«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները

«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները

Fri, 28 Aug 2026 11:45:24 +0400


Դավիթ Մինասյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մամուլում ստացել է «երկվորյակների գործ» անվանումը, 2026 թ. ապրիլից դատարանում է: Մինչ օրս 2 նիստ է տեղի ունեցել: «Տեսաձայնագրությունը պետք է դիտեինք, բայց տեխնիկական խնդիր կար, եւ նիստը հետաձգվեց: Դատաքննության փուլում ենք, ապացույցների հետազոտման ընթացքում»,- ասում է Սուրբ Աննա եկեղեցու հերոսի՝ Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Դավիթը, որը եզակի աշակերտ էր, լավ սովորող, ստիպված բաց է թողնել ընդունելության քննություններին մասնակցությունը, քանի որ կալանքի պատճառով առողջական վատ վիճակում է հայտնվել: Փաստաբանն ասում է, որ նա չի հուսահատվում, պարապում է, որ բուհ ընդունվի, հեռակա բաժին: «Իմ պաշտպանյալի մեղադրանքում ոչինչ չի փոխվել: Ակնկալում ենք անաչառ քննություն»,- ասում է Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք․ Ծաղկազարդի տոնին՝ մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի, նրա անվտանգության աշխատակիցների եւ հավատացյալների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում հարուցվել էր գործ՝ «ծանր հանցագործություն» որակմամբ: Երկվորյակներից մեկը՝ Դավիթ Մինասյանը, ընդամենը դժգոհել էր հրմշտոցից, որն առաջացրել էին հավատացյալների մեջ մխրճվող վարչապետն ու նրա թիկնապահները: Դավիթը նրանց ասել էր՝ «մի հրեք, ուզում եմ կանգնել եկեղեցու մեջտեղում»։ Վարչապետին էլ ասել էր՝ «այդպես մի նայիր ինձ», սակայն, ըստ մեղադրանքի, փորձել է հարվածել նրա «սուրբ» ուսին, թափահարել է մատը։
Այն, որ Փաշինյանի թիկնապահները կոպտորեն հրել են հավատացյալ ժողովրդին՝ նրանց ցավ ու անհանգստություն, տագնապ պատճառելով, որեւէ իրավական գնահատականի չի արժանացել ու չի էլ արժանանա: Բայց Դավիթ Մինասյանին, որն այդ պահին նույնիսկ չափահաս էլ չէր, եւ ընդդիմադիր գործիչ Գեւորգ Գեւորգյանին, որն այդ պահին այնտեղ է եղել ու փորձել է պաշտպանել երիտասարդին, ներկայացրել են խուլիգանության եւ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանքներ: Իրավապաշտպանների պնդմամբ՝ տեղի ունեցած միջադեպը չի համապատասխանում նման խիստ իրավական որակմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիևը չդադարող հարձակման տակ է․ հարյուրավոր հրթիռային անօդաչուներ են շարժվում

Կիևը չդադարող հարձակման տակ է․ հարյուրավոր հրթիռային անօդաչուներ են շարժվում Sun, 30 Aug 2026 21:30:38…

8 րոպե ago

Անջելինա Ջոլին Ուկրաինայում է․ լուսանկար

Անջելինա Ջոլին Ուկրաինայում է․ լուսանկար Sun, 30 Aug 2026 21:15:42 +0400 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին…

23 րոպե ago

Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը զգալի կնվազի

Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը զգալի կնվազի Sun, 30 Aug 2026 21:00:55 +0400 Երևան քաղաքում օգոստոսի…

37 րոպե ago

Բրիտանական ռազմական ընկերությունների ղեկավարները նախազգուշացվել են ռուսական սպառնալիքի մասին. Daily Mail

Բրիտանական ռազմական ընկերությունների ղեկավարները նախազգուշացվել են ռուսական սպառնալիքի մասին. Daily Mail Sun, 30 Aug 2026…

53 րոպե ago

Աշխարհահռչակ երգչուհու տեսքն անհանգստացրել է երկրպագուներին

Աշխարհահռչակ երգչուհու տեսքն անհանգստացրել է երկրպագուներին Sun, 30 Aug 2026 20:30:54 +0400 Կանադացի աշխարհահռչակ երգչուհի…

1 ժամ ago

Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ

Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ Sun, 30 Aug 2026 20:15:53 +0400…

1 ժամ ago