Ձեզ որ մնա՝ ողջ Հայաստանը Արցախի նման թոշակի հույսի կթողնեք

Ձեզ որ մնա՝ ողջ Հայաստանը Արցախի նման թոշակի հույսի կթողնեք

Fri, 28 Aug 2026 14:45:38 +0400


Փաշինյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը պետք է ապրեն բացառապես իրենց թոշակով։ Ամսվա մեկը մոտենալիս՝ հեռախոսը ձեռքին, ստուգեն՝ թոշակը փոխանցվե՞ց, թե՞ դեռ ոչ։

Ակամայից հիշում ենք մի այլ տեսարան։ 150 հազար ունեզրկված, թոշակի հույսի մնացած Արցախ։ Նրանք չեն կորցրել պարզապես տուն կամ ունեցվածք։ Նրանք կորցրել են Արցախը։ Եվ այստեղից անխուսափելիորեն հարց է ծագում․

«Ո՞վ էր երկրի ղեկավարը, գերագույն հրամանատարը, երբ այս ամենը տեղի ունեցավ»։ Ո՞վ բանակցությունը սկսեց զրոյական կետից, և Արցախը թողել պատմության էջերում։ Ո՞վ էր ասում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։
Ու այդ ֆոնին երկրի ղեկավարի խոսքը, թե նախկին նախագահները պետք է ապրեն իրենց թոշակով, տարօրինակ է հնչում։ Որովհետև ակամայից ուզում ես հարցնել.
Մի ամբողջ Արցախ ունեզրկվեց՝ չհագեցա՞ր։
Երբ պետության ղեկավարը խոսում է ուրիշի ունեցվածքը վերցնելու մասին, ունեզրկված մարդը շատ բնական հարց է տալիս. «Իսկ իմ կորցրածը ե՞րբ ես վերադարձնելու»։
Մեկը թոշակին է սպասում։
Մյուսը՝ իր տանը։
Մեկը նայում է հեռախոսին՝ տեսնելու համար՝ գումարը փոխանցվե՞ց։
Մյուսը նայում է հեռախոսի հին լուսանկարներին, որովհետև այնտեղ է մնացել իր տունը։
Մեկը հաշվում է՝ ամսի մեկը քանի օրից է։
Մյուսը հաշվում է՝ հայրենիքից հեռու քանի օր է անցել։
Ահա այս երկու սպասումների միջև է այսօր մեր երկրի ամենացավոտ հակադրությունը։
Եվ եթե իսկապես ուզում եք խոսել արդարությունից, եկեք նախ նայեք ոչ թե նրանց գրպաններին, ում ուզում ենք ունեզրկել, այլ նրանց աչքերին, ովքեր արդեն ունեզրկվել են։ Նրանց աչքերում մի հարց կա, որ ոչ մի խոսք չի կարող լռեցնել.
«Դու ասում ես՝ ուրիշի ունեցվածքը պետք է վերադարձվի պետությանը։
Բայց իմ տունը ո՞վ է վերադարձնելու։
Իմ հայրենիքը ո՞վ է վերադարձնելու։
Իսկ այն, ինչ քո իշխանության օրոք կորցրինք՝ դրա պատասխանատուն ո՞վ է»։

Հայրենիքը կորցրած մարդուն չես կարող համոզել, որ իր ամենամեծ խնդիրը ուրիշի գույքն է։ Նա արդեն գիտի՝ ինչ է նշանակում ունեզրկվել։ Մի ամբողջ ժողովրդի կորստի կողքին նախկին նախագահների թոշակի մասին խոսակցությունը չափազանց փոքր է թվում։

Չնչին մի պոռթկում՝ հայրենիքի կորստի կողքին։ Չնայած ձեզ որ մնա՝ ողջ Հայաստանը Արցախի նման թոշակի հույսի կթողնեք։ Ձեր գործելակերպն է հուշում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ի՞նչ է անում Հայաստանի հրատարակիչը՝ անում է այն, ինչ պետությունը խոստացել է ու չի արել

«Հրապարակ». Ի՞նչ է անում Հայաստանի հրատարակիչը՝ անում է այն, ինչ պետությունը խոստացել է ու չի…

16 րոպե ago

Ռոմա»–«Ռեալ» և «Սիթի»–ՊՍԺ․ Չեմպիոնների լիգայի թեժ դիմակայություններն այսօր

Ռոմա»–«Ռեալ» և «Սիթի»–ՊՍԺ․ Չեմպիոնների լիգայի թեժ դիմակայություններն այսօր Wed, 14 Oct 2026 12:00:53 +0400 Չեմպիոնների…

31 րոպե ago

Թոկը գցված է Փաշինյանի վզին, բոլոր կողմերից գցված թոկեր

Թոկը գցված է Փաշինյանի վզին, բոլոր կողմերից գցված թոկեր Wed, 14 Oct 2026 12:00:32 +0400…

31 րոպե ago

Քոչարյանին համարում է իր քաղաքական և անձնական օպոնենտը

Քոչարյանին համարում է իր քաղաքական և անձնական օպոնենտը Wed, 14 Oct 2026 11:59:31 +0400 ԱԺ…

32 րոպե ago

Կասեմ՝ որն է այս ամենի հիմնական նպատակը

Կասեմ՝ որն է այս ամենի հիմնական նպատակը Wed, 14 Oct 2026 11:56:12 +0400 «Քաղաքացիական պայմանագիր»…

35 րոպե ago

Կոչ ենք անում COP17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել. հայտարարություն

Կոչ ենք անում COP17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել. հայտարարություն Wed, 14 Oct 2026 11:53:55 +0400…

38 րոպե ago