զրկվել են իրենց ունեցած միակ սառցահատ նավից Thu, 15 Oct 2026 20:00:39 +0400 Բրիտանական HMS…

18 րոպե ago

Տանգո պարում են երկուսով

Տանգո պարում են երկուսով Thu, 15 Oct 2026 19:45:42 +0400 Նիկոլական «իրական» Հայաստանի գաղափարախոսությունը ենթադրում…

33 րոպե ago

Ռուսաստանի հետ վառելիքային գործարքը համարել է «գերազանց քայլ»

Ռուսաստանի հետ վառելիքային գործարքը համարել է «գերազանց քայլ» Thu, 15 Oct 2026 19:30:05 +0400 Միացյալ…

48 րոպե ago

4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Thu, 15 Oct 2026 19:11:14 +0400 Արտաշատում հոկտեմբերի 25-ին կայանալիք…

1 ժամ ago

Բազմազավակ կինը ծեծել ու դանակահարել է ամուսնուն

Բազմազավակ կինը ծեծել ու դանակահարել է ամուսնուն Thu, 15 Oct 2026 19:00:24 +0400 Ադրբեջանի բնակավայրերից…

1 ժամ ago

ԱՄՆ-ում հաջողությամբ բաժանել են երկվորյակ քույրերին, որոնք միացած էին գլուխներով. NBCNews

ԱՄՆ-ում հաջողությամբ բաժանել են երկվորյակ քույրերին, որոնք միացած էին գլուխներով. NBCNews Thu, 15 Oct 2026…

1 ժամ ago